Օրվա լրահոսը

«Այժմյան ՀՀԿ-ն այդ հանցագործների օրրանն է՝ նմանատիպ մեծ ու փոքր հանցագործների հավաքատեղին»

Քանի դեռ այդ հանցագործներից մեկը շարունակում է բռնազավթած պահել իշխանությունը, իսկ մյուսը, առաջինի հովանավորությամբ, վայելում է երիտասարդ թոշակառուի անամպ կյանքը ու իր գռփած միլիոնները, ոչ մի հանձնաժողով ոչնչով չի օգնի:

Գուրգեն Եղիազարյան. «182 զինվոր է վիրավորվել, 10 մարդ է սպանվել, բա մի հատ զենք չհայտնաբերեի՞ն»

«ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ստորագրեց, որ մարդասպանները, այդ անմեղ զոհերի արյունը իշխանությունների ձեռքի վրա են: Մեկ անգամ եւս ստորագրեց այդ փաստաթղթի տակ: Իհարկե պիտի դեմ լիներ: Կողմ լիներ, որ իրենց իսկ կատարած մարդասպանությունները բացահայտե՞ր»,- Aravot.am-ի հետ զրույցում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի օրինագիծն ԱԺ-ում մերժելու մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Ինչպե՞ս են վերահսկելու, որ ՏՏ խոշոր ընկերությունները չտրոհվեն ու օգտվեն հարկային արտոնություններից (Տեսանյութ)

Հարցին, թե կենսաթոշակային բարեփոխումներին հիմնականում դեմ են ՏՏ ոլորտի աշխատակիցները՝ հնարավո՞ր է, այդ արտոնությունը նրանց տրվում է, որպեսզի մարի այդ շարժումը, քանի որ 10 տոկոս եկամտահարկը զգալի կթեթեւացնի նրանց բեռը, պարոն Ավանեսյանը պատասխանեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի

Ցմահ ազատազրկման դատապարտվածի բողոքի քննությունը՝ մարտի 27-ին

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ շարունակվում է Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների բողոքի քննությունը: «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր, նախկինում ԱԻՄ լրատվականի աշխատակից  Ալվարդ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից՝ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին

ՀՌԱՀ փոխնախագահ. «Չէի ցանկանա, որ մեր եթերում թունդ ալկոհոլային խմիչք գովազդենք». «Հայոց աշխարհ»

Օրինագիծը մշակողների սահմանած ժամանակահատվածը, որի ընթացքում կարելի է գովազդել թունդ ալկոհոլը, ամենեւին էլ «անվտանգ» չէ դեռահասների համար, քանի որ նրանք հեռուստաէկրանի առջեւ նստում են հատկապես երեկոյան ժամերին` մինչեւ կեսգիշեր:

Վճռաբեկը դատական սխալ չի տեսել նախկին պատգամավորի եղբոր դեմ բողոքում

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/0750/02/12 գործի մասին Aravot.am-ը տեղեկացրել է դեռ անցյալ տարի: Իրավաբան Աննա Երիցյանը 2012թ.-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Հուսալի պաշտպանություն» իրավաբանական գրասենյակի դեմ, ընկերության տնօրեն Պետրոս Արզաքանցյանի` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջով: Ի դեպ, Պետրոս Արզաքանցյանը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է: Իրավաբան Աննա

Ենթադրենք՝ 4 ուժերը «միասնական օրակարգի» հարցում լեզու չգտան. այս իշխանություններից զզված մարդիկ անհետանալո՞ւ են. «Չորրորդ իշխանություն»

Տարբեր տրամաչափի հանրապետականներն իրար հերթ չտալով հարցազրույցներ են տալիս «առ այն», որ իրենք քաջ են, ոչնչից չեն վախենում եւ մտահոգված չեն քաղաքական չորս ուժերի հնարավոր համագործակցությամբ։ Տեսականորեն իշխանությունների այս ինքնավստահությունը կարող է մի քանի պատճառ ունենալ։ 1. Նրանք վստահ են, որ չորս կուսակցությունների համագործակցությունը չի կայանա, որովհետեւ այնտեղ իրենց «հաճախորդներն» ունեն եւ համոզված են, որ

