Օրվա լրահոսը
Մհեր Սեդրակյանը`ընդդիմադիրների վիլլաների եւ «երեք-չորս հատ կնիկների» մասին
Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ ՎՊ նախագահի թեկնածուն ունի առանձնատուն, ինչի մասին բարձրաձայնում են ընդդիմադիրները`այս հարցն այսօր խորհրդարանում ՎՊ նախագահի ընտրությունների ժամանակ լրագրողները տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Վերջինս լրագրողներին խորհուրդ տվեց. «Դուք, ավելի լավ է տեսնեք, թե ընդդիմությունն ինչ վիլաներ ունի: Չեմ ուզում շատ խորանամ, բայց նայեք ընդդիմության գլուխգործոցներին, բոլորինն էլ նայեք տեսեք ինչեր
Միջադեպ խորհրդարանում`Բագրատյանի եւ Շամշյանի միջեւ (Տեսանյութ)
Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի քվեարկություն ժամանակ միջադեպ գրանցվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ: Ֆոտոլրագրողին վիրավորական թվաց այն, որ պատգամավորն իրեն թեթեւակի հրեց, որպեսզի մոտենա քվեախցիկին: Նրանք լեզվակռվի բռնվեցին։ Երկուստեք հնչում էր «իմ հետ դու-ով մի խոսիր» արտահայտությունը, բավականին բարձր տոնայնությամբ։ Մանրամասները` տեսանյութում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ
ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության և դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել ևս, կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ և չի՛ կարող դրսևորվել կամ ընկալվել, որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ իր
Սատարենք, բայց չափի մեջ
Մեր շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետ կապված կա երկու ծայրահեղություն: Առաջինը՝ առանց խորանալու խնդրի մեջ՝ նրան մեղադրելն ու պախարակելն է: Բացի նրանից, որ այդպիսով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը, դա նաեւ կասկածելի է բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով դերասանի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը: Ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկին մեղավոր համարել մինչեւ այն պահը,
Առավելագույն շահույթի սկզբունքը
Երեկ Երեւանի կենտրոնում հերթական կռիվ-ղալմաղալն էր՝ բնակիչները փորձում էին թույլ չտալ, որ Սայաթ-Նովա 12 հասցեում հերթական բազմահարկը կառուցվի։ Բողոքողներից մի տիկին, որքան հասկացանք՝ դասախոս, վրդովված պատմում էր, որ հիմա իրենց բոմժեր են անվանում, մինչդեռ ինքն ընտրությունների ժամանակ Հանրապետականի համար ձայներ է հավաքել, եւ հիմա բնակիչները դրա համար թքում են իր երեսին։ Տիկինն ակնհայտորեն չէր հասկանում,
Բագրատյանը չենթարկվեց ՀԱԿ-ի որոշմանը (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Ես այդ որոշման ժամանակ իրենց հետ չեմ եղել եւ վարվում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն, ով ի հեճուկս խմբակցության երեկվա որոշման, այսօր մասնակցում էր ՎՊ նախագահի ընտրություններին: ԱԺ քառօրյա նիստին զուգահեռ խորհրդարանում մեկնարկել է ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի ընտրության քվեարկությունը: Երեկ ՀԱԿ-ն ու
Մեծամորի տարածքի պեղումների կշարունակվեն հաջորդ տարի եւս
Այսօր «Տեսակետ» ակումբում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ գիտական գծով, պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը խոսեց «Հայ-լեհական արշավախմբի պեղումները եւ աշխատանքները Մեծամորում ու Զորաց քարերում (Քարահունջ)» թեմայով: Նա ներկայացրեց մ. թ. ա. 1-ին հազարամյակին վերաբերող մինչ այժմ անհայտ բացառիկ տեղեկություններ եւ նոր բացահայտումներ: «Այս տարի մեր կազմակերպությունը եւ Վարշավայի համալսարանը
«Մոսկվայում, եւ ոչ միայն, մթնոլորտը հագեցած է հականերգաղթական տրամադրություններով»
