Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Մայիս 19,2014 12:45

Սոցիալապես ահավոր ծանր պայմաններում գոյատևող ևս մեկ ընտանիքի օգնություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով Հայաստանի ամենահեռավոր գյուղի ճամփան բռնած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս տեղափոխող մեքենան բառիս բուն իմաստով մի կերպ, վարորդի ջանքերի մեծ լարումով միայն կարողացավ հաղթահարել քարուքանդ ճանապարհները:

6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է տեղափոխվել բնակվելու: Միայն սոցիալական նպաստով գոյատևող ընտանիքի երեխաներին մենք հանդիպեցինք քաղցած ու ոտաբոբիկ վիճակում: Այս ընտանիքն իր հինգերորդ որդուն անվանակոչել է ի պատիվ հանրապետության նախագահի, հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կկարողանան գրավել իշխանությունների ուշադրությունը:

Սակայն ավաղ… Ամենահեռավոր գյուղում, խոնավ մի տանը պատսպարված Խաչատրյանների ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ:

Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ակցիային

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031