Օրվա լրահոսը
ՕԵԿ-ը ավարտեց մյուս խմբակցությունների հետ խորհրդակցությունները
Սեպտեմբերին աշխատանքային խումբ կձեւավորվի՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելու բարեփոխումները պատրաստելու նպատակով
Ես ինչ ուզեմ, էն էլ կանեմ, դավայ, հաջողություն. Առաքել Մովսիսյանը՝ ակտիվիստներին. NEWS.am
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, այսօր՝ հունիսի 19-ին, առավոտից հավաքվել էին ԱԺ մուտքի մոտ՝ Կառավարության ներկայացրած կենսաթոշակային համակարգի փոփոխությունների օրինագծի դեմ, որն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է: Ակտիվիստները մանրադրամներ են հավաքել ու լցրել դրանք ԱԺ մուտքի առջեւ: «Բաժանելու ենք պատգամավորներին, որ վերցնեն ու կուտակային պահումներ չանեն: Կբաժանենք իրենց իրենց մեթոդով:
Փոփոխություններ են առաջարկվում «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում. փոխվարչապետն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Զրուցակիցները քննարկեցին նախատեսվող վարչատարածքային բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ՄԶԳ) մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վարչատարածքային բարեփոխումների նախապատրաստման ընթացքի մասին: Նշվեց, որ մշակվում է օրենսդրական փաթեթ, մասնավորապես՝ փոփոխություններ են
Մեղադրանքը` մարդուն առևանգելը
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 18-ին, ժամը 08.05-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1991 թ. ծնված Գասպար Ք.-ն, որը հունիսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ագրոբիզնեսի եւ շինանյութի արտադրության ոլորտներում ՓՄՁ-ների զարգացման նոր ծրագիր
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի խոսքերով՝ Հայաստանում կարևոր է շինանյութի արտադրության եւ ագրոբիզնեսի ոլորտներում խոշոր ընկերությունների ներգրավումը եւ նրանց կողմից ներդրումների իրականացումը
Կառավարությունը դեմ է ՕԵԿ օրենսդրական նախաձեռնությանը եւ կողմ՝ «Ալֆա-Ֆարմին»
Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադրի պատճառաբանությամբ «Կրթության մասին» օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա, ուստի այդ հարցը նպատակահարմար է քննարկել լրացուցիչ կրթության համատեքստում: Բացասական եզրակացություն է ստացել նաև «Մեծահասակների կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առանձնացվող մեծահասակների կրթության պետական քաղաքականության
Էլեկտրաէներգիայի պարտքերը թող մեր գրպանից չվճարեն. «Հայոց աշխարհ»
Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սկսած գործընթացի շուրջ զրուցում ենք «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն, նոր ձեւավորվող «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ -Հիմնավորվա՞ծ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: -Մեկ տարի էլ չի անցել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի գները շեշտակի եւ անսպասելի բարձրացան: Մոտ 27 տոկոս թանկացում եղավ: Այնինչ սակագնային
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց (Տեսանյութ)
Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց. 40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 80 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է
ՄԻՊ-ը չարձագանքեց Աֆրիկյանների պաշտպաններին. «Ա1+»
Այս պահին Աֆրիկյանների շենքի մոտ են հավաքվել «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Շինարարները պարսպապատում են շենքի տարածքը: Աֆրիկյանների շենքի բնակիչ Անի Սողոյանը զանգահարեց ՄԻՊ, որպեսզի տեղեկացնի` խոչընդոտվել է իրեն ազատ տեղաշարժման իրավունքը, սակայն այնտեղից հրաժարվեցին արձագանքել հարցին, քանի որ բնակիչները չունեն սեփականության իրավունք: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նաղդալյանի նվերը Նիկողոսյանին. «Չորրորդ իշխանություն»
