Օրվա լրահոսը
Կարապետիչն՝ իր դաջվածքի մասին. «Դու էլ կարաս ունենաս, եթե դուխդ հերիքում ա»
«11» է դաջված, առաջին տասնյակը Աստվածն ա, երկրորդ տասնյակը
վերևը Աստված՝ առաջին տասնյակից վերևը, ներքևը ժողովուրդ։
Հրդեհ «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում` «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ, հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցում այրվում է վերամբարձ կռունկի վարորդի խցիկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին: ԱԻՆ
Լիլիթ Գալստյան. «Երեւանի համար բոլոր կենսական խնդիրների շուրջ պատրաստվում ենք ունենալ տեսակետներ»
Անցած շաբաթ կայացավ ՀՅԴ Երեւանի մարզային 17-րդ ժողովը, որին մասնակցել է 60 պատվիրակ։ Ժողովը նոր կոմիտե է ընտրել՝ 9 հոգուց բաղկացած. Իվան Արտհալջյան, Վաղարշակ Սարգսյան, Նորիկ Երանյան, Արթուր Ղազարյան, Խաչատուր Ստեփանյան, Բագրատ Եսայան, Թաթուլ Հարությունյան, Վահան Իսախանյան, իսկ Լիլիթ Գալստյանն ընտրվել է կոմիտեի ներկայացուցիչ։ Ինչպես Արմեն Ռուստամյանն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, այնպես էլ Լիլիթ Գալստյանը
Տեղի ունեցավ Մարտին Վարդազարյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
Նոյեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական երեկո նվիրված ՀՀ պատվավոր քաղաքացի, երգահան Մարտին Վարդազարյանի 75-ամյակին։ Համերգի ընթացքում ելույթ ունեցան Արթուր Իսպիրյանը, Ռաիսա Մկրտչյանը, Աննա Վարդազարյանը, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները և այլք։ Մարտին
էկոնոմիկայի պատասխանատուն տեղյակ չէ ՎԶԵԲ-ի զեկույցից
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից մեր երկրի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների կտրուկ իջեցումը մինչեւ 2,5 տոկոս, զարմացած տեսքով ասել է. «2,5 տոկոս է իջեցրե՞լ, էդ ե՞րբ»։ Փաստորեն, երկրի էկոնոմիկայի պատասխանատուն տեղյակ չէ Հայաստանի երեք ամենախոշոր վարկային աղբյուրներից մեկի՝ ՎԶԵԲ-ի, օրեր առաջ անգամ
Վահագն Խաչատրյանը՝ կենսաթոշակային նոր համակարգի մասին. «Հիմա իշխանությունը գրպան է ման գալիս, որ մտնի» (Տեսանյութ)
«Չի կարելի մեկի հաշվին մյուսին լավություն անելու տարբերակը ընտրել, բայց դա բնորոշ է այսօրվա իշխանությունը, ոը կարողանում է ցանկացած լավ գաղափար տապալել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա շեշտեց, որ ամենավատն այն է, որ կիրառվել է պարտադիր սկզբունքը, այլ ոչ կամավորության ու հավելեց. «Այսօր
Անահիտ Բախշյանն առաջարկում է լսել հաշմանդամներին
15 նոյեմբերի 2013, Երևան: Հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչև նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի մատչելիությունն ապահովելը: Երևանի զարգացման քառամյա ծրագրում (2014-2017թթ.) ներառված են հաշմանդամներին վերաբերող որոշ դրույթներ: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մտահոգ լինելով այդ
Եթե նոր համակարգի ներդրման հետ կապված բոլոր ընթացակարգերը մշակված են, ապա ինչո՞ւ է կառավարությունն ամեն կերպ խուսափում քննարկումներից
Հաջորդ տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտնող կենսաթոշակային նոր՝ պարտադիր կուտակային համակարգը կամաց-կամաց դառնում է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Լա՞վ բան է այդ նոր համակարգը, թե՞ ոչ։ Առաջին հայացքից դա մասնագիտական հարց է եւ դրա պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել համաշխարհային փորձը, բարդ հաշվարկներ անել, ծանրութեթեւ անել ռիսկերը եւ այլն։ Բայց դրա շուրջ ծավալվող իրադարձությունները
«Ամենադժվարը Ֆրունզիկ Մկրտչյանին հասկանալն էր». Շուշանիկ Սահակյան
Նոյեմբերի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում տեղի ունեցավ Հովհաննես Պապիկյանի և Շուշանիկ Սահակյանի «Է՛ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմի ընթացքում ցուցադրվեցին ինչպես կադրեր նրա մասնակցությամբ ֆիլմերից, այնպես էլ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնել Մհեր Մկրտչյանին կադրից դուրս։ Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը խոստովանեց, որ պատրաստվում էին Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակին
Միսակ Մարտիրոսյանի վիճակը ծանրանում է
Միսակ Մարտիրոսյանին ձերբակալել են իր տեղակալ, Դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Արմեն Մովսիսյանի ցուցմունքների հիման վրա։
ՏԱՐԲԵՐԱԿ
ՀՀ գլխավոր ոստիկանապետի հատուկ հրամանով այսուհետ Ազատության հրապարակում կտեղադրվեն Շանթարգելներ:
«Երկաթգիծը վերաբացելու Թուրքիայի նախագիծն ուղղված է Ադրբեջանի վրա»
«Ամերիկայի Ձայն». «Դավութօղլուի կողմից արված ոչ այնքան գաղտնի հայտարարությունը հրապարակայնացվեց էր Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբնական դիրք ձևավորելու նպատակով». Մանոյան «Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթգիծը վերաբացելու շուրջ Թուրքիայի մտորումներն ուղղված են Ադրբեջանի հետ բանակցություններում դիրքերի ձևավորման վրա»: Այս մասին, ըստ «Հուրիեթ» պարբերականի, հասել է ՀՅԴ-ի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, որը
Հայաստանը հաղթեց Հունգարիայի հավաքականին
Այսօր շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվող Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում համառ պայքարում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ, որի կազմում բացակայում է այդ երկրի առաջատար շախմատիստը՝ Պետեր Լեկոն: Նա, ինչպես հայտնի է, այս օրերին շախմատի աշխարհի թագի համար պայքարում օգնում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Մեր թիմում Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու
Մեր աղջիկները վստահ հաղթանակ տարան
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ: Մեր աղջիկներից միայն Լիլիթ Գալոյանը միավորը բաժանեց: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մայք Թայսոնը սենսացիոն խոստովանություններ է արել
Ամերիկացի լեգենդար գերծանր քաշային բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հիմա էլ շարունակում է անակնկալներ մատուցել: Նա իր «Աներկբա ճշմարտություն» գրքում պատմելով իր մարզական անցյալի մասին՝ խոստովանել է, որ ռինգ մտնելուց առաջ միշտ էլ թմրադեղեր է ընդունել եւ դոպինգ-սպաներին խավել է կեղծ առնանդամով, որի մեջ ուրիշ մարդու մեզ ե լցված եղել: Կեղծ առնանդամի մասին գաղափարը նրա գլխում ծագել
Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ոգելից է օգտագործած եղել
Tert.am․ Եղվարդ–Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի տուժող կողմ Հակոբյանների փաստաբան Մարատ Գինոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պետրոսյանի մերձավորների գրությանը և հրապարակված փաստաթղթին, որ նա սթափ է եղել, նշում է, որ Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ոգելից է օգտագործած եղել և վրայից խմիչքի հոտ է եկել: – Պարոն Գինոսյան,
Զուրաբյանը քրեական պատասխանատվություն է պահանջում, իսկ Սարգսյանը՝ լարված աշխատանք է ուզում
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ ՀՀ կառավարության 2014թ. բյուջեի նախագիծն իրենից ներկայացնում է ոչ թե «ազնիվ կառավարիչների պատրաստած փաստաթուղթ՝ հաշվետվություն եւ առաջիկա գործունեության ծրագիր, այլ՝ մի փաստաթուղթ, որը նպատակ ունի թաքցնել կոռուպցիան եւ թալանը»: Բերելով թվերի ու փաստերի մի հսկայական շարք, որով ապացուցում էր կառավարության անկարողությունը՝ որպես գործադիր իշխանություն, Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման
Կադրային փոփոխություններ ՀՀ գլխավոր դատախազությունում
Կադրային փոփոխություններ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշանակվել է վարչության պետի տեղակալ`ազատվելով վարչության պետի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր
«Ուզում եք ավտորիտար Լուկաշենկոյի հե՞տ միանալ»
Այսօր խորհրդարանում Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեին: Ըստ տիկին Փոստանջյանի, այս կառավարությունը, որը ձախողել է 2013-ի բյուջեն, ոչ թե պետք է հրաժարական տա, այլ պետք է հեռացվի իշխանությունից: Իսկ այս բյուջեն ոչ թե պետական բյուջե է, այլ եկամուտների բաշխում՝
Շիրակի մարզի նորանշանակ, երիտասարդ դատախազը ազատվել է ստաժավոր դատախազներից
Aravot.am –ի տեղեկություններով, Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը իր մեկշաբաթյա պաշտոնավարման ընթացքում հասցրել է ազատվել մի քանի փորձառու դատախազներից: Մասնավորապես աշխատանքից ազատվել են դատախազներ՝ Ժորա Սադոյանը, Մամեդ Սալոյանը, Արթիկի դատախազ Անդրանիկ Պապիկյանը, այսօր առավոտյան մայրաքաղաք է հրավիրվել նաև դատախազի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, ով նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ինչպես նաև Ռուդիկ Սարուխանյանը: Թվարկված
Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ
Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթը ՀՀ ԱԺ-ում 2014 թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումներում
«Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, առաջին հերթին թույլ տվեք ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին և բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար, որ տեղի ունեցան վերջին երեք շաբաթների ընթացքում Ազգային ժողովի հանձնաժողովներում և լիագումար նիստում: Այդ քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը՝ բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև ձեր առաջարկությունները հնարավորություն են տալիս մեզ
Ապօրինի գործունեություն ծավալելու փորձը կանխվել է
Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված հայտնում ենք, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան: Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել
Ֆիքսենք «ինադը»՝ որպես կոնստանտ սահմանադրական նորմ
ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկող խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը «դեմ» է քվեարկելու 2014 թվականի բյուջեին: Սակայն մինչ այդ նկատեց, որ տարեց տարի բյուջեի քննարկումները իր մոտ դեժավյուի զգացողություն են առաջացնում՝ «ոչինչ չի փոխվում»: Բայց մի բան այդուհանդերձ, այս տարի փոխվել է, դա կառավարության անկեղծությունն է, որով նրանք խոստովանում են, որ մենք
Տիգրան Կարապետյանը միացավ ազատամարտիկներին
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր միացել էր Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկներին: «Միանում եմ ձեր կոչերին»,- ասաց նա ու շարունակեց,- «Ընտրությունների միջոցով չենք հասնի ոչ մի արդյունքի, կեղծվում են ամեն ձեւով, գրվում ու հաղթում է միշտ այն ուժը, որ պետք է իշխանությանը: Խորհրդարանում հավաքվածները պայմանավորվածության արդյունքում են անցնում այնտեղ: Եթե հնազանդ լինենք, ոչ մի բան
«Կոնցլագերի տերերը որոշեցին փակել Վոլոդյա Ավետիսյանին»
Փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը Հայաստանը նմանեցնում է համակենտրոնացման ճամբարի
Վերապատվելի Միքայելյան. «Առաքելական եկեղեցին ամբողջ Եվրոպայում կպախարակվի, դա՞ եք դուք ուզում»
«4 կողմից բզկտոցի է գնում: Դժվար է Առաքելական եկեղեցու համար այսօր: Չգիտես ինչի շատ մարդիկ մտածում են, որ եկեղեցին պետք է հանդես գա ինքնապաշտպանությամբ: Սխալ դիրքորոշում է: Այո, սխալը կա, բայց մենք իրենց կողքին պետք է լինենք հայ ազգը, որպեսզի կարողանանք ամեն հարցում լուծումը նաեւ մենք տանք՝ ժողովուրդը տա: Մենք պիտի սատար կանգնենք եկեղեցուն, ոչ
Արմեն Մարտիրոսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող աջակցել Վարդան Պետրոսյանին»
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Վարդան Պետրոսյանի դեպքին, եւ դիտարկմանը, թե դերասանը Ֆրանսիայից եկել ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում զորակցում էր իր հումորներով ու երգերով, զբաղեցնում եւ մթնոլորտ էր ստեղծում, երբ վերջինը հացադուլի մեջ էր, իսկ այժմ, երբ ինքն է նեղության մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանը նրան չի այցելել, ասաց.
Արիստոտելը, նրա վեցոտանի ճանճը եւ մի ֆիլմ-սարսափ՝ Ազգային ժողովի ամբիոնից
2014թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով իրենից առաջ ելույթ ունեցած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքին, թե նախարարներն էլ գոհ չէին իրենց ոլորտներին հատկացվող գումարներից, ասաց. «Մենք դժգոհ ենք արդյունքից, դուք՝ ֆինանսավորումից», ապա նկատեց, որ բյուջեն կազմողը պատգամավորները չեն, այլ կառավարությունը, որը ներկայացնում է այնպիսի թվեր, որ իրենք չեն կարող դա