Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեքսիկայում

Ապրիլ 28,2014 16:12

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի տարելիցը: Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ մոմավառություն, որին իր մասնակցությունը բերեց մեքսիկահայ համայնքը, մեքսիկացի մտավորականները, լրագրողները, երկրի ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:
Արարողության ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց Մեխիկո քաղաքին 1915-ը վերապրած փախստականների նվիրատվություն հանդիսացող ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Mexico-28.04.2014-2

Մոմավառության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերը ներկայացնող հայ երաժիշտներից կազմված նվագախմբի կատարմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930