Ինչ ուզում եք ասեք, բայց անգամ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունների» համար առաջին հերթին փող է հարկավոր. «Հայոց աշխարհ»

Պատահական չէ, ի դեպ, որ ԲՀԿ-ին «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հեգեմոն ուժ, իսկ Գագիկ Ծառուկյանին էլ թերեւս հեղափոխիչ կարգելու Տեր-Պետրոսյանի ուտոպիստական թեզի առավել անողոք քննադատները, ծաղրական ակնարկներ անողները նույն ՀԱԿ-ի մեջ եղած ու վերջին մեկուկես-երկու տարում առանձնացած ուժերն ու գործիչներն են:

Պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ս. Բ.-ի ներկայացուցիչ Լ. Հ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության շտաբից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս. Բ.-ի կողմից ասֆալտբետոնե ծածկույթը քանդելու ժամանակ քանդող սարքով հոսանքալարին դիպչելու և ծանր ջերմային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ

Ավարտին կհասցվի Երևանի Փ. Բուզանդի փողոցին հարող տարածքի քաղաքաշինական ծրագիրը

Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար

Ինչու ՀՀԿ-ականը դեմ քվեարկեց Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը. «Չորրորդ իշխանություն

Որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ դաշնակները, Բարգավաճը, Ժառանգությունը մեկ անգամ այդ հանձնաժողովում արդեն եղել են։

Ախտորոշումը ճշտելու նպատակով հիվանդը կկարողանա արտահանել իր արյունը և դրա բաղադրամասերը

Մինչև 18 տարեկան դպրոցահասակ երեխաներն անվճար կրթության իրավունք կունենան

Մկրտիչ Մինասյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Վալերյանկայի կոճակներ իրենք պիտի խմեն» (Տեսանյութ)

Ծառուկյանը եղել է մեր գործընկերը, աշխատել է մեզ հետ կոալիցիայում: Նույն Ծառուկյանի քաղաքական գործունեությանը խանդով ու թշնամանքով վերաբերվող մարդիկ հիմա գնում են նրա մոտ

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստը՝ մարտի 17-ին. «Փաստինֆո»

Մարտի 17-ին Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովը կգումարի իր անդրանիկ նիստը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ հանձնաժողովից, օրակարգում երեք հարց է՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների 2013թ. –ի դեկտեմբերի 13-ի դիմումի քննարկման ընթացքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի 2014թ.-ի հունվարի 21-ի դիմումի և ԱԺ «Հայ

Հրայր Թովմասյանը 50 միլիոն էլ վարչապետից ուզեց

Այսօր կառավարությունը եւս 50 միլիոն լրացուցիչ գումար կհատկացնի Արդարադատության նախարարությանը Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայերենից ռուսերեն թարգմանելու համար: Մինչ այդ նախարարությանը նույն գործի համար արդեն հատկացվել էր 125 միլիոն դրամ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վարչապետին պատճառաբանեց, որ մինչ այժմ կար 10 հազար 100 էջ, սակայն 19 500 էջ էլ ավելացել է, ինչի համար էլ

Հայկական ընտանիքներն այս ամառ ևս կհյուընկալեն «Արի տուն» ծրագրի սփյուռքահայ մասնակիցներին

Կմեծացվեն «Քվանտ» վարժարանի հնարավորությունները:
Կփոխհատուցվի կանանց միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրի կազմակերպման ծախսը:

Հրանուշ Հակոբյան. «Խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել». «Ժողովուրդ»

Ինչ վերաբերում է սովետական ռուբլուն, ապա եթե նույնիսկ այն չկա, ես դա փորձել եմ հայտարարագրել։

