Օրվա լրահոսը

НТВ. Կեղծ լուրերը, ներգաղթյալների հանդեպ, Պերմի երիտասարդներին վրեժի են դրդել

Ռուսաստանի Պերմ քաղաքում հնարավոր է եղել հերթական ազգամիջյան բախումը կանխել: Ինչպես հայտնում է «Էն Տե Վե»-ն, «Վ կոնտակտե» սոցիալական կայքի օգտատերերից մեկն իր էջում գրառում էր թողել, որտեղ պատմել է, թե ինչպես են ներգաղթյալները ծեծելով մի տղայի սպանել, որը փորձել է իրենցից պաշտպանել մի աղջկա: Ոստիկանությունից հայտնել են, որ այդ գրառումը չի համապատասխանում իրականությանը: Նույն

Վարչապետը՝ լրագրողներին. «Դուք նույնպես իշխանություն եք»

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:  «Զանգվածային լրատվական միջոցների դերն այսօր Հայաստանի Հանրապետությունում չափազանց կարևոր է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին հինգ տարիների

«Երիտասարդները հատկապես իրավական ոլորտում տեղեկացվածության պակաս ունեն»

Մեկնարկել է «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» ծրագիրը:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պարտականությունների կկատարի պրոռեկտորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը: ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Դոլարի փակման գինը կազմել է 407.75 դրամ

Հունվարի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ:  NASDAQ OMX Armenia  

Շարմազանովը` Ռոբերտ Քոչարյանին. Անցյալում մնացած գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են

Էդուարդ Շարմազանովի խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտոնաթող նախագահին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. «Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին: Խորին ցավակցությունս եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին»: ԱԺ Մամլո հաղորդագրություն 

Ինչպես հայ կինը առևտրականից դարձավ Չինաստանի 3 միլիոնանոց գյուղի գյուղապետ

2 օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու են հայերը արտագաղթում երկրից, կարծիք հայտնեց, որ պատճառը բնավ սոցիալական չէ, հայերը երկրագնդի տարբեր կետերում են հայտնվել բոլոր դարերում`11, 17-րդ, ուղղակի վերջիններս ռիսկով են, բացարձակապես չեն վախենում այլ վայրերում դրսևորվելուց և մեջբերեց հետաքրքիր մի օրինակ մարտունեցի մի կնոջ պրակտիկայից:

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը: Խորին ցավակցություն

Ինչու է Ստեփան Սաֆարյանը նոր հայտարարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ստացել Լևոն Տեր-Պետրոսյանից

«Արդյունքում, Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունեց Սերժ Սարգսյանի երեք առաջարկներից եւ ոչ մեկը, բայցեւ միաժամանակ չարժանացավ մյուս բեւեռի զորակցությանը (անգամ հանդիպման գնալով Գագիկ Ծառուկյանի հետ, փորձ կատարելով հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց մերժվելով)՝ հետընտրական շրջանում էլ մնալով միայնակ, ինչպես որ մինչեւ նախագահական ընտրություններն էր»,-օրեր առաջ այսպիսի դիտարկում էր արել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Aravot.am-ը պարոն Սաֆարյանից

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների ամենամյա հանդիպում

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպումը` քննարկելու 2013 թվականին իրականացված ծրագրերը, ծագած խնդիրները և դրանց հաղթահարման միջոցները, ինչպես նաև 2014թ.-ին նախատեսվող միջոցառումները: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համազգային խնդիրների լուծման ուղղությամբ հոլանդահայ համայնքի կատարած և նախատեսվող աշխատանքներին, դրանց բարելավման ուղիներին, ՀՀ սփյուռքի նախարարության

«Հարսնաքարի գործով» ամբաստանյալի պաշտպանը պահանջում է արդարացնել կամ համաներում կիրառել

Նա ասաց, որ հանգուցյալ Վահե Ավետյանին հարվածել է միայն նրա համար, որ հայհոյել է իր ընտանիքին:

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել. «Ազատություն» ռադիոկայան

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Սիրիայում հերթական ադրբեջանցին է զոհվել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդներին պատկանող կայքերը», «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամ Ազադը՝ Աբդուրահման մականունով, սպանվել է սիրիական բանակի զինվորների կողմից: Հաղորդվում է, որ սպանված ադրբեջանցին ծնունդով Սումգայիթից էր, սպորտի վարպետ բռնցքամարտից: Հաղորդվում է նաև, որ նրա ընտանիքը ներկայումս Սիրիայում է, եղբայրը նույնպես

Ոստիկանությունը վեր է դասում պետպաշտոնյային պաշտպանելու գործառույթը. Աշոտ Մելիքյան

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ոստիկանության՝ օրերս տարածած այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտելը չի հիմնավորվել: «Ոստիկանությունը թերի է ուսումնասիրել այդ միջադեպը, ես դրանում համոզված եմ, որովհետեւ եթե անկախ փորձագետը նայի, կտեսնի, որ լրագրողները չեն կարողանում գնալ այն սրահ, որտեղ պետք

Երբ է նշվում հին տոմարով նոր տարին

Ինչպես է առաջացել նոր տոմարը Առայսօր շատ մարդիկ և որոշ լրատվամիջոցներ շփոթում են, թե իրականում ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին: Կրկին չշփոթվելու և չշփոթեցնելու համար ներկայացնում ենք. Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է

Տարոն Մարգարյանը տեղյակ չէ Հենրիկ Նավասարդյանի որդուց

Aravot.am-ի հարցին, թե Հենրիկ Նավասարդյանի որդու հետ կապված, որը օրերս ծեծկռտուքի պատճառ էր դարձել եւ ոստիկանները նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել, ինչպես է մեկնաբանում եւ արդյոք պե՞տք է պարոն Նավասարդյանը հրաժարական տա, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների ընդունելության ժամանակ պարոն Մարգարյանն ասաց` տեղյակ չեմ, եկել եմ դիսպետչերական եւ իջել եմ ձեր մոտ: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Հրդեհ է բռնկվել տան տանիքում

Հունվարի 13-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտակայքում գտնվող տան տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի Ռ.Հ.-ին պատկանող թիվ 6 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել` 13.32-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 100քմ մակերեսով

Տարոն Մարգարյանը ներողություն չխնդրեց, բայց դատապարտեց

Aravot.am-ը այսօր քաղաքապետարանում ԶԼՄ-ների համար կազմակերպված ընդունելության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերի 26-ին՝ իր ատենախոսության պաշտպանության օրը կայացած միջադեպի  համար: «Ինձ թվում է՝ մենք այսօր եկել ենք այստեղ ուրիշ նպատակով, Ձեր կողմից լավ կլիներ, որ բաժակ վերցնեիք»,- ասաց քաղաքապետը: Այնուամենայնիվ պնդեցինք՝ մի՞թե տհաճ չէր

Մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ.shamshyan.com

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում: Ըստ shamshyan.com- ի,  գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում են, որ նա զորամասում

Սերժ Սարգսյանի լռությունը, Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ու Տիգրան Սարգսյանի «անհույս վիճակը»

«Սա այն դեպքն է, երբ պետք է ասել, որ դուք երկուսդ էլ, պարոնա՛յք, ընդհանրապես խոսելու տեղ չունեք»,-Aravot.am-ի հարցին` ավելի համոզիչ էին Տիգրան Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի փաստարկները տարեվերջին ծագած Քոչարյան-Սարգսյան հրապարակային բանավեճում, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա`«ամեն մեկը ստեղծված իրավիճակում իրենց ձեռնտու տարրեր է վերցրել տարփողում` ցույց

Ռուբեն Հակոբյան. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը

Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ եւ պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, եւ, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ. 1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ եւ քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել եւս, եթե դրանք վերաբերում են մեր

Կառավարությունը հուշանվերների վրա 5.7 մլն դրամ է ծախսել. «Փաստինֆո»

Ըստ «Փաստինֆո»– ի,  Տարեվերջյան հուշանվերների համար ՀՀ Կառավարության աշխատակազմը պետական բյուջեից միայն անցյալ տարվա նոյեմբերին 5.7 մլն դրամ է ծախսել: Սրանք պաշտոնական տվյալներ են, որ հրապարակվել են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում: Մեկ անձից կատարած գնումների հրապարակումներից պարզ է դառնում, որ, օրինակ, միայն 2013թ. նոյեմբերի 13-ին կառավարության աշխատակազմը 993 600 դրամի պայմանագիր է կնքել «Ագուլիս Մեկ» ՍՊԸ-ի հետ:

Վերամշակող գործարանը կտրված է հումքից եւ երկաթուղուց

Հումքը գործարան հասցնելու համար ավտոմեքենաները 100 կմ են անցնում

Ըստ քաղաքացի Ա. Շ.-ի` օպերլիազորն իրեն սպառնացել է

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Ա. Շ.-ի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Ղ.-ի առանձնապես խոշոր չափերի 30.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում Ա. Շ.-ն ցուցմունք

Քանդվել է եզդիական գերեզմանատուն

Ինչպես այսօր տեղեկացանք, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել էˋ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանի թեթև ձեռքով: Գերեզմանատունը քանդվել է, որպեսզի այդ տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի: Եթե այս տեղեկատվությունը վերաբերվեր Ադրբեջանի Հանրապետությանը, ապա մեզ համար դա հասկանալի կլիներ և զարմանքն ու բարկությունը այդքան

Hurriyet. Օջալանը հարգել է Հրանտ Դինքի հիշատակը

Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանը հարգանքի խոսք է ասել սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակին: Գրում է «Հուրիեթ» թերթը: «Ես հարգում եմ հայ ժողովրդի արժանի զավակի, մեր եղբայր Հրանտի հիշատակն ու պայքարը», – գրված է ցմահ ազատազրկման մեջ գտնվող Օջալանի հաղորդագրությունում, որը փոխանցվել է հունվարի 11-ին: «Հույս ունեմ կկարողանամ մեր հայ քաղաքացիներին դիմել ամբողջական

Սիրիահայերը պահանջում են իրենց տրված նպաստների թափանցիկ հաշվետվությունը (Տեսանյութ)

Սիրիահայերի ներկայացմամբ` տարեկան մոտ 1 միլիոն դոլար որպես աջակցություն է տրվում այս ընտանիքներին, եւ նախարարությունը պարտավոր է ներկայացնել յուրաքանչյուր ծախսած դոլարի մասին հաշվետվությունը:

Լեհաստանի դեսպանությունը ստանձնում է Չեխիայի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը

Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայացնեն Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում, այլ ոչ թե Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանությունում:

«Սուրիկ Խաչատրյանի գործով քննիչ Ղազարյանը չի կարողանա ճողոպրել»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի երեք բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ պարոն Ալումյանը բողոքարկում է Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Ղազարյանի որոշումները: Պարոն Ալումյանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց երկուշաբթի օրը, որ այդ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930