Օրվա լրահոսը
Ի պաշտպանություն պետական ծառայողի
Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով. «Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, եւ այստեղ, անշուշտ, կա նաեւ քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի
Գալուստ Սահակյանը հրահանգ է տվել` կլինի նաեւ թարգմանություն. «Հայկական ժամանակ»
Ի դեպ, հունիսի 23-ին սպասվող հանդիպումը անց է կացվելու թարգմանչի միջոցով, այնինչ նախկինում այս ակումբում հանդիպումները անցել են միմիայն ռուսերեն, ու «Լեզվի մասին» օրենքը խախտվել է, ինչը բարձրաձայնվեց նաեւ ԱԺ նիստերի ժամանակ։
Օմբուդսմենի միջամտությամբ կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը
Օրերս Օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից և ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ: Միաժամանակ, զինկոմիսարիատից զանգել են նաև ԲՈւՀ-ի դեկանատ՝ արգելելով տվյալ ուսանողից քննություն վերցնել: Պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել է վաղաժամ զինակոչից: Օմբուդսմենը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանությունն ու
Հայաստանին հրամայել են հեռու չգնալ. «Ժամանակ»
Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովում Հայաստանին տրված մեկամսյա ժամկետն արդեն կիսվել է, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ ընթացքում են այն խնդիրները, որոնց համար էլ ժամկետը տրվել է: Հիշեցնենք, որ ժամկետը տրվել էր Հայաստանի սահմանների, ավելի ստույգ` Հայաստանի և Արցախի սահմանների խնդիրը լուծելու համար: Նազարբաևը՝ Ղազախստանի նախագահը, Աստանայում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմել է իրենց, որպեսզի
Վարդան Այվազյան. «Ոչ էլ Նազարյանն ա թանկացնում, Ռուսաստանն ա թանկացնում». «Հրապարակ»
Ռուսաստանն ասում ա՝ գիտե՞ս ինչ կա, ես քեզ առաջ ծախում էի 190 դոլարով, հիմա ծախում եմ 240 դոլարով։
Բուհերի աշխատակիցներն որակի ապահովման համակարգի մշակման և բարելավման թեմայով վերապատրաստում են անցել
Հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի շուրջ 400 աշխատակիցներ տեսական ու գործնական հմտություններ են ձեռք բերել բուհերում որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի ներդրման վերաբերյալ: Ավարտվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի անցկացրած որակի ապահովման համակարգերի մշակում և իրականացում թեմայով վերապատրաստումների եռափուլ ծրագիրը: Դասընթացի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ստացել
Տարեցների շախմատային մրցաշարում Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի խաղն ավարտվեց «ոչ ոքի» հաշվով
Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կրթության, մշակույթի և սպորտի բաժինը Օղակաձև զբոսայգում հունիսի 15-ից 18-ը կազմակերպել էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85 ամյակին նվիրված Կենտրոն վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար: Մրցաշարը թեև կոչվում էր տարեցների , սակայն մասնակցում էին 28-84 տարեկան
News.am. Սա այն մարդն է, որը թույլ է տվել «Զվարթնոցում» «տկլոր փարթի» կազմակերպել. (Տեսանյութ)
ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը չի տուգանելու Զվարթնոցի տաճարի տարածքում «փարթի» կազմակերպած «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը: «Ինչի՞ պիտի տուգանենք, մենք նման բան չենք կարող անել, քանի որ պայմանագրում նման կետ չկա: Իհարկե, ընկերության հետ ես եմ պայմանագիր կնքել, սակայն մենք
Հակակարկտային կայաններ չկան
Սերգո Կարապետյանի խոսքերով՝ կարկտահարության համար պետությունը մեղք չունի
«Եթե Սամվել Ալեքսանյանը ճնճղուկի խելք ունենար…»
«Իրեն հարգող ոչ մի բարերարը մի դասարանի բարեկարգման համար թույլ չէր տա անվանական հուշատախտակ փակցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով դասարանի անվանակոչումը ոչ միայն դպրոցի տնօրենի, այլեւ պատգամավորի մասին է շատ բան ասում.«Եթե նա մի ծտի, սովորական ճնճղուկի խելք
Տերյան 11-ի միակ բնակիչ. «Բուլդոզեր էլ անցնի վրայովս, չեմ հեռանա». (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը այսօր երեկոյան կոչ էր արել միավորվել՝ անդառնալի ավերումից փրկելու Երևանի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը՝ 130- ամյա Աֆրիկյանների ակումբի շենքը: Հունիսի 17-ի առավոտյան սկսվել էին շենքի քանդման աշխատանքները, որոնք կասեցվել էին ակտիվիստների ու մշակույթի նախարարության միջամտությունից հետո: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունն այսօր կայացած երթի ժամանակ բարձրախոսով հայտարարեց, որ քանդումը հակասում է
Մանուկ Զաքարյան. «Մենք փոխզիջման չենք գնում, մենք ուզում ենք, որ կատարվեն մեր երեք պահանջները». (Տեսանյութ)
Երբ անակնկալ կերպով կառավարությունն այսօր փորձեց հատուկ կարգով խորհրդարանում առանց քննարկումների, առանց գլխադասային հանձնաժողովներում լսվելու, պարզապես «դակել» կուտակային կենսաթոշակների մասին նորացված օրինագիծը, «Դեմ եմ» շարժումը հրատապ ակցիա արեց Ազգային ժողովի մոտ: Ակցիայի մասնակիցներից, «Դեմ եմ» շարժման անդամ Մանուկ Զաքարյանը, «Առավոտի» հարցին՝ այսօր ստացվեց տապալել օրինագծի քվեարկությունը, բայց այս փորձերը հետո էլ կլինեն, ի՞նչ եք անելու,
Երիտասարդ ֆիլմարտադրողներն իրենց ֆիլմերում անդրադարձել են հասարակական, տնտեսական և քաղաքական հարցերի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 20-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Հաղթողների անունները կհայտարարի ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Ֆիլմ նկարահանելն այնքան էլ հեշտ գործ չէ,- ասում է դեսպանը,- ես ինքս էլ դեռ չգիտեմ՝ ովքեր են հաղթել, որովհետև ժյուրիի կազմում ընդգրկված
Շահագործման հանձնվեցին Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանի Ուսուցման ճանապարհային կենտրոնը
