Օրվա լրահոսը

Ինչո՞ւ գործարարների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը դատախազություն չկանչեց (Տեսանյութ) 

«Այդ ժամանակ նիստը պետք է վարչապետը դադարեցներ, կանչեր դատախազություն և քրեական գործ հարուցվեր այդ ազդեցիկ գործարարի նկատմամբ»,-անդրադառնալով կառավարության ծրագրին և գործունեությանը՝ այսպիսի դիտարկում արեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարների հետ հանդիպմանը: Պարոն Իսագուլյանը մի ուշագրավ դրվագ ներկայացրեց այդ հանդիպումից. «Այդ հանդիպման ժամանակ ազդեցիկ գործարարներից մեկը վարչապետի և

Եվրոպային համընթաց

Կամ՝ Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» Եվրոպային համընթաց շարժվելը շատերի համար Կոնչիտա Վուրմսի արտաքինը կամ ներքին որոշ հատկանիշները պատճենելն է։ Ինձ համար այդ արտահայտությունը բոլորովին այլ իմաստ ունի։ Այսօր հայ ազգին եվրոպացիներին էապես մոտեցրել է Սերգեյ Մկրտչյանը, թարգմանելով Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը։ Գավառական մտածողությունը մեզանում երկու ծայրահեղ դրսեւորում ունի՝ մեկն ազգային մշակույթից դուրս ոչինչ չի

Կառավարության ծրագրում Միքայել Մելքումյանը տեսել է «ընդամենը երեք թիվ»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հուսով է որ կառավարության ծրագիրը կլինի այնպիսին, որն այս իրավիճակում դրական ելքեր կկարողանա առաջարկել: Հիշեցնենք, որ խորհրդարանին է ներկայացվել դեռեւս կառավարության ծրագրի նախնական տարբերակը ու հավանաբար, արդեն վաղը կեսօրից խորհրդարանը կսկսի քննարկել կառավարության ծրագրի վերջնական տարբերակը: ՀՀԿ-ն այսօր, քառօրյայի մեկնարկին, ևս նիստ է գումարել և,

Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց իր հեղինակած Ադրբեջանի պատասխանտվության մասին ԱԺ հայտարարության նախագիծը

Մայիսի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխնատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: ՀՀ ԱԺ

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը նույնպես ապագայի հույսեր է ներշնչում

Թեհրանում երեկ ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են տասը ուժեղագույն ընտրանիներ: Նրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականը, որը մրցավայր մեկնել էր պահեստային կազմով: Մեր թիմը զբաղեցրեց անսովոր` վերջին տեղը: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե ըմբիշները պատրաստ չէին պայքարին կամ վատ մարզավիճակում էին: Մարզչական խորհրդի որոշմամբ Իրան մեկնել էր պահեստային կազմ,

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վիրավորել է լրագրողներին. «Ա1+»

«Դուք բոլորդ անբարոյականներ եք»,-Վերնիսաժի դեպքերի մասին «Ազատություն» ՌԿ լրագրողի հարցը լսելուց հետո ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Վերջինս պարզաբանող հարցին, թե ինչու եք վիրավորում, որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ 1-ին, 2-րդ, Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Սարգսյան, Մայիսի 9-ի, Հ. Հովսեփյան, Մխչյան, Կոտովսկու, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Ղարիբջանյան,

Այրվել է ավտոմեքենա

Մայիսի 19-ին, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա -Անդրանիկ փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.41-ին, մարվել՝ 11.04-ին: Այրվել է «Ֆոլցվագեն պասսատ» մակնիշի 34 DU 998 պետհամարանիշի (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: ՀՀ ոստիկանություն  

«Մերոնք դրսում»-9. Արթուր Սարկիսովը և Մարկոս Պիցելլին ՝ մեկական գոլի հեղինակ. ՀՖՖ

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Արթուր Սարկիսովը, ով գրավեց «Ուրալի» դարպասը, և Մարկոս Պիցելլին, ով դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Շախտյոր» (4:0) մրցավեճում: Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»`3:2, չի մասնակցել հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Արտակ Եդիգարյան, Լիտվայի գավաթի եզրափակիչ, «Ժալգիրիս»-«Բանգա»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Լևոն