Այսօր, երբ դեռ չեն մարել Հերմինե Նաղդալյանին քննադատողների կրքերը, «ՉԻ»–ին հայտնի է դարձել, որ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն Անդրանիկ Նիկողոսյանին նշանակել է իր օգնական։ Ընդ որում՝ աղբյուրները շեշտում են, որ Նաղդալյանը չի ունեցել օգնականի թափուր հաստիք, այդ պատճառով Նիկողոսյանը զբաղեցրել է նրա օգնականի պաշտոնը՝ հասարակական հիմունքներով։ Հիշեցնենք, որ հասարակական հիմունքներով աշխատող օգնականները չեն վարձատրվում։ Ստացվում է,
Հստակեցվում են ոստիկանության գործառույթները
Կառավարության նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար վճարման ենթակա գումարի հատկացումը կատարել ի հաշիվ անձնագրերի և քարտերի իրացումից 2014թ. առաջին եռամսյակում պետբյուջե
Վահրամ Բաղդասարյանը քառյակին առաջարկում է հետ վերցնել փաստաթուղթն ու հնարավորինս սրբագրել այն. «Հայոց աշխարհ»
«Պահանջում ենք»-ի փոխարեն օգտագործեք՝ «կարեւորում ենք» բառը, ինչին մենք կարձագանքենք. «Այո՜, մենք էլ ենք կարեւորում»:
Գալուստ Սահակյան. «Փաստորեն, սա մեզ համար արեցիք, հա՞, որ արագացված կարգով անցնենք»
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չկա, գրանցվել է ընդամենը 65 պատգամավոր, եւ առաջարկեց 3 ժամվա ընթացքում նիստը շարունակել: Ավելի ուշ ՀՀԿ-ին հաջողվեց քվորում ապահովել եւ նիստ անել՝ այսպես ասած «իրենք իրենցով»: Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը արտահերթ նստաշրջան էր հրավիրել եւ առաջարկել այն հատուկ
Հայտնաբերվել է օձ
Հունիսի 19-ին, ժամը 09.46-ին ահազնգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 123 տան բակում օձեր են նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են օձեր և տեղափոխել է անվտանգ տարածք: *** Հունիսի 19-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան
Որեւէ մեկն Արցախը նրանից չի պաշտպանում, հակառակը… «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնանք Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան խնդրին եւ Եվրասիական միությանը վերաբերող մտքերին։ «Խնդրում եմ, մի՛ պաշտպանեք Արցախը ինձնից, սա ոչ միայն վիրավորական է, այլեւ անհեթեթ», ասաց նա։ Համաձայնվեք՝ տարօրինակ միտք է։ Բանն այն է, որ որեւէ մեկն Արցախը նրանից չի պաշտպանում, հակառակը՝ նրանից պահանջում են, որ նա, որպես Հայաստանի նախագահ, պաշտպանի Արցախը։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային
Քվորումը ապահովեցին եւ նիստը չձգձգվեց (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսվեց սովորականից մեկ ժամ շուտ՝ 11-ին: Սկսվեց ու քվորում չլինելու պատճառով անմիջապես ընդհատվեց: Նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ երեք ժամ ընդմիջում է հայտարարվում: Սակայն չանցած 15-20 րոպե, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ քվորումը մոտ է ապահովման, եղել է տեխնիկական խնդիր՝ պատգամավորներից
Հարցեր ու պատասխաններ, որոնք չհնչեցին Հ1-ի եթերում. «168 ժամ»
Դատելով Նվեր Մնացականյանի դեմքի արտահայտությունից և լռությունից՝ իր համար այդ հարցերը պարզ էին։ Սակայն վատ չէր լինի, եթե հեռուստադիտողների համար դրանք նույնպես պարզվեին։
Միջազգային փորձագետի ներկայացրած և հայ ոստիկանի կերպարները չեն համընկնում
«Պետք է անցում կատարենք մի իրավիճակի, երբ որոշում կայացնողները լինեն շարքային սպաները: Սա նշանակում է ընդլայնել ոստիկանության իրավունքները և նրանց հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնել»,-«Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարին այպիսի կարծիք հայտնեց Լոնդոնի մետրոպոլիտեն համալսարանի համայնքային անվտանգության և ոստիկանության «Ջոն գրիվ» կենտրոնի ոստիկանության և կրիմինոլոգիայի ավագ դասախոս Թիմաթի Փարսոնսը: Պարոն Փարսոնսը քննադատեց այն
Վիտալի Բալասանյանն իր դեմ մահափորձի դրդի՞չ. «Ժողովուրդ»
Դատավորի հարցին՝ Վիտալի Բալասանյանն ունի՞ ապացույցներ, թե ովքեր կարող են կանգնած լինել իր նշած պատվերի հետեւում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց՝ առայժմ չունի։
Յունիբանկը կներդնի տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 27001:2013 միջազգային ստանդարտը
Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով Յունիբանկը սկսել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը: ISO 27001 սերտիֆիկացումը կնպաստի բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի ռացիոնալացմանը, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը, ինչպես նաև աշխատակիցների որակավորման բարձրացմանը: Գործընթացն իրականացվում է “Բյուրո Վերիտաս” ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման
Ապամոնտաժվել է խոշորածավալ ապօրինի շինություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման համատեղ ուժերով Նոր Արեշի 22-րդ փողոցում հայտնաբերվել և ապամոնտաժվել է մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն: Ի սկզբանե շինարարությունն ընթացել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ: Ապօրինաշինության քանդման համար հիմք է հանդիսացել նաև այն
Կարապետ Ռուբինյան. «Մեզ` ՀՀ քաղաքացիներին, քարշ են տալիս դեպի անցյալ». «168 ժամ»
«Անհեթեթ գավառամտության դրսևորում է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը` մեկնաբանելով նախօրեին Սերժ Սարգսյանի՝ իր քննադատներին ուղղված հայտարարությունը՝ չպաշտպանել Արցախն իրենից: «Ինչ է թե` ինքը ղարաբաղյան ծագում ունի, ուրեմն ավելի շատ է մտածում Ղարաբաղի մասին, քան, ենթադրենք, ես, հա՞: Հայրենիքը մնում է հայրենիք, և հայրենիքի նկատմամբ սրիկայություն անողը կարող է սրիակայություն անել
Միքայել Մելքումյան. «Միեւնույն է՝ կուտակայինի գումար գանձվելու է». «Հայկական ժամանակ»
Եթե, օրինակ, դու պետական հաստատությունում ես աշխատում, բայց հետո մասնավոր ընկերությունում, ապա հետադարձ ճանապարհ չկա:
Լավրովը Հայաստանի անունից անում է հայտարարություններ, որոնք ՀՀ իշխանություններն իրենք երբեւէ չեն արել. «Ժողովուրդ»
Մեղմ ասած, տարակուսելի է, երբ ՀՀ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին միանշանակ հայտարարությունը արվում է ՌԴ արտգործնախարարի կողմից, այն էլ՝ Բաքվից։
Մեր նախագահի պարագայում ամեն ինչ չափից դուրս է մկրատված ու խմբագրված. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանը, սա արդեն օրինաչափ է դառնում, որեւէ հայտարարություն անելու համար, նախ, ընտրում է որեւէ օբյեկտ, հարմար մարդկանց շրջանակ եւ այդ օբյեկտում ու այդ մարդկանց շրջանակում անում իրեն պետք եկած հայտարարությունը։ Բնականաբար, մարդկանց շրջապատը նախապես է ասոցացվում նախագահի ասելիքին, մանրակրկիտ ձեւով են ընտրում հարցերը՝ հերթով, կարգով… Եթե ինչ-որ բան էլ այնպես չի ստացվում՝ նորին մեծություն
Ի պաշտպանություն պետական ծառայողի
Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով. «Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, եւ այստեղ, անշուշտ, կա նաեւ քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի
Գալուստ Սահակյանը հրահանգ է տվել` կլինի նաեւ թարգմանություն. «Հայկական ժամանակ»
Ի դեպ, հունիսի 23-ին սպասվող հանդիպումը անց է կացվելու թարգմանչի միջոցով, այնինչ նախկինում այս ակումբում հանդիպումները անցել են միմիայն ռուսերեն, ու «Լեզվի մասին» օրենքը խախտվել է, ինչը բարձրաձայնվեց նաեւ ԱԺ նիստերի ժամանակ։
Օմբուդսմենի միջամտությամբ կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը
Օրերս Օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից և ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ: Միաժամանակ, զինկոմիսարիատից զանգել են նաև ԲՈւՀ-ի դեկանատ՝ արգելելով տվյալ ուսանողից քննություն վերցնել: Պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել է վաղաժամ զինակոչից: Օմբուդսմենը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանությունն ու
Հայաստանին հրամայել են հեռու չգնալ. «Ժամանակ»
Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովում Հայաստանին տրված մեկամսյա ժամկետն արդեն կիսվել է, մինչդեռ հայտնի չէ, թե ինչ ընթացքում են այն խնդիրները, որոնց համար էլ ժամկետը տրվել է: Հիշեցնենք, որ ժամկետը տրվել էր Հայաստանի սահմանների, ավելի ստույգ` Հայաստանի և Արցախի սահմանների խնդիրը լուծելու համար: Նազարբաևը՝ Ղազախստանի նախագահը, Աստանայում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմել է իրենց, որպեսզի


















































