Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

Մայիս 19,2014 11:28

Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշված դեպքերի ցբացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման համար պետական տուրքի վճարման պահանջ ներկայացնելը ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրությունը:

Այս խնդրով Օմբուդսմենին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, մարդուց պահանջել են 48.200 ՀՀ դրամ պետական տուրքի վճարում, իսկ մի շարք այլ անձանցից պահանջված պետական տուրքը բազմակի անգամ գերազանցել է նշված գումարը: Այդպատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում, որտեղ հանգամանալից ներկայացված են բոլոր իրավական հիմնավորումները: Կից ներկայացվում է Խախտման Որոշումը:
Խնդիրը կարող է կարգավորվել համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում: Այսինքն, ակնկալվում է օրենքում կատարել այնպիսի փոփոխություն, ըստ որի նման տուրքի գանձումը կսահմանվի օրենքով: Ընդ որում, անհրաժեշտ է սահմանել, որ փաստաթղթերի տրամադրման համար գանձվեն բացառապես պատճենահանման փաստացի ծախսերը: Հուսով ենք, որ համապատասխան պետական մարմինները սեղմ ժամկետներում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի խնդիրը կարգավորվի իրավական ճանապարհով: Օմբուդսմենն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել խնդրի հետագա կարգավորման հարցում:

Մինչ համապատասխան օրենսդրական փոփոխությունը՝ Օմբուդսմենը հորդորում է դադարեցնել օրենքով չնախատեսված տուրքերի գանձումը:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031