Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու մանկապարտեզներին սնունդ մատակարարող միայն 4 կազմակերպություններ կարող են հայտնվել «սև ցուցակում»

Մարտ 13,2014 11:39

Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ», «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Մի այլ տեղեկանքով քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժինը ներկայացրել է 2014թ. հունվարի 13-17 ընկած ժամանակահատվածում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն և Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ժամանակ որ մատակարարի ապրանքն է վերադարձվել և ինչ հիմնավորմամբ: Այդ ցանկից հետևում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների հետ, որովհետև տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել նաև այլ մատակարարներ, օրինակ բացի  «Հալալ միս» ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաև «Տիսա» ՓԲԸ, «Գրուպ» ՍՊԸ-ները:

Ինչպես նաև քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է այս կազմակերպությունների անունները ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում /սև ցուցակ/:

Իհարկե անբարեխիղճ մատակարարներին պետք է այս կերպ պատժել, որ մնացածին դաս լինի, սակայն արդյո՞ք միայն այդ 4 կազմակերպություններն են անբարեխիղճ, սա է հարցը:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31