Օրվա լրահոսը
Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են
Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են: ԳԱԼԱ-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, սակայն չասաց, թե ինչի շուրջ են զրուցել նրանք: Էմիլ Բուդաղյանն ասաց, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ եւ չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը: «Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են
Այլիսլին ցանկանում է տեսնել հայերի և ադրբեջանցիների հաշտեցումը
«Ազատություն» ռադիոկայան. Մոսկովյան պարբերականը ծավալում հոդված է նվիրել ադրբեջանցի գրողին: «Ես չէի ցանկանա կյանքից հեռանալ առանց հայերի ու ադրբեջանցիների հաշտեցումը տեսնելու», – մոսկովյան “Русский Репортер” հանդեսին տված հարցազրույցում ասում է հայտնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին: Մոսկովյան այս հանդեսի թղթակիցը Այլիսլիին հանդիպելու նպատակով հատուկ մեկնել էր Ադրբեջան՝ ի վերջո «Քարե երազներ» վեպի հեղինակին ծավալուն մի հոդված նվիրելով:
Խաչիկյանի գործով ամբաստանյալն առողջական խնդիր ունի
«Փաստինֆո». Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի բացակայության պատճառով։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն էր ստացել, ըստ որի ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է ստորին վերջույթների հետ կապված խնդիր և նշանակվել է անկողնային բուժում: Նյութի մանրամասները
Անդրեասյանին չի զարմացրել Մինասյանի որոշումը
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Արկադի Անդրեասյանին չի զարմացրել այն փաստը, որ Վարդան Մինասյանը հրաժարվել է կրկին գլխավորել Հայաստանի հավաքականը. «Մարզչական աշխատանքն է այդպիսին: Մարզչից առաջին հերթին արդյունք են պահանջում, իսկ դա ոչ թե այն է, որ թիմը մեկ խաղում հաղթում է, մյուսում` պարտվում, այլ այն, որ կատարում է իր առջեւ դրած խնդիրը: Հայաստանի
Սկսվել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները
Երևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով պուրակներում ու սիզամարգերում հողաշերտի տակ դրվում են բազմերանգ կակաչների սոխուկներ։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով՝ 2013 թվականին կատարված, վերջին տարիներին առաջին անգամ կիրառված ծաղկապատման այս եղանակը հաջողվել է։ «Վարդակակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում վաղ գարնանը ծաղկող այս ծաղկատեսակների
Վահագն Խաչատրյան. «Սկսած Սերժ Սարգսյանից` պետական բոլոր պաշտոնյաները բիզնեսմեններ են»
«Այս իրավիճակի առաջին պատասխանատուն երկրի ղեկավարն ու իշխող կուսակցությունը կամ խումբն է»,-ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Aravot.am-ի հարցին` ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ ամերիկյան գործարար պարբերական «Ֆորբսի» կատարած «Աշխարհի 10 վատագույն տնտեսությունները» ուսումնասիրության համաձայն` Հայաստանը կրկին հայտնվել է վատագույնների տասնյակում: Այդ շարքում են Մադագասկարը, Գվինեան, Ուկրաինան, Ճամայկան, Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան եւ Իրանը։ Aravot.am-ը Վահագն
Արա Խզմալյան. «Վարդան Պետրոսյանի այս դեպքը նպաստեց, որ մենք տեսնենք, թե ինչ է կատարվում մեր դատաիրավական համակարգում»
«Կալանքը շատ խայտառակ բան է: Որովհետև, ի՞նչ է նշանակում, որպեսզի երկրից չփախչի՝ կալանք, այսինքն՝ մեր սահմանապահները լավ չեն աշխատում, որպեսզի մարդուն ֆիզիկապես չվնասի՝ կալանք, այսինքն՝ ոստիկանությունը լավ չի աշխատում: Սրանով մենք ապացուցում ենք, որ մեր քննչական համակարգը, պարզապես, պրոֆեսիոնալ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԹՍՄ ՀԿ նախագահ Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի նկատմամբ
Կառավարության նյարդերը տեղի տվեցին
Ազգային ժողովում երրորդ օրն է, քննարկվում է 2014 թ. պետական բյուջեն: Ընդդիմությունն ու «այլընտրանքային» քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, այս ողջ ընթացքում առիթը բաց չեն թողել քննադատել բյուջեն եւ կառավարությանը, հայտարարել, որ դեմ են քվեարկելու բյուջեին, պահանջել կառավարության հրաժարականը : Այսօր հերթական բույլ քննադատություններից հետո՝ կառավարությունը չդիմացավ: Արտահերթ ելույթի իրավունքով ձայն խնդրեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն
«Վորլդ վիժն-Հայաստանն» ու ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը լավագույնն էին
Նոյեմբերի 14-ին ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ միջոցառման ձևաչափը երիտասարդական կառույցներին կատարած աշխատանքն առավելագույնս ներկայացնելու հնարավորություն տվեց։ «Ցուցահանդեսին ներկայացված էին կազմակերպություններ, որոնք ցույց տալու բան ունեն, որոնք երիտասարդական դաշտի ակտիվ, գործող կառույցներ են, որոնք ամենօրյա աշխատանք են տանում այս ոլորտի զարգացման ուղղությամբ»,-
Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է չեղյալ հայտարարել
14 նոյեմբերի 2013, Երևան: Երևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրենսդրության պահանջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն
Վրաստանի սահմանից վարակված լինելու պատճառով Հայաստան հետ վերադարձված կարտոֆիլը թուրքական է
Aravot.am-ի հետ զրույցում այս մասին իր կասկածները հայտնեց կարտոֆիլի մշակմամբ զբաղվող ամենամեծ համայնքի`Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ, ֆերմեր Գևորգ Աբրահամյանը: Նրա ներկայացմամբ, երեկ իրենց գյուղապետարանում երկարատև քննարկում է ծավալվել ֆերմերների ու ՀՀ բուսաբուծության և սանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի մասնակցությամբ: Ի դեպ, վերջինս ծնունդով շիրակցի է, Սառնաղբյուր գյուղից, Սամվել Նիկոյանի եղբորորդին է: Արթուր Նիկոյանը
Դաշնակցական ուսանողները «վատագույն» են համարում ներկա կառավարումը (Ֆոտոշարք)
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր նախաձեռնել էր STOP-ի երթ, որն ավարտվեց կառավարության շենքի դիմաց` ցույցով: Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop էր ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով «երկիրը հայտնվել է ծանր կացության առջև»: Ուսանողները գավաթ էին բերել` հանձնելու կառավարությանը` որպես «պարգեւ» վատագույն կառավարման համար: Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը հրաժարվեց վերցնել գավաթը: Ուսանողներն, ի
Ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը
Ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով Միսակ Մարտիրոսյանի դիմումը, 2013թ. սեպտեմբերի 27-ինիստում որոշել էր վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Զուգարանը՝ պիցերիա
2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց․ «Այնտեղ հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։ Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։ Փաստորեն,
Հայաստանի գլխավոր կոմունիստը հրաժարական է տվել. Պատճառներն անձնական են
Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի գլխավոր կոմունիստը: «Դեռ նոյեմբերի 1-ին ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի պլենումի ժամանակ ես ներկայացրեցի հրաժարականի դիմումում, սակայն պլենումն այն միաձայն ընդունեց: Ես շարունակեցի ղեկավարել ՀԿԿ-ն, սակայն վերջին պլենումի ժամանակ դարձյալ հրաժարական ներկայացրեցի, որն էլ մեծ դժգոհությամբ, բայց` ընդունվեց կուսակիցներիս կողմից»,- ասաց
Վահրամ Բաղդասարյան. «Ներդրողներն էլ են սպասում Մաքսային միության փաթեթին» (Տեսանյութ)
Աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի չնախատեսված գնաճի
Անժելա Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Անժելա Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են Անահիտ Առաքելյանին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Նաիրիտի» հերթափոխայինի պետը սպանության օրն աշխատել է, մատյաններն էլ գործից անհետացել են
Այս տարվա օգոստոսի 5-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Ազարյանի դատավճռով 8,5 տարվա ազատազրկման դատապարտվեց Վահե Խաչատրյանը: Քրեական գործը, որը հարուցվել էր դեռեւս ութ տարի առաջ, դատաքննության ողջ ընթացքը ժամանակին լուսաբանել է «Առավոտ» օրաթերթը: Խոսքը 2005 թվականի օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում կատարված սպանության մասին է, երբ ըստ մեղադրանքի, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների, Հրաչ
Բիշարյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, անջատել համակարգիչը
Aravot.am-ն հաղորդել է, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը երեկ հրաժարվեց պատգամավորական իր մանդատից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: «Ժողովուրդ» թերթն այսօր հրապարակել էր, որ Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան Լեւոն Դոխոլյանը, որը ներկայումս աշխատում է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում: Այսօր
Բացի մեր երկրից, ևս շուրջ մեկ տասնյակ երկրներ կան, որոնք դիմել են «Հազարամյակի մարտահրավերներին»
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը կդիմի «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա»՝ ֆինանսավորում ստանալու համար: Նոր հայտով Հայաստանի կառավարությունը դարձյալ ֆինանսավորում կխնդրի ենթակառուցվածքների արդիականացման համար: Հիշեցնենք, որ այդ կառույցը Հայաստանի ֆինանսավորումը դադարեցրեց 2009 թվականին`պատճառաբանելով, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան: Խոսքը 2008 թվականի ընտրությունների մասին է, ինչի արդյունքում տեղի
