Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին ԱՄՆ-ից սեր է խոստովանել. Tert.am

Հունվար 01,2014 20:40 Share

ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Վրաստանի բնակչությանը Ամանորի կապակցությամբ, գրում է ИТАР-ТАСС-ը:

Սաակաշվիլին, ով գտնվում է Նյու Յորքում Վրաստանի խորհրդարանի երկու պատգամավորների հետ միասին, տեսաշնորհավորանք է ձայնագրել, որը ցուցադրել են մի շարք թբիլիսյան հեռուստաալիքներ: Սաակաշվիլին հայտարարել է, որ «սիրում է Վրաստանի բնակչությանը և հաջողություն է մաղթում երկրի բնակիչներին»: Նա հույս է հայտնել, որ «Վրաստանի կհաղթահարի բոլոր դժվարությունները»:

Դրան ի պատասխան՝ մի շարք վրացի քաղաքական և հասարակական գործիչներ նշել են, որ «Սաակաշվիլին որպես նախագահ ունեցել է բոլոր հնարավորությունները իր գործով երկրի բնակիչների հանդեպ սերը և ուշադրությունը արտահայտելու համար»:

 

Մանրամասները կարդացեք՝ Tert.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել