Օրվա լրահոսը
«Մերսեդես»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից
Հունվարի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ դեպի Ավետիսյան փողոց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 32ՕՍ863 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի
Ամանորի գիշերը հանրապետությունում ծանր հանցագործություններ չեն գրանցվել. News.am
Հայաստանում Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին ծանր հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Ամանորին հանրապետությունում հանգիստ վիճակ է եղել։ Մանրամասները կարդացեք՝ News.am-ի կայքում
Հրդեհ՝ կահույքի սրահում
Հունվարի 2-ին, ժամը 03.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 7 հասցեում այրվում է կահույքի սրահ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել՝ 04.03-ին: Ցուցասրահում (30 ք.մ) այրվել են 2 բազմոց, 5 բազկաթոռ` ամբողջությամբ և 4 բազկաթոռ, 6 սեղան, 1 հեռուստացույցի տակդիր՝ մասամբ, կահուքի
Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը 9:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու
Ռուսական գազն այսօրվանից Ուկրաինայի համար էժանացավ․ Tert.am
Ռուսական գազ ներմուծող ուկրաինական «Նավթոգազ» ընկերության համար հունվարի 1-ից գազի գինը իջել է մինչև 268.5 դոլար` նախորդ տարվա 400 դոլարի փոխարեն: Դա նախատեսված է «Նավթոգազ» և «Գազպրոմ» ընկերությունների միջև գազի մատակարարման վերաբերյալ երկարատև պայմանագրի լրացուցիչ համաձայնագրով, որը ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 17-ին, հայտնում է Обозреватель-ը: Ենթադրվում է, որ Ուկրաինան յուրաքանչյուր կիսամյակ պետք է շարունակի Ռուսաստանի
Արքայազն Ուիլյամն ընդունվել է Քեմբրիջի համալսարան. Tert.am
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը «մենեջմենթը գյուղատնտեսության ոլորտում» մասնագիտության 10-շաբաթյա դասընթացներ կանցնի Քեմբրիջի համալսարանի մասնաճյուղերից մեկում, հայտնում է Lenta.ru-ն: Կրթական ծրագրի շրջանակում Ուիլյամը յուրաքանչյուր շաբաթ 18-20 ժամ դասախոսություններ և սեմինարներ կունենա: Արքայազնը կսկսի իր դասերը 2014թ. հունվարին և կավարտի մարտի կեսերին: Այդ ընթացքում նա կտեղափոխվի Քեմբրիջ: Մանրամասները կարդացեք՝ Tert.am-ի կայքում։
Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունվարի 1-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 181 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 1-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի
Լատվիան միանում է եվրոյի գոտուն. «Ազատություն» ռ/կ
Այսօրվանից Լատվիան միանում է եվրոյի գոտուն` դառնալով 18-րդ երկիրը, որտեղ գործելու է միացյալ եվրոպական արժույթը: Լատվայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը կարծիք է հայտնել, որ եվրոն «Լատվիայի տնտեսական զարգացման մեծ հնարավորություն է»: Մանրամասները կարդացեք՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Նոր Նորքի 1-ին զանգվածում միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն գոլֆ» և «Սենս» մակնիշի ավտոմեքենաները
Հունվարի 1-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ «Ելակ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 18SO235 պետհամարանիշի և «Սենս» մակնիշի S7163 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Սենս»
Սաակաշվիլին ԱՄՆ-ից սեր է խոստովանել. Tert.am
ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Վրաստանի բնակչությանը Ամանորի կապակցությամբ, գրում է ИТАР-ТАСС-ը: Սաակաշվիլին, ով գտնվում է Նյու Յորքում Վրաստանի խորհրդարանի երկու պատգամավորների հետ միասին, տեսաշնորհավորանք է ձայնագրել, որը ցուցադրել են մի շարք թբիլիսյան հեռուստաալիքներ: Սաակաշվիլին հայտարարել է, որ «սիրում է Վրաստանի բնակչությանը և հաջողություն է մաղթում երկրի բնակիչներին»: Նա հույս է
ՃՏՊ՝ Մեղրի-Շվանիձոր ավտոճանապարհին
Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի-Շվանիձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ
Ուկրաինան ստանձնում է ԱՊՀ նախագահությունը. Tert.am
Հունվարի 1-ից Ուկրաինան ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, հայտնում է korrespondent.net-ը։ Ինչպես նշել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ուկրաինան ԱՊՀ նախագահության շրջանակներում ջանքեր կներդնի տնտեսական համագործակցության այն սկզբունքների իրականացման ուղղությամբ, որոնք կբխեն կառույցի անդամ յուրաքանչյուր երկրի շահերից։ Նախագահի խոսքով՝ խոսքն ապրանքների և ծառայությունների վաճառքի ակտիվացման համար պայմանների ստեղծման, վիճահարույց խնդիրների կարգավորման արդյունավետ մեխանիզմի մշակման և առևտրի հարցում
2014-ին Վրաստանը շարունակելու է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ «168․am»
Վրացական Imedi հեռուստաընկերության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ 2014 թվականին Վրաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Վրաստանն անում է ամեն ինչ` նվազեցնելու համար Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքական ջերմաստիճանը: «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով ռուս-վրացական երկխոսությունը չի սպառել իրեն և շարունակվելու է: Մենք գոհ ենք այդ ձևաչափից, որը տալիս է լավ արդյունքներ: Այդ ձևաչափով
G8-ի նախագահությունն անցավ Ռուսաստանին․ News.am
2014թ.-ի հունվարի 1-ից Ռուսաստանը դարձել է «մեծ ութնյակը» նախագահող երկիր: Մոսկվան նախատեսում է հիմնական ուշադրությունը բեւեռել ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի սպառնալիքներին ու տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը: Ռուսաստանը մտադիր է զբաղվել կայուն տնտեսական աճի ապահովմամբ, առանց որի հնարավոր չէ պայքարել անկայունության դեմ, հաղորդում է Vesti.ru-ն: Հունիսին Ռուսաստանը կընդունի «մեծ ութնյակի» գագաթաժողովը, որը տեղի կունենա Սոչիում: Մանրամասները՝
Ուկրաինացի լրագրողը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ ընդունել Կիևի նկատմամբ․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինացի լրագրող Սերգեյ Լեշչենկոն հորդորել է ԱՄՆ-ի կառավարությունը ծանրութեթև անել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնավորելով իր կոչն այն հանգամանքով, որ երկրի իշխանությունները փորձում են վերահսկողություն հաստատել ԶԼՄ-ների նկատմամբ: «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում «Ուկրաինական պրավդա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալը մատնանշել է «Ֆորբս» հանրահայտ հանդեսի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Լեշչենկոյի համաձայն, «Ֆորբս»-ի Ուկրաինայում լույս
Շանթ Հարությունյանի կինը մանրամասնում է միջադեպը. «Ոստիկաններն ինձ էլ հրեցին, գցեցին ներքեւ»
Անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների Նոր Տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը շնորհավորելու ակտիվիստների այսօրվա նախաձեռնությունը Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ընդհատվել է ոստիկանների հետ բախումով: Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը, Aravot.am-ին պատմեց, որ բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանները արգելել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մայթին իր որդուն եւ մյուս ակտիվիստներին շնորհավորել Շանթ Հարությունյանի
Ալեք Ենիգոմշյանի ելույթը Մոնթե Մելքոնյանին նվիրված միջոցառման ժամանակ
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, A.S.A.L.A-ի նախկին զինվոր Ալեք Ենիգոմշյանի ելույթը Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված «ԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ» խորագիրը կրող միջոցառման ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել նոյմբերի 25-ին` Մոնթեի ծննդյան օրը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի ազգային թատրոնում: «Վերադարձի՛ր, Մոնթե՛, փոխանցի՛ր մեզ քո արժեքները: Մեզ ո՛ւժ տուր, ապացուցի՛ր մեր ժողովրդին, որ այսօրվա տիրող տխեղծ վիճակը մեր ժողովրդին վայել վիճակ
Մեղրիում եւ Ագարակում բազմաթիվ բնակիչներ Նոր տարին դիմավորել են մոմերի լույսի ներքո
Մեղրի եւ Ագարակ քաղաքների մի շարք թաղամասերում բնակիչները Նոր տարին ստիպված են եղել դիմավորել մոմերի լույսի ներքո, քանի որ բազմաթիվ տներ տարեմուտին ընդառաջ առանց էլեկտրականության էին մնացել: Ինչպես տեղեկացանք բնակիչներից՝ 2013թ-ի վերջին օրը այս քաղաքներում մի շարք բազմաբնակարան շենքեր ու անհատական տներ պարբերաբար հոսանքազրկվել են եւ նույնիսկ ուղիղ կեսգիշերին հնարավորություն չեն ունեցել 2014թ-ը դիմավորել լուսավորության
Հայտնի է՝ ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2014»-ին
«Եվրատեսիլ 2014» մրցույթին Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100 մետր : Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական
Հրդեհ՝ ավտոտնակում
Meteo.am. Հունվարի 1-ին՝ ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի փողոցի թիվ 6 շենքի բակում գտնվող թիվ 62 ավտոտնակում. ներսում ավտոմեքենա կա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.36-ին, մարվել՝ 16.43-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ.Հ.-ին պատկանող «Հունդաի» մակնիշի 34LF143 պետհամարանիշի ավտոմեքենան:
Դուբայում գրանցվել է հրավառության ռեկորդ (Տեսանյութ)
Դուբայի այս տարվա ամանորյա հրավառությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամասշտաբային եւ երկարատեւ հրավառություն: Եղել է 450 կետում, տեւել է 6 րոպե: Հայտնում է ria.ru-ն: Հրավառությունն արդեն գրացվել է ռեկորդների Դուբայի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից, այն գերազանցել է 2012 թվականին Քուվեյթում տեղի ունեցած հրավառությանը:
Կցանկանայի ավելի ուշադիր, համեստ եվ հոգատար լինենք իրար նկատմամբ
Հարգելի հայրենակիցներ, շնորհավորելով Ձեր բոլորի Նոր Տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը, որպես Հայ հասարակ մարդ, կուզեի մեզ բոլորիս հիշեցնել, որ մեր Նախապապերը ընդունելով Քրիստոնեական կրոնը 1700 տարի առաջ, միտում ունեին մեզ բոլորիս պատգամել իրենց ԽՈՐՀՈՒՐԴԸ, որն արտահայտվեց եւ մեր Եկեղեցական Ճարտարապէտության, եվ Եկեղեցական Ծիսակատարության եվ իրենց Պարզ ու Հասարակ ապրելակերպի եւ զգացմունքների արտահայտման մեջ, որն
Եղանակը Երեւանում
Weather.am. Հունվարի 1-ին բարձրադիր գոտիներում մառախուղը ժամանակ առ ժամանակ կնոսրանա ու կցրվի, կդիտվի փոփոխական ամպամածություն, ցածրադիր հատվածներում դեռ մառախուղը կպահպանվի, օդի բարձր խոնավության հետևանքով հնարավոր են թույլ տեղումներ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Գիշերը -15, ցերեկը -13, երեկոյան -14:
Նժդեհի ծննդյան օրը բողոքի երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի. News.am
News.am. «Հանուն ազատ անկախ Հայաստանի» Ազատության հրապարակում այսօր՝ հունվարի 1-ին ժամը 15:00-ից հավաքվում են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր երթով շարժվելու են դեպի Ազգային անվտանգության ծառայություն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը դեռ չի մեկնարկել, սակայն հրապարակում արդեն հավաքվել է ավելի քան 40 քաղաքացի, այդ թվում Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին՝
Յանուկովիչը միասնության կոչ է անում. Azatutyun.am
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ամանորի իր ուղերձում ուկրաինացիներին միասնության կոչ է հղել` անցնող 2013 թվականը բնութագրելով որպես անկախ Ուկրաինայի պատմության մեջ «թերևս ամենադժվարին տարին»: Նոյեմբերից, երբ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, տասնյակ հազարավոր ուկրաինացիներ բարիկադավորվել են Կիևի կենտրոնական փողոցներում ու մի շարք այլ քաղաքներում և կոչ են անում Յանուկովիչին և նրա վարչախմբին
Գյումրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Հունվարի 1-ին,ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ս.Մադնիշյան փողոցի թիվ 39 շենքում. ներսում բնակիչներ կան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես էին նշում Ամանորը Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում. Daily News (ֆոտոշարք)
Ճապոնիայի նման հեռավոր երկրներից՝ մինչեւ յոթերորդ ավենյուի և Բրոդվեյ փողոցների բնակիչները եկել էին Թայմս Սքվեր հրապարակ, որպեսզի տեսնեն երգչուհի Մայլի Սայրուսին պարելիս եւ 2014 թվականի զանգերը խփելիս: Դա իսկական մարաթոն օր էր Նյու Յորքի բնակիչների եւ ավելի տաք կլիմայում ապրող տուրիստների համար, որոնք դիմացան ցածր ջերմաստիճանին եւ հսկայական ամբոխին, միայն որպեսզի տեսնեն բյուրեղյա գնդի ընկնելը
Պայթյուն Վոլգոգրադի կայարանում. մայրը կյանքի գնով փրկել է իր աղջկան
Ինչպես հաղորդում է NN online կայքը՝ Վոլգոգրադի բժիշկները պայքարում են 9 տարեկան աղջկա կյանքի համար, որի մայրը կյանքի գնով փրկել է նրան: Այժմ երեխային վիրահատում են: Կինը հասցրել է ծածկել երեխային իր մարմնով: Մայրը մահացել է: Աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա հայրը նույնպես հիվանդանոցում է: Ամենայն հավանականությամբ՝ երեխային կտեղափոխեն Մոսկվա: Հաղորդվում է նաեւ,
Փողոցային 3D-արթ. 3d-street-art.com (ֆոտոշարք)
Գերմանացի նկարիչ Manfred Stader-ի անհավանական եռաչափ նկարները: