Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը «քրտնացրեց» իշխանությանը

Ապրիլ 28,2014 19:28

«Էլի քեզ լավ քրտնացրեցինք»,- ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին ծիծաղելով դիմեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: Բանն այն է, որ հաշվիչ հանձնաժողովի կազմի փոփոխությանը վերաբերվող հարցի զեկուցողը Սուքիաս Ավետիսյանն էր, ում  ընդդիմադիրները բավական սուր հարցադրումներով հարցախեղդ արեցին:

«Չէ լավ էր, տակից դուրս եկա»,- ՀՅԴ-ական պատգամավորին պատասխանեց Սուքիաս Ավետիսյանն ու սեղմեց նրա պարզած ձեռքը: Պատգամավորները ջերմ-ջերմ զրուցելով հեռացան:

 

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930