Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում Հովհաննես Շիրազի անունով դպրոց ու փողոց կանվանակոչեն (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 28,2014 16:18

Այս մասին երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ նրա, մինչև դեկտեմբեր շիրազյան օրեր են անցկացվելու Գյումրիում և Երևանում, որին մասնակցելու են Գյումրու քաղաքապետարանը, մշակույթի, ինչպես նաև կրթության և գիտության նախարարությունները ու Գրողների միությունը: Իսկ հուլիսի 5-ին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում մեծ համերգ են կազմակերպելու, որտեղ հնչելու են Հովհաննես Շիրազի բառերով գրված երգերը:

Shiraz_6 Shiraz_5 Shiraz_4 Shiraz_2 Shiraz_1 Shiraz_7

Ի դեպ, երեկ Հովհաննես Շիրազի տուն- թանգարանի բակում ծաղիկներ դնելուց բացի, հուշ երեկո անցկացվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Կինոթատրոնի միջանցքում փակցված էին Հովհաննես Շիրազին պատկերող տարբեր նկարիչների ստեղծագործություններ, նրա բանաստեղծություններից հատվածներ: Հնչեցին նրա բառերով երգեր, այդ թվում նաև՝ Գյումրու օրհներգը, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները արտասանեցին նրա բանաստեղծությունները` նվիրված մորը, հայրենիքին:

Միջոցառմանը ներկա էին Գյումրիում ՌԴ-ի ու Իտալիայի հյուպատոսները, նաև Հովհաննես Շիրազի դուստրը ու որդին `Աստղիկ և Վանանդ Շիրազները:
Վանանդ Շիրազը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հովհաննես Շիրազին որպես հայր և բանաստեղծ:

Մանրամասները՝  տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Գյումրիում Շիրազի անունով դպրևոց վաղուց գոյություն ուներ…

  2. Սուրեն Կակոսյան says:

    Վայ Մութաֆյան ջան, դու իսկական տեղին խոսք ասող մարդ ես, դե գիտես էլի ինչ պատահականանություն է հիմա Գյումրիում իշխում, սաղ դրանց ղեկավարածը էս 2 տարի է բլթոցներն են, Շիրազի դրանց տեսներ կխելագարվեր ու նաեվ նրանց, ովքեր գրում են , որ Գյումրիում Շիրազի անունով փողոց ու դպրոց չկա, էդ քաղաքագլուխը ինչ գիտի Շիրազն ով ա, եկել են միջոցառման գումար են ուզել , ասել ա ես փող չունեմ, պատկերացնում եք, է դա Շիրազ կարող է մեծարել? պիվա, պիվա մեծարել գիտե, որովյհեըր մեջը՝ անգամ շշի մեջ փող ա ման գալի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930