Մեծանում է փաստաթղթերի թարգմանության անհրաժեշտությունը

Մաքսային միությանն անդամակցելն ավելացնում է աշխատանքի ծավալը ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի): Կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը,

Ինչո՞ւ 12 տարի անց միայն հանկարծ հեռուստաընկերությունները հիշեցին, որ ալկոհոլի գովազդի բացակայությունն իրենց վնասում է. «168 ժամ»

Հիշեցնենք, որ այս ամբողջ ժամանակահատվածում ալկոհոլի գովազդն ընդհանրապես արգելված է եղել հեռուստատեսությամբ, սակայն դա չի խանգարել եկամուտների աճին։

Տրանսպորտային անվտանգությունը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին

Վարորդական իրավունքի վկայականներն ու տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը կպատրաստվեն ամենաարդիական նյութերից Տրանսպորտային անվտանգության խնդիրը դրված է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում, որը այսօրվա նիստում հաստատել է կառավարությունը: Փաստաթուղթը, որը ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը, միտված է տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակի նվազեցմանը, տրանսպորտային բարձրորակ

Ինչու մանկապարտեզներին սնունդ մատակարարող միայն 4 կազմակերպություններ կարող են հայտնվել «սև ցուցակում»

Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ», «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Մի այլ տեղեկանքով քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժինը ներկայացրել է 2014թ. հունվարի 13-17

Գողություն բակում կայանված «ՎԱԶ-2106»-ից

Մարտի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սաղաթել Հ.-ին: Պարզվել է, որ նա մարտի 10-ին գողացել է Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի գլխիկը, շարժիչի մեկնարկիչը և վերամբարձիչը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Կատարվում

Համերգը ոչ թե Ռիտա եւ Սերժ Սարգսյանների հաշվին է կազմակերպվել, այլ մեր բոլորիս. «Հայկական ժամանակ»

Ս/թ մարտի 8-ի լրահոսին հետեւելով՝ կտեղեկանանք, որ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը նվեր է արել շուրջ հազար կանանց, այնքանով, որ նրանց անվճար համերգ է կազմակերպել Երեւանի Օպերայի եւ բալետի պետական թատրոնում։ Այս ամենը լավ է, բայց պարզվում է, որ համերգը ոչ թե Ռիտա եւ Սերժ Սարգսյանների հաշվին է կազմակերպվել, այլ մեր բոլորիս, այսինքն ՀՀ պետական

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի

Մարտի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի: Կրթաթոշակը տրամադրվել է անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորող 1-ին կուրսերի ուսանողներին, ովքեր նախապես ներկայացրել են փաստաթղթեր: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակի մրցույթին մասնակցել է մոտ 1500 ուսանող։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների

Մարզերում կանանց առողջության միամսյակը պահանջված էր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր

Առաջին անգամ անցկացվելու է գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում

2012թ. վերջին ՀՀ վարչապետի որոշմամբ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիր է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզում: Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու  և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են  համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ

Ատրճանակի բռնակով հարվածել է դեմքին

Օրերս հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի բակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի

Ֆինանսների նախարար. «Դեռեւս կանխատեսումներ անելը, կարծում եմ, շուտ է». «Ժողովուրդ»

ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական երեւույթները, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների կողմից ՌԴ-ի դեմ ուկրաինական ճգնաժամին ռազմական միջամտության պատճառով հնարավոր պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա։ Այս մասին խոստովանում են նաեւ հայ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես, օրինակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում

ԵՄ պատվիրակության ղեկավար. «Պետք է սպասենք ՀՀ իշխանությունների հաջորդ ազդանշանին առաջ շարժվելու համար». «Հայկական ժամանակ»

Մի քանի շաբաթ առաջ մենք ստացանք կարեւոր ազդանշան այն մասին, որ միջգերատեսչական համաժողովը ընդունել է գործողությունների որոշակի ցանկ։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031