Օրվա լրահոսը

Գյումրեցի անօթևանների հաշվին «Պուտին-Պուտի՞ն են» խաղում․ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Աղետալի երկրաշարժից անցել է արդեն 25 տարի, սակայն Գյումրին այդպես էլ տնակային թաղամասերից չի ազատվել: Մարդկանց մեծ մասը այնպիսի թշվառ կյանքով է ապրում, որը բառերով նկարագրելը ուղղակի անհնարին է: Սավոյան փողոցում յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել ժանգոտված, հակամարդակային պայմաններով, կաթկթող, կրծողներով լի տնակների, որոնց բնակիչները այնտեղից դուրս գալու թեթևակի հույս անգամ չունեն: Նրանք ամենավերջին անեծքն

Ինչո՞ւ են հայաստանցիները կրկնակի վճարում գազի համար

Նպաստառու ընտանիքները գազի օգտագործման համար կարող են սուբսիդիա ստանալ ՀՀ կառավարությունից: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա մարտի 31-ը սուբսիդիաները տարածվում էին ամսական 300 խմ գազի վրա, իսկ ապրիլի 1-ից հուլիսի 6-ը՝ 75 խմ-ի վրա: Արտոնյալ եւ սովորական սակագների տարբերությունը կազմում է

Իրանական գազը ռուսականից թա՞նկ է

Ազգային ժողովում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը կառավարության ներկայացուցիչներին վերաբերվում էր երեկ Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի արած մի քանի հայտարարություններին, մասնավորապես՝ հայ-իրանական երկաթգծի, իրանական գազի վերաբերյալ: Դեսպանը ասել էր, որ Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի ողջ սպառումը:  ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան ասաց, որ Իրանը իր

Вестник Кавказа. Ռուս բնակիչներն էլ պետք է մասնակցեն Ղարաբաղի անկախության հանրաքվեին. Շևչենկո

Պուտինի հայաստանյան այցը քաղաքական բնորոշում ուներ, քանի որ Մաքսային միությանն անդամակցելուց Հայաստանը ոչ մի տնտեսական օգուտ բնականաբար չի ունենա: «Վեստնիկ Կավկազա» լրատվականի հետ զրույցում ասել է ՌԴ հանրային պալատի անդամ, «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» հ/կ ղեկավար Մաքսիմ Շևչենկոն: Ըստ նրա, ՄՄ-ում Հայաստանն ամբողջությամբ կլինի Ռուսաստանի, Ղազախստանի ապահովության տակ, քանի որ նրա

Նախագահի աշխատակազմի ղեկավարն անտեղյա՞կ է, թե՞ ապատեղեկացնում է

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, ասաց, որ ռուսական «Գազպրոմին» Հայաստանի պարտքը կազմում էր 300 մլն դոլար:  Դրա կեսը մարելու համար կառավարությունը ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20 տոկոսն է տվել ռուսական կողմին: Պարտքի մյուս մասը խոստացել է մարել ռուսական կողմը: «Բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Խորհրդակցությունը նվիրված էր Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման և կիրառման գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ քննարկման խնդիրներին ու նպատակներին: Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ճանապարհային երթևեկությունը 

Ինչպե՞ս է վաճառվել «Հայռուսգազարդի» կառավարության բաժնեմասը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի հարց հղեց՝ կապված գազի գների հետ: Նախ` նրան հետաքրքրում էր, թե ո՞ւր է կորել 2 մլրդը դրամը, խոսքը 2012թ.-ի գազի համար կուտակած պարտքի մասին է, որը պաշտոնապես կազմել է մոտ 65 մլրդ դրամ, սակայն պայմանագրում գրված է 63 մլրդ: Երկրորդ հարցը վերաբերվում

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:30 դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Տեղ-տեղ առկա է մերկասառույց Սիսիանի, Գորիսի, Սևանի,Գավառի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին: Կատարվել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Գոռ Առաքելյանին ծեծի ենթարկած ոստիկաններից մեկը ենթասպա է եղել

«Անցած գիշեր՝ ժամը 1-ի 2-ի սահմաններում, ստույգ չեմ կարող ասել, տուն էի գալիս, տեսա՝ ծխախոտս վերջացել էր, գնացի ծխախոտ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր, ակնհայտորեն, ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց՝ «էսի էդ……….-ը չի՞», արդեն ակնհայտ էր ինձ

ТСН. Ուկրաինան ու Ռուսաստանը գազի շուրջ չեն պայմանավորվել. Միլլեր

Այսօր Ուկրաինայի «Նաֆթոգազ» ազգային էներգետիկ ընկերության նախագահ Եվգենի Բակուլինը հայտարարել էր, որ նրանք Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության հետ գրեթե 1 միլիարդ դոլար պարտքի մուծումը հետաձգելու պայմանավորվածության են ձեռք բերել: Սակայն, «ТСН» ուկրաինական լրատվականը գրում է, որ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ ուկրաինական 2 միլիարդ դոլար պարտքի շուրջ «Նաֆթոգազ»-ի հետ դեռ համաձայնություն ձեռք չեն բերել:

Եզդիներին շարունակում են հալածել ազգային պատկանելության պատճառով

Նոյեմբերի 12-ին եզդի երիտասարդներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Իրաք, որը եզդիների բնօրրանն է համարվում: «Մենք բազմիցս բարձրացրել ենք Իրաքում ապրող եզդիների նկատմամբ կիրառվող խոշտանգումների հարցը, և մեր այցելությունն այս առումով շատ կարևոր էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատվիրակության անդամ Բորիս Թամոյանը: «Այցելելով Իրաք` մենք տեսանք, թե ինչ է կատարվում այնտեղ: Ինչպես գիտեք,

Սիլվա Խաչատրյանն արդարացվեց

Aravot.am-ն անդրադարձել է անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանի գործին: ՄԱՊ ընկերության գործով ամբաստանվող Սիլվա Խաչատրյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար: Քիչ առաջ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Սիլվա Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը տեղեկացրեց, որ մեղադրանքի կողմը հրաժարվել է մեղադրանքից եւ իր պաշտպանյալն էլ արդարացվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ս.Խաչատրյանը կալանքի տակ

Լեւոն Զուրաբյան. «Կյանքում փակված դուռ երբեք չի լինում: Միշտ կա առաջ ճանապարհ»

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստների հետ, հարցի խորհրդարանական տապալումից հետո , որոշում կայացրեց` հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում : Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց`երաշխիքներ կա՞ն, որ ՍԴ-ում արդյունքի կհասնեն: Լեւոն Զուրաբյանն ասաց. «Գիտեք ինչ, երբ գործ եք բռնում, բավականին բարդ գործ, պետք է օգտագործեք բոլոր գործիքները, որոնք ձեռքի տակ

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի

Լևոն Բարսեղյան. «Կարելի է զաբոռ քաշել ՀՀ-ի շուրջ, նորմաներով հաց ու ջուր տալ և ունենալ անվտանգության մեջ ապրող քաղաքացի» (Տեսանյութ)

«Սա մանիպուլյացիա չէ, այլ ենթակայացված, թուլացված իշխանության վարք»,-Aravot.am-ի հարցին` մանիպուլյացիա չէ՞արդյոք «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ-ին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» փոխանցելը հիմնավորել, թե դրա դիմաց Ռուսաստանը գազի սակագինը իջեցնելու է, այսպես մեկնաբանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:  Նա նաև փաստեց, թե այն, որ խոսք եղավ, թե ՌԴ-ն ՀՀ-ին գազը ներքին գներով է վաճառելու, այդպես էլ

Տեղի ունեցավ հանդիպում ՍԴՀԿ և ՌԱԿ Հայաստանի կազմակերպությունների վարչությունների միջև

Ռամկավար Ազատական կուսակցության Երևանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՍԴՀԿ և ՌԱԿ Հայաստանի կազմակերպությունների վարչությունների միջև, որին մասնակցում էին ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ատենադպիր Սուրեն Սարգսյանը, ինչպես նաև ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ատենադպիր Հարություն Բալաբանյանն ու քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը: Երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը

Բագրատ Եսայան. «Ռուսաց լեզվին պիտի տրվի պարտադիր ուսումնասիրվող առաջին օտար լեզվի կարգավիճակ»

Մեր երկրի վիճակում գտնվող պետության համար լեզուն ու հոգևոր մշակույթը այն վերջին սահմանն է, որից հետո սկսվում է ինքնության կորուստը: Երբ խոսում ենք, որ ՀՀ-ում ռուսերենը, կամ որևէ այլ օտար լեզու կարող է ունենալ հայերենի հաշվին ինչ- որ կարգավիճակ, սա նշանակում է ինքնության կորուստ, ազգային ինքնագիտակցության ինչ- որ մասի զիջում, ավելին, հայրենիքի զիջում:

Արամ Մանուկյան. «ԱԺ որոշ պատգամավորներ դպրոց չեն ավարտել, կարդալ չգիտեն» (Տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ցուցարարներին պատմեց, որ  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախագծի քվեարկությունից առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխանությունը դեմ է այդ նախագծին: «Հայտարարեց,  որովհետեւ վախենում էր, որ իրենցից մի քանի պատգամավոր մեզ նման կքվեարկեին, որ ՕԵԿ-ից կամ ՀՀԿ-ից ոչ մեկը չշփոթի, կոճակների տեղը չմոռանան եւ դեմ

Իշխանությունն ապահովագրեց 2014 թվականի բյուջեն

Հետաքրքրվեցինք նաեւ, քաղաքական մեծամասնությունը սարսափա՞ծ է հարցը ՍԴ-ում վիճարկելու ընդդիմության եւ ակտիվիստների որոշումից: Արտակ Դավթյանն ասաց, որ դա իրենց իրավունքն է եւ ինքը որեւէ խնդիր չի տեսնում, որ մարդիկ իրացնեն իրենց իրավունքը:

Արմեն Մովսիսյանը «փախավ» լրագրողներից

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր խորհրդարանում խուսափեց պատասխանել լրագրողների՝ գազի գնին, «ՀայՌուսգազարդի»`ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի`«Գազպրոմին» վաճառելու եւ Որոտան կասկադի վերաբերյալ հարցերին: Արմեն Մովսիսյանը խոստացավ ավելի ուշ խոսել: Հարցին, թե ճի՞շտ է, որ Որոտան հէկ-երի կասկադը ամերիկյան կողմին վաճառելու գործարքը վիժեցվել է, և այն գնելու ցանկություն է հայտնել ռուսական կողմը, Արմեն

Էդուարդ Զորիկյան. « ՀՀ նախագահը բացահայտ պաշտպանում է օտար պետության շահերը»

Դեկտեմբերի 2-ի «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիայի մասնակիցների թվում էր նաեւ պոետ, երգահան  Էդուարդ Զորիկյանը, որը դստեր հետ միասին բերման էր ենթարկվել: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչու որոշեց մասնակցել նման ակցիայի, այն դեպքում, երբ որոշարվեստագետներ այս օրերին իրականությունը գունազարդելու եւ իշխանություններին դիֆերամբներ ձոնելու գործին են լծված: «Ես իսկապես մասնակցեցի  «Ընդդեմ Մաքսային միության, ընդդեմ Պուտինի» ակցիային,

Հրայր Թովմասյանը՝ ՀԱԿ-ին. «Ձեռքը բռունցք մի արեք, ավելի կոպիտ բռունցք կստանաք»

Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, որի մասին խոսք կար հարցապնդման մեջ, ապա նախարարը նկատեց, որ դրա բացահայտման մեջ ամենաառաջին շահագրգիռ անձը վարչապետն ինքն է, իսկ եթե Կիպրոսի կառավարությունը մինչեւ հիմա չի պատասխանում որոշ հարցերի, ապա նախարարը զարմանում է՝ «ի՞նչ եք կարծում՝ Կիպրոսի կառավարության փոխարե՞ն էլ մենք պետք է պատասխանենք»:

Երկուշաբթի`արտահերթ

Aravot.am-ի տեղեկություններով, երկուշաբթի օրը`դեկտեմբերի 9 –ին, կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում առայժմ մեկ հիմնական հարց կա` 2014 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ    

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 5-ին գիշերվա ժամը 00.00-ից մինչև առավոտյան ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 1-11, 2-20, Տերյան 1-27, 2-42, Նալբանդյան 1-23, 2-110, Մաշտոցի 6-42, 5-37, Վարդանանց 1-16, Տիգրան Մեծի 1-15 համարների, Հանրապետության, Խանջյան, Կողբացի, Փարպեցի, Սարյան, Արամի, Բուզանդ, Պուշկին, Բելյակով,

ԱԺ 4 խմբակցության պատգամավորներ կմիանան ցուցարարների գործադուլին, հանրահավաքին (Տեսանյութ)

ԱԺ-ի շենքի դիմաց ցուցարարներին միացած ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ 4 խմբակցության պատգամավորներով փորձեցին բոլոր հնարավոր միջոցները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագծի հետաձգման համար: «Մեծամասնությունն արհամարհեց սեփական ժողովրդին: Բայց մենք նահանջ չենք արձանագրելու եւ գնալու ենք»,- ասաց պարոն Մինասյանն ու վստահեցրեց, որ աջակցելու են ցուցարարների` Սահմանադրությամբ չարգելված ցանկացած գործողության. «Կլինի` գործադուլ, ընդվզում,

Անցյալի անհայտ էջեր. Տխուր հուշարձաններ

Մոտավորապես այն տարիներին, երբ 37 թվի հուշարձանի միտքը, ինչպես հիմա մամուլն է բացահայտում, արտահայտեց նաև Խրուշչովը, ես, այդ բարձր հեղինակությունը ցիտելու հնարից անտեղյակ` հղացա նույնը: Ինձ հանձնարարված էր Հայաստանում ապագայում տեղադրվելիք հուշարձանների ցուցակ-նախագիծ պատրաստել: Երբ ցուցակը պատրաստ էր` վերջում ավելացրեցի. «Հուշարձան 37 թվի զոհվածներին» :

Ովքե՞ր «քաշեցին» ընդդիմությանը

Հարցին`ինչո՞ւ չապահովվեց ընդամենը հինգ պատգամավորի ներկայությունը, Լեւոն Զուրաբյանը հարցով պատասխանեց. «Ես ե՞մ ապահովողը»: Նա նաեւ հավելեց, որ իրենք իրենցից կախված ամենն արել են:

Սերգեյ Մովսիսյանն այսօր չի խաղում

Մոտ մեկ ժամից Անթալիայում կսկսվի շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրը, որում հանդիպելու են Հոլանդիայի եւ Հայաստանի հավաքականները: Ըստ խաղատախտակների հաջորդականության, միմյանց հետ հանդիպելու են Անիշ Գիրին ու Լեւոն Արոնյանը, Լյուկ վան Վելին ու Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Տիվյակովն ու Գաբրիել Սարգսյանը, Էրվին Լ` Ամին ու Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի թիմի երկրորդ համար Սերգեյ

Վարորդը և ուղևորը մահացել են

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը` 1986 թ. ծնված Վահե Մարտիրոսյանը, և ուղևորը` 1979 թ. ծնված Շահեն Վարդանյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

Կենսաթոշակային բարեփոխումները` նոր ստվերի եւ միկրոբիզնեսի անկման պատճառ (Տեսանյութ)

Կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը թող կիրառեն պետական աշխատողների համար, իսկ մասնավորին` կամավորը: Այսօր այս առաջարկն արեց «Հայացք» ակումբում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը նաեւ ավելացրեց, որ կարելի է 1 տարի  որպես պիլոտային ծրագիր կիրառել իր առաջարկը: Պարոն Մակարյանը վստահ է, որ կենսաթոշակային բարեփոխումները, որոնց արդյունքում մինչեւ 500 հազար աշխատավարձի դեպքում 5% պարտադիր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031