Օրվա լրահոսը

Վենդետա. Պատվերով սպանությունը բացահայտվեց. (Տեսանյութ)

Այս տարվա հունվարի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Նոր Խարբերդում, Երևան-Արտաշատ խճուղուն կից «Լիլի» հարսանյաց հանդիսությունների սրահում, երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչություն: 2008 թվականի սպանության և դրա

Գագիկ Հարությունյան. «Սահմանադրության որոշ հոդվածներ կարգախոսային են, ոչ հստակ»

Սահմանադրության մեկ այլ հոդված էլ վերաբերում էր օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին, որոնք սահմանադրությամբ չպետք է զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ: Այստեղ շատերը ծիծաղեցին, ինչին ՍԴ նախագահն հակադարձեց. «Պետք է լաց լինել: Իրականում դա մեր ցավն է»:

Արթուր Սաքունցը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին. «Թող իրերը վերցնի, գնա մեր երկրից»

«Պերսոնա նոն գրադա, թող իրերը վերցնի, գնա մեր երկրից»,- այսօր Ազատության հրապարակում ընդդեմ Մաքսային միության՝ այդպես էլ չկայացած երթին  մասնակցելու եկած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսպես արտահայտվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարել էր, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ

Գյումրիում հնչած կրակոցների հեղինակը քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդի՞ն է

Հենց նոր  Aravot.am-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց նախորդ օրը տաքսու վարորդ, 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանին կրակելու մեջ կասկածվում է Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի  նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդին` Արկադի Խաչատրյանը: Նրան դեռ մեղադրանք առաջադրված չէ, սակայն, ըստ ոստիկանության, վիճաբանությունը լուրջ հիմքեր  չի ունեցել, այլ խուլիգանական մակարդակի վեճ

«Շիրազը պատռում էր այն բանաստեղծությունները, որոնք Իսահակյանի սրտով չէին». Ավիկ Իսահակյան

Բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին և բանաստեղծի շիրմին ծաղիկներ դրեցին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, աշակերտներ, Շիրազի պոեզիան գնահատող այլ մարդիկ: «Հայրիկի ամենամեծ պատգամն ապագա սերունդներին մայրենիի պահպանությունն է,- ասում է բանաստեղծի դուստրը՝ Աստղիկ Շիրազը,- այսինքն՝ օտարամոլությունը պիտի դուրս գա հայ ազգի միջից: Նա չէր ասում՝ օտար լեզուներ մի

ԱՄՆ-ը ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը. ИТАР-ТАСС

Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր ցուցակ է հրապարակել: Այս անգամվա ցուցակը նախորդից տարբերվում է նրանով, որ այս մեկի մեջ ընդգրկված են նաև իրավաբանական անձիք: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Կարնիի խոսքերով, նոր պատժամիջոցները վերաբերում են 7 ռուս պաշտոնյաների և 17 ռուսական ընկերությունների: Ցուցակի մեջ են հայտնվել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի

Ռուբեն Հակոբյանը հանեց թեկնածությունը (Տեսանյութ)

Ամփոփչ ելույթ ունենալով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար. «Ես հանում եմ իմ թեկնածությունը և կուզենայի, որ միատեսակ դիրքորոշմամբ հանդես գա ոչ իշխանական քառյակը և չմասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին»: Ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե իր թեկնածությունը չի հանում. «Մեծամասնությունը չպիտի առանց այլընտրանքի մասնակցի ընտրության, ես դա անում

Ցանկացած ապօրինություն պետք է համարժեք իրավական գնահատական ստանա

Ապօրինի շինարարության և բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, որին մասնակցել են աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները: Անդրադառնալով մասնավորապես ապօրինի շինարարության կանխարգելման խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացն ու հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով

Նեյմարը նոր ընկերուհի՞ ունի

Մոդել եւ սքեյտեր Գաբրիելա Լենզին «Բարսելոնի» հարձակվող Նեյմարին նախանձելու եւս մի պատճառ է դարձել: Իսպանական մեդիան բաժանված է երկու տիպի. մի մասը գրում է միայն «Բարսելոնի» մասին, մյուսը` միայն «Ռեալի»: Սակայն անցած ուրբաթ երկու խմբերի գլխավոր թեման բրազիլացի մոդել, 20-ամյա Գաբրիելա Լենզին էր, որին շաբաթվա ընթացքում տեսել էին Բարսելոն քաղաքում: Չճշգրտված տեղեկություններով, Գաբրիելան Բարսելոն եկել

Գողություն Սոթքի ոսկու հանքից

Ապրիլի 28-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը և հայտնել, որ հանքի վարչական տարածքում երեք անծանոթ քաղաքացիներ կան: Մեկնած օպերատիվ խումբը հանքի վարչական տարածքում հայտնաբերել է 1972 թ. ծնված Վախթանգ Լ.-ին, 1964 թ. ծնված Արմեն Ղ.-ին և 1975 թ. ծնված Գառնիկ Մ.-ին: Արմեն Ղ.-ի և Գառնիկ Մ.-ի

Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգ Զ Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացումը

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նորաբաց շենքում գործելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը: Բացմանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները,

Սմբատ Արունյան. Հայաստան Համահայկական Հիմնադրամի սահմանած մրցանակին իմ ներկայացրած ութ օրինակ գրքերից ո՛չ մեկը չի ընթերցվել

Փնտրվում է դատավոր, և փնտրողը ես եմ՝ Սմբատ Արունյանը Խոսքը վերաբերում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի սահմանած ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին՝ գրականության բնագավառում, որին այս տարի մասնակցել եմ և պնդում եմ, որ իմ ներկայացված ութ օրինակ գրքերից ո՛չ մեկը չի ընթերցվել: Ո՛չ մի թերթ: Ո՛չ մի տեղեկություն չեմ ստացել մրցույթի ավարտի կամ դադարեցման մասին, և գրքերը

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը

Ապրիլի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի և միջոցների համատեղ կիրառման և համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հայկական կողմից ս.թ. ապրիլի 28-ին բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ

Ահա, թե աղջիկներն ինչպես պետք է հաճախեն բասկետբոլի խաղեր

Ուրբաթ օրը «Բրուքլին Նեթսը» NBA-ի փլեյ-օֆֆի առաջին շրջանում երրորդ խաղն անցկացրեց «Տորոնտոյի» հետ: Եթե հետաքրքիր է, տեղեկացնենք, որ տանտերերը հաղթեցին եւ ընդհանուր հաշվի մեջ առաջ անցան` 2:1: Բայց այդ հանդիպման ժամանակ ներկաներից շատերի ուշադրությունը բեւեռված էր ոչ այնքան մանրահատակի վրա ծավալված մարզական պայքարի, որքան հանրահայտ երգչուհի Ռիհաննայի վրա, որը տրիբունայում նստած` էրոտիկայի իսկական «մասթեր կլաս»

Խորհրդարանում իրավական կազուս է

Քիչ առաջ խորհրդարանական խմբակցությունները`ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ ավարտեցին քննարկումը`հաշվիչ հանձնաժողովի վերաբերյալ: Հիշեցնենք, դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կայացած նիստերի ժամանակ`«գազի հարցով» խորհրդարանական քվեարկությունից հետո խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել էին հաշվիչ հանձնաժողովում մասնակցությունը: Այժմ, երբ ՕԵԿ-ն էլ իրեն հայտարարեց ընդդիմություն եւ հրաժարվեց մասնակցել այդ հանձնաժողովի

Սլավյանսկի անջատականները 40 մարդու պատանդ են պահում. ՈՒԱԾ. Интерфакс-Украина

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Սլավյանսկի ռուսամետ անջատականներն առևանգել են 40 մարդու, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մեր տվյալներով՝ Սլավյանսկում այժմ 40 պատանդ կա», – հայտնել է ՈՒԱԾ մամուլի ծառայության ղեկավար Մարինա Օստապենկոն՝ ապրիլի 28-ին Կիրում: Նրա խոսքերով, պատանդների թվում են ԵԱՀԿ ներկայացուցիչները և ՈՒԱԾ-ի սպաները: ԵԱՀԿ ռազմական փորձագետներից մեկը հիվանդության պատճառով այսօր ազատ է

Ո՞ւմ կօգներ Անդրե Աղասին, եթե մարզիչ աշխատեր

Աշխարհի նախկին 1-ին ռակետ Անդրե Աղասին հայտարարել է, թե մարզիչ լինելու դեպքում ո՞ւմ հետ կաշխատեր: «Եթե ես մարզիչ աշխատելու լինեի, կցանկանայի համագործակցել այնպիսի խաղացողի հետ, ում չի հաջողվել բացահայտել իր ողջ ներուժը: Կփորձեի այնպիսի մարդու հետ, որը դեռ հեռու է մարզավիճակի գագաթնակետից: Օրինակ, իմ համերկրացի` Ջոն Իզների հետ: Նա հսկայական ներուժ ունի, բայց դեռ չի

Գեւորգ Դանիելյան. «Կլինեն հարցադրումներ, որոնք հանրաքվեի հիմքում չեն կարող դրվել»

Ապրիլի 28-ին «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդում տեղի ունեցան «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները» թեմայով հանրային լսումներ: Բանախոսներն էին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը և «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ Գ.Դանիելյանը առավել հանգամանորեն անդրադարձավ իր կողմից մշակված երկու ինստիտուտների՝ հանրաքվեին

Անակնկալ այց ՀՀ զինված ուժերի զորամաս

Ապրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության

ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվեցին նաեւ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության անդամները