Բրյուլյովյան իրադարձությունները, անշուշտ, իրենց արձագանքը կգտնեն Ռուսաստանի ներքաղաքական կյանքում, մասնավորապես ներգաղթի կարգավորման գործում։ Ի՞նչ տեղի ունեցավ, և ինչի՞ կարող է հանգեցնել այդ ամենը. այս հարցերի շուրջ է «Իրատես de facto»-ի զրույցը մոսկվացի լրագրող Ռուբեն Հայրապետյանի հետ։ – Պարոն Հայրապետյան, ամեն սպանություն չէ, որքան էլ ցանկացած սպանություն ողբերգություն է, որ նման հասարակական հնչողություն է ստանում։ Սադրա՞նք
Տավուշի մարզպետի եղբոր ու կոմայգու կապը
«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը զգուշացնում է, որ թե պատկան մարմինները Կոմայգին չմաքրեն միասեռական մարմնավաճառներից, իրենք են միջամտելու: Այսօր «Հենարան» ակումբում Սեւան Աղաջանյանն ասաց, որ իրենք մի խումբ երիտասարդներով գիշերային հերթափոխությամբ կվերահսկեն այգին, ակցիաներ կանցկացնեն եւ անձամբ կցրեն մարմնավաճառներին: Նա նաեւ պատմեց, որ նոյեմբերի 6-ից կոմայգին միասեռական մարմնավաճառներից մաքրելու համար ստորագրահավաք են սկսել այգում,
«Այս տարի ցավոք չենք կարողացել որևէ բան բերել Ջավախք, ոչ նրա համար, որ չենք ուզեցել կամ չունենք, այլ որոշ ձևական կողմեր կան». Լևոն Սարգսյան
«Հարավային Դարպաս». Այս տարի «Փյունիկ» հիմնադրամը որոշ ձևական խնդիրների պատճառով չկարողացավ օգնել Ջավախքին: Վերջին տարների ընթացքում «Փյունիկ» հիմնադրամը պարբերաբար աջակցում է Ջավախքի դպրոցներին տրամադրելով անհրաժեշտ գույք և գրենական պիտույքներ: «Այս տարի ցավոք չենք կարողացել որևէ բան բերել Ջավախք, ոչ նրա համար, որ չենք ուզեցել կամ չունենք, այլ որոշ ձևական կողմեր կան, որոնք պետք է լուծվեն: Ես
«Արագ արձագանքման զորքերը պետք է տեղակայվեն հակամարտության գոտում»
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է Ղազախստանի խորհրդարանի սենատոր, Ղազախստանի նախկին պաշտպանության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԳՐՈՄՈՎԸ – Ռուսական կողմը, ի դեմս գնդապետ Ռուզինսկու, հայտարարել է, թե ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում ՀԱՊԿ զորամիավորումը կներգրավվի գործընթացի մեջ։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք նման բան. ինչու եմ հարցնում, որովհետև մինչև հիմա նման միտք երբեք չէր հնչել։ – Խնդիրն այն է,
Սարգսյանը վաճառեց մի համաձայնագիր, որը պետք է օգներ արդիականացնել եւ զարգացնել Հայաստանը
Մեր զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Center) քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը – Տիկին Փոլ, Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովին բավականին քիչ ժամանակ է մնացել։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին այնտեղ։ – Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ցավոք, Հայաստանը չի ստորագրի կամ նախաստորագրի ոչ մի համաձայնագիր ԵՄ-ի հետ։ Սակայն, կարծես, ծրագրվում է Հայաստանի հետ ստորագրել
Մկրտիչ Մինասյան. «Եթե Վարդանին «պադերժկա» անելով զբաղվենք, այնքան էլ լավ գործով զբաղված չենք լինի» (Տեսանյութ)
«Ցավոք չեն կարող ընդունել իրենց պարտությունը»,-անդրադառնալով Արարատ քաղաքի ընտրություններին, մասնավորապես` ԲՀԿ-ի թեկնածուի նկատմամբ ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակին, այսպես արտահայտվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Շարունակելով թեման՝ պարոն Մինասյանը նշեց. «Փոքրիկ քաղաքի ընտրություններ են, որ քաղաքական նշանակություն չեն կարող ունենալ: Մարդիկ, որ ունեին վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, կոնկրետ փաստ չունենալու պարագայում նորից դժգոհում են: Բայց պիտի
Ալեքսանդր Մարգարովը` Շանթ Հարությունյանի մասին. «Այս բնույթի ռադիկալիզմը ընդունելի չէ»
