Վրացական Imedi հեռուստաընկերության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ 2014 թվականին Վրաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Վրաստանն անում է ամեն ինչ` նվազեցնելու համար Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքական ջերմաստիճանը: «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով ռուս-վրացական երկխոսությունը չի սպառել իրեն և շարունակվելու է: Մենք գոհ ենք այդ ձևաչափից, որը տալիս է լավ արդյունքներ: Այդ ձևաչափով ուղիղ երկխոսությունը հնարավորություն է տվել վերականգնել և զարգացնել երկու երկրների առևտրային-տնտեսական և մշակութային հարաբերությունները»:
Մանրամասները՝ «168 Ժամ»-ի կայքում