Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել». «Ժողովուրդ»

Մարտ 13,2014 11:56

Հատված սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հարցազրույցից:

Ձեր պաշտոնական հայտարարագրում նշված տեղեկության համաձայն՝ Դուք խորհրդային տարիների ռուբլիներ ունեք։ Ինչո՞ւ եք դրանք պահում։

– Արդեն 39 տարի աշխատում եմ եւ իմ վաստակածն իմ ազնիվ աշխատանքի արդյունք է, եւ ինչ որ կուտակել եմ, կուտակել եմ միայն իմ աշխատանքի արդյունքում։ Ինչ ունեմ՝ իմ պատգամավորական, նախարարական, դասախոսական եւ գիտամանկավարժական աշխատանքից ստացված գումարներն են։

Ապրում եմ համեստ կյանքով, խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետեւ իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով մի ոչ շատ հարմարավետ բնակարան է։

Ինչ վերաբերում է սովետական ռուբլուն, ապա եթե նույնիսկ այն չկա, ես դա փորձել եմ հայտարարագրել։ Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից որոշակի փոխհատուցում սովետական ռուբլու դիմաց տրվում է տարեցներին։ Վաղը- մյուս օրն էլ կասեին որ ունեիր՝ ինչու չէիր հայտարարագրել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31