Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստը՝ մարտի 17-ին. «Փաստինֆո»

Մարտ 13,2014 12:07

Մարտի 17-ին Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովը կգումարի իր անդրանիկ նիստը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ հանձնաժողովից, օրակարգում երեք հարց է՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների 2013թ. –ի դեկտեմբերի 13-ի դիմումի քննարկման ընթացքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի 2014թ.-ի հունվարի 21-ի դիմումի և ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի 2014թ.-ի փետրվարի 11-ի դիմումի քննության վերաբերյալ:

Եզդիների երկու ՀԿ-ների դիմումը Էթիկայի հանձնաժողովի նախորդ կազմը վարույթ է ընդունել 2013թ.-ի դեկտեմբերի 24–ին: Զեկուցող է նշանակվել հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով ընդգրկված է նաև հանձնաժողովի ներկայիս կազմում:

Հիշեցնենք, որ երկու ՀԿ-ների դիմումը վերաբերում է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելուն։ Նախորդ տարվա դեկտեմբերին ԱԺ միջանցքում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ  լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:

Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։ Միջադեպից կարճ ժամանակ անց եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաև՝ թղթի վրա նկարված էշ՝ նշելով. «Նա մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին»:

Ի տարբերություն այս դիմումի, օրակարգում ընդգրկված՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պատգամավորի դիմումների կապակցությամբ  հանձնաժողովը պետք է որոշի դրանք վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31