2014թ.-ի հունվարի 1-ից Ռուսաստանը դարձել է «մեծ ութնյակը» նախագահող երկիր: Մոսկվան նախատեսում է հիմնական ուշադրությունը բեւեռել ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի սպառնալիքներին ու տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը: Ռուսաստանը մտադիր է զբաղվել կայուն տնտեսական աճի ապահովմամբ, առանց որի հնարավոր չէ պայքարել անկայունության դեմ, հաղորդում է Vesti.ru-ն:
Հունիսին Ռուսաստանը կընդունի «մեծ ութնյակի» գագաթաժողովը, որը տեղի կունենա Սոչիում:
Մանրամասները՝ News.am-ի կայքում