«Ռադիկալ տրամադրությունները ընդդիմության մեջ միշտ ներկա են եղել: Բայց այս բնույթի ռադիկալիզմը ժողովրդավարական հասարակության համար այնքան էլ ընդունելի չէ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` անդրադառնալով Շանթ Հարությունյանի նախաձեռնած, չկայացած հեղափոխությանը: Ալեքսանդր Մարգարովի խոսքով` ընդդիմության որոշ զանգված միշտ էլ պատրաստ է գնալ այդպիսի քայլերի, բայց դրանք, որպես կանոն արդյունք չեն տալիս եւ ընդհանուր օժանդակություն
Ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիեւ հանդիպումից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են նոյեմբերին, շուրջ երկու տարի տևած դադարից հետո, հանդիպել միմյանց հետ։ «Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հանդիպել 2013 թվականի նոյեմբերին՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումները խնդրի կարգավորման շուրջ և քննարկելու առաջ շարժվելու հնարավորությունները»,- հայտարարել են միջնորդները։ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան
Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հեղափոխական առաջընթաց չի լինի
Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը խոսեց արտաքին ու ներքին քաղաքական վերջին գործընթացների, զարգացումների Պուտինի այցի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման մասին: «Պաշտոնական հայտարարությունը դեռեւս գոյություն չունի Պուտինի այցի վերաբերյալ, բայց չի բացառվում, որ այդ այցը կարող է տեղի ունենալ, քանի որ Կրեմլի օրակարգում այն կա»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը, ավելացնելով, որ վերջին մեկ տարում
Նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
Վարորդները՝ «կուրացնող» գովազդի մասին
Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրված գովազդային մոնիտորներն աչք ծակելու իրենց գովազդային նպատակին ծառայում են ավելին, քան անհրաժեշտ է. գիշերային երթեւեկության ժամերին դրանց սուր լուսարձակումը հաճախ շեղում է վարորդների ուշադրությունը, հաճախ էլ պարզապես աչք կուրացնում՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակներ։ Այս իրողությունը մեզ դիմած վարորդների դժգոհությունն ու անհանգստությունն է առաջացրել։ Մեր մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի կենտրոնական փողոցներում շուրջ 10
Ալիևը այցելում է Թուրքիա
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների դրոշները, Ալիևին և նրա տիկնոջը դիմավորել են «եղբայրական պետության և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ»:
Բյուջեում միլիոններ չեն, այլ միլիարդներ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունն աճում է, իսկ կառավարությունն էլ, իր առջեւ դրած թիրախային խնդիրները լուծելով, առաջ է շարժվում: – Պարոն նախարար, Ձեր ղեկավարած կառույցը սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ կամ մոտ 1700 դոլար է ծախսել նախարարության նիստերի դահլիճի կահույքը թարմացնելու համար։ Որպես ֆինանսների նախարար, ով
Հ.Յ.Դ. Իսթանպուլի մէջ կը մասնակցի Ընկերվար Միջազգայնականի նիստերուն
Կիրակի, 10 Նոյեմբերին, Իսթանպուլի մէջ սկսան Ընկերվար Միջազգայ¬նա¬կանի ժողովները։ Ժողովներուն մասնակցելու համար, Իսթանպուլ մեկնած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, բաղկացած Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիօ Նալպանտեանէ եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցեու գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանէ։ Կիրակի, 10 Նոյեմբերին, կէսօրէ ետք, գումարուեցաւ Ընկերվար Միջազգայնականի ֆինանսներու եւ վարչական յանձնախումբը,
Տրանսպորտային շոո՞ւ
Հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրը շարունակում է օրակարգում մնալ, իսկ այս ընթացքում կենացներն, ինչպես հայտնի է, գնալով ավելի են քաղցրացել։ Ուղեւորափոխադրող կազմակերպությունները պահանջատիրոջ դիրքերից սկսել են խոսել ու հայտարարել, որ նույնիսկ 150 դրամ ուղեվարձն է քիչ, ինչը մի անգամ արդեն ամիսներ առաջ սահմանել էր Երեւանի քաղաքապետարանը եւ ինչի մասին որոշումը շատ արագ կասեցվել էր քաղաքացիական