Հարավկովկասյան երկաթուղում վերազինումից հետո հունիսի 18-ին շահագործման հանձնվեց երկու արտադրական հանգույց՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ ստեղծվել է նոր ուսումնատեխնիկական հրապարակ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, բարձրաստիճան այլ
Լեւոն Զուրաբյան. «Միակ լեզվաշարադրական սխալը, որ քառյակն արել է, այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջել». «Ա1+»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայն է Սերժ Սարգսյանի երեկ ասված այն մտքի հետ, որ 12 կետերը շարադրելիս քառյակն առնվազն լեզվաշարադրական մեկ բացթողում է ունեցել. «Միակ լեզվաշարադրական սխալը, որ քառյակն արել է, այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջել։ Էդ էլ կշտկենք»։ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանին զվարճացրել է Սերժ Սարգսյանի այն միտքը, որ եթե
Արթուր Բաղդասարյանն առաջիկա օրերին կներկայացնի ՕԵԿ քաղաքական օրակարգի գերակայությունները
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցական կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու
«Սերժ Սարգսյանը երևի հնդկական ֆիլմեր է նայել Վրիժառու վերնագրով». Լևոն Բարսեղյան
Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոնը» քննարկում էր կազմակերպել այս քաղաքի անօթևաններին հուզող թեմայով` ինչո՞ւ կառավարությունը առնվազն մեկ տարով հետաձգեց բնակարանաշինությունը Գյումրիում: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, պատասխանելով այն հարցին, թե դժվա՞ր է կառավարությանը գումար ճարել այս նպատակի համար, ասաց. «430 բնակարանը մոտավորապես 7-8 միլիոն գումարի ծախս է, գուցե մի
«Մեր դիվանագիտությունն այսօր այնքան է թուլացել, որ գալիս մեր երկրում մեզ սպառնում են». արևելագետ
«Հայի իմ ինքնասիրությունը խիստ վիրավորված է այն օրվանից, երբ ինչ-որ մի ռուս լրագրող, ասպարեզ գալով, փորձեց հենց Հայաստանում վերջնագրով (ուլտիմատումով) խոսել հայերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց արևելագետ Խաժակ Թոմոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին: «Մեր պետական գործիչները, որոնք սխալմամբ իրենց քաղաքական գործիչ են
ՀՀ-ում Իսրայելի դեսպանը այցելել է ոստիկանություն
Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեիրոմին և նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ, իսկ Իսրայելի իրավապահների հետ երկուստեք օգտակար կլիներ փոխգործակցությունը ահաբեկչության, փողերի լվացման և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Համառոտ կերպով ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: «Հաշվի
Տեղի ունեցավ Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» Բաց բաժնետիրական ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովին: Հանդիպման ընթացքում կողմերի միջև տեղի ունեցավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի երրորդ համաձայնագրի նախաստորագրումը, որով հաստատվում է կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, վերադարձման և փոխարինման կարգը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն Կոնցեսիոն պայմանագրի
Սերժ Սարգսյան․ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում վրացի գործարարների համար
Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ: *** Նախագահ Սերժ
Մեղրիում վերականգնման աշխատանքները վաղվանից կմեկնարկեն
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հունիսի 16-ին տեղացած հորդառատ տեղումների հասցրած վնասների հետեւանքները շարունակում են վերացնել: Ինչպես տեղեկացրել ենք, մոտ 40 րոպե տեղացած հողմախառն անձրեւը հեղեղել էր Մեղրի քաղաքի փողոցները, քարով ու տիղմով ծածկել կայանած ավտոմեքենաները, կաթվածահար արել երթեւեկությունը, հենապատերը քանդել, միջհամայնքային ճանապարհները վնասել, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը ջրով ողողել: Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի խոսքով` ներկա
Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են հայ-վրացական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում: Սերժ Սարգսյանը և Դավիթ
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ. «Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի համար»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում: Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դարձել է չարի՞ք». արևելագետ
Հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդել-չդասավանդելու շուրջ ծավալված քննարկումները բոլորովին անիմաստ է համարում արևելագետ Խաժակ Թոմոյանը. «Հայ մարդու մտքով անգամ չպետք է անցնի այդ հարցը դնել քննարկման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց նա և հավելեց. «Որոշ մարդիկ, առանց ամաչելու, հեռուստատեսությամբ ելույթ են ունենում, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը կրոնական պարտադրանք
ՀՀ արդարադատության նախարարը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական քառօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով: Նախարարն այսօր հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր: Նշվել են նախարարությունների միջև առկա հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը,
Քննիչը ԱԺ պատգամավորի դեմ գործ չի հարուցել
Հերթական անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչ Է.Հակոբյանը:Նրա որոշման դեմ բողոք է բերել ՊԵԿ նախկին աշխատակից, տնտեսագետ Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Թե Արտակ Ղուկասյանը, թե նրա հարազատները հայտարարել են, որ Արտակին առեւանգել, խոշտանգումների` ծեծի է ենթարկել Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Վահրամ Մկրտչյանը :Քննիչը ոչ միայն
Հանդիպում ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Բարձր գնահատելով պետականաշինության գործում վետերանների ունեցած ավանդն ու շարունակվող ազգանվեր գործունեությունը` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես


















