«Բանանցը»՝ չեմպիոն, «Շիրակը»՝ արծաթե, «Միկան»՝ բրոնզե մեդալակիր. ՀՖՖ

Մայիսի 18-ին տեղի ունեցան Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության վերջին տուրի հանդիպումները, որոնց արդյունքում վերջնականորեն ձևավորվեց մրցանակային եռյակը: «Բանանցը» արդեն նախօրոք ապահովել էր չեմպիոնությունը: Երկրորդ տեղ զբաղեցրեց Գյումրիի «Շիրակը», իսկ «Միկան» գրավեց երրորդ տեղը: «Բանանցը» 28 խաղում վաստակեց 50 միավոր՝ տանելով 14 հաղթանակ, 8 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և պարտվելով 6 խաղում: Այդ հանդիպումներում «Բանանցը» խփեց 38

ԲՀԿ-ն կառավարության ծրագրին «կողմ» չի քվեարկի, իսկ ՀՅԴ-ն կքվեարկի`«սիրով»

Մինչ հերթական քառօրյայի մեկնարկն այսօր խորհրդարանական խմբակցությունները փակ նիստեր են արել, որտեղ վերջնական հստակեցումներ են մտցրել կառավարության ծրագրին` իրենց վերաբերմունքի առիթով: Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրն այս քառօրյայում ներկայացվելու է խորհրդարանի դատին: Այն դեռ պաշտոնապես չի ներկայացվել խորհրդարանին, ներկայացված է նախնական տարբերակը, սակայն, ակնկալվում է, որ այդ գործընթացը մինչեւ վաղը կեսօր կավարտվի, իսկ կեսօրից կառավարության ծրագրի

Ռիչարդ Մորնինգսթար․ «Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է». «Ազատություն» ռադիոկայան

Մայիսի 7-ից սկսած արդեն երրորդ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետն է հայտարարում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Երևանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հայտնի պնդումներին հետևեց նաև Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի հայտարարությունը: «Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է և հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը»,

«Կանայք պետության շարժիչ ուժն են». երկրի զարգացումն ուղղակիորեն կապված է կանանց իրավունքների հետ

«Կինը ապրանք չէ, երեխա ունենալու մեքենա չէ, և եթե ընդգրկված չէ հասարակական կյանքում նա չի կարող լինել լիարժեք մայր…, մանավանդ ձեր նման փոքր երկիրն իրավունք չունի կորցնելու բնակչության կեսից ավելիի ներուժը»,- այս խոսքերով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդը Օսոթիմեյնը խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը դիտարկել զարգացած երկրների փորձը. «Ամեն ինչ, անգամ երկրի տնտեսական զարգացումն

Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Սոցիալապես ահավոր ծանր պայմաններում գոյատևող ևս մեկ ընտանիքի օգնություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով Հայաստանի ամենահեռավոր գյուղի ճամփան բռնած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս տեղափոխող մեքենան բառիս բուն իմաստով մի կերպ, վարորդի ջանքերի մեծ լարումով միայն կարողացավ հաղթահարել քարուքանդ ճանապարհները: 6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է

Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը` մեղայականով

Մայիսի 17-ին, ժամը 02.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 56 տան մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու և դեպքի վայրից դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, մեղայականով բաժին ներկայացած 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է

80-ամյա պապիկը միայնակ խնամում է 5 երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Գյումրու ծայրամասային թաղերից մեկում, հին ու վերանորոգման խիստ կարիք ունեցող տանը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հանդիպեցինք 80-ամյա Մուրադ պապին, որը միայնակ խնամում է իր 5 մանկահասակ, երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին: Երեխաների ծնողները մահացել են մեկ տարվա ընթացքում՝ ծանր ու անբուժելի հիվանդությունից: Երեխաներից մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 6: Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է և սոցիալական

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների պատճառները

«Դրա պատճառը հղփացածությունն է, իսկ բոլոր ժամանակներում էլ հղփացած մարդիկ լինում են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներին` այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա շեշտեց, թե դա քրեական գործ է, որին հարկավոր է քրեական ընթացակարգով ընթացք տալ: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Կարևոր է օրենքի

Խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցելու ոտնահարված իրավունքը վերականգնելու համար

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին Հարգելի տիկին Պողոսյան Եվս մեկ թանգարանային գիշեր կայացավ: Ինչ խոսք, նախաձեռնությունը ողջունելի է և ուրախացնող: ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Միջոցառումների կարգախոսը` «Թանգարանները միավորում են մեզ», ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջը, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների

Վարույթ է ընդունվել «Հրազդան» ՔԿՀ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 20.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը պատուհանը բացելու

Հակադեֆամացիոն Լիգան վերահաստատում է Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ դիրքորոշումը

Վաշինգտոն– Վերջերս, Հակադեֆամացիոն Լիգան (Anti-Defamation League) հանդես է եկել հերթական հայտարարությամբ` նպատակ ունենալով հստակեցնել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): Հակադեֆամացիոն Լիգայի կայքի Եվրոպայի բաժնում գրված է. «Քանի որ շարունակում են հարցեր բարձրաձայնվել Հակադեֆամացիոն Լիգայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման շուրջ, մենք ցանկանում են պարզաբանել, որ ինչպես նշել էինք 2008թ. օգոստոսին,

Վերջին դասը` մայիսի 23-ին

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` “Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին” 10.06.2013թ. թիվ 730-Ն հրամանի` ուսումնական պարապմունքները հանրակրթական դպրոցներում կավարտվեն 2014 թ. մայիսի 23-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարություն  

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական

Ավտոմեքենաները դուրս են բերվել ցեխակույտից

Մայիսի 19-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Ամասիա – Գյումրի հատվածում (7-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել դաշտում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 33 ՏՏ 812 պ/հ ավտոմեքենան: *** Մայիսի 18-ին, ժամը 18.34-ին

Ինքնասպան զինվորի մորը տուժողի իրավահաջորդ չճանաչեցին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Շուշիի մեկուսարանում ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի գործով մերժեց նրա մոր՝ Հեղինե Պետրոսյանի եւ նրա ներկայացուցչի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի դիմումը: Հիշեցնենք, որ Հեղինե Պետրոսյանը դիմել էր դատարան, քանի որ նախաքննություն իրականացնող մարմինը մինչ օրս նրան տուժողի իրավահաջորդ չի

Ողջ գիշերվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհն արդեն երթևեկելի է (Տեսանյութ)

Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-16:10-ի սահմաններում, տեղի էր ունեցել սարի մասնակի փլուզում: 150-200 մետր բարձրությամբ հսկա ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհը ժայռաբեկորներից մաքրելու և երկկողմանի երթևեկելի դարձնելու համար: Ելնելով արտակարգ

Մոսկվայում ստեղծվում է «Ռուսաստանի հայագետների ընկերությունը»

Վերջերս Մոսկվայում ստեղծվել է «Ռուսաստանի հայագետների ընկերության» հիմնադրման նախաձեռնող խումբ, որի կազմում են ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Պլունգյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանը, գրող, նկարիչ, արվեստաբան Նինա Գաբիրիելյանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նախաձեռնող խումբը նպատակ ունի հունիսի վերջին Մոսկվայում հրավիրելու «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն

Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշված դեպքերի ցբացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման

Քննարկվեցին հոգեբուժական ծառայության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին այցելեց «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Ամենուր նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, զրուցեց բուժաշխատողների և բուժվողների հետ։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներին օրենքով սահմանված կարգով արագ լուծումներ տալ։ Նախարարը բժիշկների հետ քննարկեց հոգեկան առողջություն ունեցողների արդյունավետ բուժման հնարավորություններն ու

Հրամանատարի տեղակալը զինվորներին խոստացավ հրաժարվել ծխելուց

Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ շուրջ 500 զինծառայողի շրջանում։ Համամասնորեն ընտրվել են դիրքապահ և թիկունքային

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031