Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը միացվում է ֆինանսների նախարարությանը. ՍիվիլՆեթ

Ապրիլ 28,2014 16:45 Share

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ պաշտոնական հանձնարարական կա Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը ներառելու ֆինանսների նախարարության կազմում: Դա պայմանավորված է Պետեկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար նշանակվելու հետ: Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա ըստ էության, կստեղծվի գերհզոր նախարարություն:
Պետական կառավարման տեսանկյունից այդ քայլը հասկանալի չէ, քանի որ ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականություն մշակող, իսկ հարկային ծառայությունը կատարող կառույցներ են: Հարկայինը ներառելով ֆինանսների նախարարության կազմում՝ կանհետանան վերահսկողության մեխանիզմները, և փաստացի բյուջետային քաղաքականություն մշակողը և եկամուտներ հավաքագրողը կլինի միևնույն կառույցը: Դա կարող է հանգեցնել պետական համակարգի աղավաղմանը և պետական բյուջեի մշակման ու կատարման արդյունավետության անկմանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հիշում եք???? Գագիկ Խաչատրյանին գործարարները մեղադրել են կաշառակերության մեջ… Մարդուն բան չարեցին ու դեռ նոր լծակներ են տալիս??? Զուտ հայկական իրականություն

Պատասխանել