Հայր Հակոբը դիմել է Վեհափառին իր գործունեությունը կասեցնելու համար (Տեսանյութ)
«Այդ լուսանկարները իմ անձնական արխիվից, համակարգչից անհետացել են, ինչ- որ մեկը վերցրել ու գողացել է, բայց փաստը մնում է փաստ, որ լուսանկարները չկան ինձ մոտ»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ իր դեմ հնչած մեղադրանքներին: Նա նշեց, որ այս ամենը շահարկվում է Լևոն Մութաֆյանի կողմից և հայտնվում Միացյալ երիտասարդական
Հրանտ Բագրատյան. «Բյուջեն թոփալ է, կաղ է…»
Այսօր խորհրդարանում գալիք տարվա բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիմելով քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին`փաստելով, որ քաղաքական մեծամասնությունը կողմ է բյուջեի նախագծին, մեջբերեց Սահմանադրության այն կետը, որը սահմանում է, որ բյուջեի եկամուտների ձեւավորումը պարտադիր սահմանում է պահանջում: Բագրատյանը նկատեց, որ Սահմանադրության այդ կետը չի փոխվել: Բագրատյանը հիշեց,
«ԱրմենՏելի» մոդեմները խափանվել են զանգվածային հոսանքազրկումի՞ց
«ԱրմենՏելի» HI-line ինտերնետի բաժանորդներից ոմանք, իրենց խոսքերով ասած՝ կապույտ մոդեմների ձեռքը կրակն են ընկել. ընդամենը 2 տարի օգտագործելուց հետո այս մոդեմները շարքից դուրս են եկել: Այն, որ մոդեմի խնդիրը համատարած է, համոզվել է «Առավոտին» դիմած Լիանա Մաթեւոսյանը, որը «ԱրմենՏելի» գրասենյակում մարդկանց հերթի մեջ իր պես տուժած ու կապույտ մոդեմները ձեռքներին բաժանորդների է տեսել: Լիանա Մաթեւոսյանի
Ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով: ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված իրավաբանական կրթության և հասարակության մեջ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներին: Բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատող 2012 թվականի հունիսի 30-ին արձակված ՀՀ նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է,
Հրայր Թովմասյան. «Բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք՝ իրենց» (Տեսանյութ)
«Կոռուպցիոն ռիսկերը նվազե՞լ են, այո, նվազել են: Հիմա նույնը կատարվում է «ԶԱԳՍ»-ում, երեխայի ծննդականը կարող ես ստանալ արդեն ավտոմատ կերպով»,-ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի տվյալներով, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ առաջընթաց կա՞, իսկ հասարակության շրջանում այլ կարծիք է: Նախարարի խոսքերով` «Մի բան է, որ կոռուպցիան
Կարկառունները բարբառում են
Մենք էլ զվարճանանք մի քիչ Դուք ասում եք՝ Հայաստանում քաղաքական էլիտա չկա՞: Դուք չարաչար սխալվում եք: Հապա նայեք՝ ի՜նչ էլիտա է (ու ինչ պայծառ մտքեր է արտահայտում). Սեյրան Սարոյան, Մհեր Սեդրակյան, Առաքել Մովսիսյան (ես միտումնավոր մականունները չեմ նշում, որ առավել ընդգծվի նրանց ինտելեկտուալ բարձր, համարյա անհաս մակարդակը) եւ իհարկե՝ Գալուստ Սահակյան ու Էդուարդ Շարմազանով… Հրաշալի
Արմեն Մարտիրոսյան. «ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի մերժողական մոտեցումները փաստարկված չեն»
Այսօր «Peoplemeter» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի Ազգային ժողովում մի շարք խմբակցությունների կողմից մերժմանը՝ ասաց, որ իրենց գործընկերների մերժողական մոտեցումները փաստարկված մոտեցումներ չեն, երբ նրանք խոսում են պատերազմի մասին կամ Ղարաբաղը համեմատում են Կիպրոսի հետ: «Ադրբեջանը պատերազմելու է այն ժամանակ, երբ համարի, որ դա անհրաժեշտ է:
Եթե կառավարությունը սկսի կեղեքել`ԿԲ-ն կլռի՞
«Որքա՞ն է ստվերի աստիճանը տնտեսության մեջ, ինչ չափի կրճատման մասին է խոսքը գնում»,- այսօր խորհրդարանում շարունակվող 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԿԲ նախագահը պատգամավորի հարցին կոնկրետ պատասխան չտվեց: Ասաց, որ ստվերի կրճատման ցուցանիշներ հնչեցրել են թե վարչապետը, թե նախարարները, գնահատականներ հնչեցրել են նաև տարբեր
«Բաղդադում փողոցների վիճակը անհամեմատ լավ է Գյումրուց»
Այս կարծիքին է Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով նաեւ Գյումրու ավագանու անդամ է, արդեն որերորդ անգամն է՝ խստորեն քննադատում է կառավարությանը` տարբեր տեսակի անհեթեթ ծախսեր կատարելու, օրինակ` 170 հազար դոլար վատնելու ու մեկ զուգարան ձեռք բերելու, պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու, սակայն փոխարենը Գյումրին ծայրահեղ թշվառության մղելու համար: Գյումրու
«Մատչելի գնով կներկայանամ որպես ձեր ընկեր»
Աշխատանք փնտրողների 83.3%-ը գործազուրկ է «Հայաստանում 67.1 հազար մարդ աշխատանք է փնտրում, որոնց գերակշռող մասը՝ 48. 3 հազարը, կանայք են»,- տեղեկացնում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Օհանյանը՝ ներկայացնելով ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ: Սվետլանա Օհանյանը նշում է՝ նախորդ տարվա համեմատ՝ աշխատանք փնտրողների թիվը նվազել