Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը հանեց թեկնածությունը (Տեսանյութ)

Ապրիլ 28,2014 17:52

Ամփոփչ ելույթ ունենալով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար. «Ես հանում եմ իմ թեկնածությունը և կուզենայի, որ միատեսակ դիրքորոշմամբ հանդես գա ոչ իշխանական քառյակը և չմասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին»:

Ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե իր թեկնածությունը չի հանում. «Մեծամասնությունը չպիտի առանց այլընտրանքի մասնակցի ընտրության, ես դա անում եմ այն մարդկանց համար, ովքեր ժամանակին մեզ ձայն են տվել»:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Բագրատյանին՝ իր թեկնածությունը չհանելու համար:

Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր. «Մենք նույն կերպ ենք վարվելու, ինչպես միշտ ենք վարվել` այս ԱԺ գումարումից սկսած: Չենք մասնակցելու այդ քվեարկությանը, որովհետև այն համակարգում, որում դրանք անցկացվում են, կանխորոշված են, ահա` ինչու ձեռնպահ ենք մնում մասնակցությունից: Սա անձի հետ կապված մոտեցում չէ, այլ սկզբունքի հետ կապված մոտեցում է: Բոլոր երեք թեկնածուներն էլ հարգված մարդիկ են, որևէ գործողություն անձնավորված չէ: Հաջողություն եմ մաղթում հաղթողին»: 

ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը խոստացան իրենց խմբակցությունների դիրքորոշումը հայտնել քվեարկությունից առաջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930