Ազգային Ժողովը սկսեց քննարկել ԱԺ նոր նախագահի ընտրության հարցը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն առաջադրեց Գալուստ Սահակյանի թեկնածությունը «Ես ինքնաառաջադրվում եմ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ պատիվ ունի ԱԺ նախագահի պաշտոնի համար ներկայացնել իրենց թեկնածուին` խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը: Ինչին ի պատասխան նիստը վարող

ՕԵԿ-ը հաստատում է «Երեւան» հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը

Aravot.am-ի տեղեկությունները՝ «Երեւան» հեռուստաընկերությունը Արթուր Բաղդասարյանի կողմից ձեռք բերելու մասին, հաստատեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: Նա ասաց, որ «տեղական բանակցություններից հետո «Երեւան» հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը»: Թե ինչ ընկերություն է, ովքեր են մյուս բաժնետերերը՝ Արթուր Միսակյանը չցանկացավ մանրամասնել: Նա միայն հավելեց, որ հեռուստաընկերությունը առաջիկայում կարդիականացվի ժամանակակից

Ինչո՞ւ «Սթարը» սննկացավ. «Ա1+» (տեսանյութ)

Սնանկ ճանաչված «Սթար» սուպերմարկետների ցանցից տուժածներն այսօր հրավիրվել էին սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովին։ «Սթար Դիվայդ» ընկերությունն իր 165 պարտատերերին պարտք է շուրջ 11 մլրդ 292 մլն 678 հազար 339 դրամ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Հարկայինը միացվում է ֆինանսների նախարարությանը. ՍիվիլՆեթ

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ պաշտոնական հանձնարարական կա Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը ներառելու ֆինանսների նախարարության կազմում: Դա պայմանավորված է Պետեկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար նշանակվելու հետ: Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա ըստ էության, կստեղծվի գերհզոր նախարարություն: Պետական կառավարման տեսանկյունից այդ քայլը հասկանալի չէ, քանի որ ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականություն մշակող, իսկ հարկային

413.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.05 դրամ: NASDAQ OMX Armenia

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 1-ին երեկոյան ժամերին, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30 կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես

Գյումրիում Հովհաննես Շիրազի անունով դպրոց ու փողոց կանվանակոչեն (ֆոտոշարք, տեսանյութ)

Այս մասին երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ նրա, մինչև դեկտեմբեր շիրազյան օրեր են անցկացվելու Գյումրիում և Երևանում, որին մասնակցելու են Գյումրու քաղաքապետարանը, մշակույթի, ինչպես նաև կրթության և գիտության նախարարությունները ու Գրողների միությունը: Իսկ հուլիսի 5-ին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում մեծ համերգ են կազմակերպելու, որտեղ հնչելու

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեքսիկայում

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի տարելիցը: Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ մոմավառություն, որին իր մասնակցությունը բերեց մեքսիկահայ համայնքը, մեքսիկացի մտավորականները, լրագրողները, երկրի ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները: Արարողության ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց

Գալուստ Սահակյանի ընտրությունը ԲՀԿ-ի համար առաջնահերթ հարց չէ

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեռ որոշում չունի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու մասին: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այսօր խմբակցության նիստի ժամանակ քննարկվեցին շատ կարեւոր հարցեր, տնտեսական ոլորտի նախագծեր: Դուք գիտեք, որ մենք միշտ շեշտադրում ենք անում երկրում աշխատանքի բացակայության, սովի, արտագաղթի, դեղի ու հացի կարիք ունեցող մարդկանց անելանելիության

Արամ Mp3-ի առաջին փորձը. «Եվրատեսիլի» բեմում նա մենակ կլինի

Արամ Mp3-ն այսօր Կոպենհագենում «Եվրատեսիլի» իր առաջին փորձն է կատարել: Մրցույթի պաշտոնական կայքը գրում է, որ թեպետ Արամը բեմ բարձրանալուց առաջ խոստովանել էր, որ հուզված է, սակայն վստահ ելույթ ունեցավ, նա ցույց տվեց ուժեղ վոկալային տվյալներ և երգեց առանց թերությունների: Նրա ելույթը սկսվում է մութ բեմում, հետևից լուսարձակներով: Ապա հայտնվում են առկայծող լույսեր, որոնք շատանալով՝

Պարույր Հայրիկյան. «Ի՞նչ կապ ունի հին, թե նոր կադրեր, բոլորն էլ զբաղված են շեֆին հաճոյանալու խնդրով» (Տեսանյութ)

Այսօր ընդդեմ Մաքսային միության այսպես էլ չկայացած երթին մասնակցելու նպատակով Ազատության հրապարակ էր եկել նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Aravot.am-ը պարոն Հայրիկյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի վերջին նշանակումների վերաբերյալ, հին կադրերին կրկին «վերակենդանացնելու» պարագայում փոփոխություններ հնարավո՞ր է սպասել: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Լուրջ մարդն այս իրավիճակում դրան լուրջ վերաբերվել չի կարող: Ի՞նչ կապ ունի հին կադրեր,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031