Մոսկովյան ակումբում տաջիկ ռեփերի ելույթը խափանվել է
«Ազատություն» ռադիոկայան. Հայտնի տաջիկ ռեփերի հարյուրավոր երկրպագուներ ստիպված են եղել լքել մոսկովյան ակումբներից մեկը, երբ ներսում առայժմ չպարզված գազի առկայություն են զգացել: Ակումբի պատասխանատուները հայտարարել են, որ միջադեպը ո՛չ քաղաքական, ո՛չ ազգայնական ենթատեքստ չունի: Ռուսաստանում Տաջիկստանի դեսպանը խոստացել է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ տեղի ունեցածի վերաբերյալ:
Օրենքը հստակ ասում է
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրավիրված են խորհրդարան՝ պարզաբանումներ տալու, թե ինչու է շաբաթ օրը խոչընդոտվել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ Լեւոն Զուրաբյանի մուտքը՝ «Երեւան-կենտրոն» ՔԿՀ (ԱԱԾ մեկուսարան): Այս մասին երեկ մեզ հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Շաբաթ օրը ԱԱԾ-ում Շանթ Հարությունյանին տեսակցելուց հետո Փաշինյանը գնացել
Արմավիրի մարզի դատարանը մի անգամ «հեռակա կարգով» Գուրգեն Գասպարյանին մեղավոր ճանաչել էր
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով, առանց ապացույցների բավարար համակցության, Գուրգեն Գասպարյանին 2012 թվականի մայիսի 19-ին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով. նա մեղադրվել է այն բանում, թե իբր 2009 թվականի նոյեմբերի 3-ին Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի և Անուշավան Սահակյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել
Ավտովթար` Դիլիջանի ոլորաններում, Nissan Pathfinder-ը հայտնվել է անտառում. կան վիրավորներ
shamshyan.com. Երեկ` նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գուրգեն Մուրադխանյանը, Երևան-Իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածի Դիլիջանի 5-րդ ոլորանում իր կողմից վարած Nissan Pathfinder մակնիշի 09 ՏԼ 455 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով հայտնվել անտառում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի
Ուկրաինան ավելի ուժեղ գտնվեց
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում տանուլ տվեց Ուկրաինայի ընտրանուն: Մեր հավաքականում Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը կեսական միավոր վաստակեցին, իսկ ահա չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեց: Հինգերորդ տուրից առաջ մեր թիմը 5,0 թիմային միավորով առայժմ 16-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանը «National Geographic Traveler»-ի «Տարվա հայտնություն» մրցանակի հաղթողն է
Օրերս ամփոփվեցին «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները: Արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց «Տարվա հայտնություն» անվանակարգում: Սույն տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման և
ԱՍԵԿՈՍԵ
Այն օրենքները, որոնք գրված են անտաղանդ մարդու ձեռքով, հեշտությամբ կարելի է շրջանցել: ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Մարիա Գեւորգյանը մնում է առաջատարների տասնյակում
Չեննայում շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտին զուգահեռ անցկացվող կանանց միջազգային մրցաշարի ութերորդ տուրից հետո հայաստանցի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը 5.5 միավորով մրցաշարային աղյուսակում 100 մասնակիցների մեջ զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան անհաջողության մատնվեց եւ առաջատարի դիրքերը զիջելով՝ 5,0 միավորով նահանջեց 19-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