Օրվա լրահոսը
Այլ արտադրողի պատկանող ընկերության անվանումն օգտագործելու համար պատասխանատվության ենթարկվեց «Երեմկա» ընկերությունը
ՏՄՊՊՀ նիստում պատասխանատվության ենթարկելու որոշում կայացվեց մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Երեմկա» ՍՊ ընկերության նկատմամբ, քանի որ վերջինը իր արտադրանքի պիտակների վրա օգտագործել է «Երևանի միսկոմբինատ» բառերը` որևէ առնչություն չունենալով տվյալ ընկերության հետ: Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, ընկերությունը ստացավ խիստ նախազգուշացում՝ խախտումները անմիջապես վերացնելու հանձնարարականով: Տեղեկացնենք, որ վարչական վարույթը հարուցվել է «Երևանի «Ուրարտու» ԱՄ Մսի Կոմբինատ» ընկերության
Շարունակվում են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները
Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014թ. ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Նախատեսված 22 կիլոմետրից շուրջ 14 կիլոմետրում աշխատանքներն ավարտվել են: Արդեն իսկ կառուցված ցանցերը նաև փորձարկվել են: Ոռոգման համակարգի ընդլայնման աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հունիսի վերջին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով էլ կատարվում են առկա ցանցի վնասված
«Կառավարության աշխատակիցը» շրջել էր… տաքսիով
Մասնագիտությամբ նկարիչ Արթուր Սարգսյանը տեղեկանալով, որ ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետի անուն-ազգանունը նույնպես Արթուր Սարգսյան է, որոշում է «օգտվել»: Նա իր «ձեռքն է գցում» տասնյակ գործարարների, ներդրողների: Գումարներ է ստանում նրանց դրած բիզնեսը «ծաղկեցնելու», շահույթներ ստանալու համար: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժող Արմեն Միրզախանյանը պատասխանելով հնչած հարցերից մեկին, թե՝ «Ձեր
Սկավառակների իրացման ոլորտում խոչընդոտներ ստեղծելու համար տուգանվեց «Ադամս» ընկերությունը
Սկավառակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Ռեքո Ռեքորդս» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ նույն գործունեությամբ զբաղվող «Ադամս» ընկերությունը խոչընդոտում է իր գործունեությանը: Մասնավորապես, վերջինը մանրածախ վաճառք իրականացնող տասնյակ անձանց, այդ թվում նաև իրենց ընկերության պատվիրատուներին ուղարկել է նույնաբովանդակ գրություններ՝ նշելով, որ իբր ինքը հանդիսանում է Հայաստանում արտասահմանյան մի շարք ընկերությունների
Հարցումներին պատասխանել են 18 նախարարություններից 16-ը
2014թ. մայիսին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմեց ՀՀ բոլոր նախարարություններին: Էլեկտրոնային հարցումներն ուղարկվել են էլեկտրոնային այն հասցեներին, որոնք նշված են ՀՀ կառավարության կայքի՝ տվյալ նախարարության համապատասխան բաժնում: Հարցումներին պատասխանել են 18 նախարարություններից 16-ը: Պատասխան չի ստացվել ՀՀ պաշտպանության եւ ՀՀ սփյուռքի նախարարություններից: Ըստ ԻԱԿ կայքէջի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, արձագանքելով, ԻԱԿ-ին հայտնել է,
Ժակլին Սարխոշյանը բելառուսական փառատոնի ժյուրիում է
Իսկ հայ երեխաները երբեք չեն մասնակցել «Ոսկե մեղու» միջազգային մանկական ստեղծագործական փառատոնին Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը երկրորդ տարին է՝ Բելառուսի Կլիմովիչի քաղաքում անցկացվող «Ոսկե մեղու» միջազգային մանկական ստեղծագործական փառատոնի ժյուրիի անդամ է: Փառատոնն անցկացվում է 14-րդ անգամ: Արվեստագետի հետ «Առավոտի» հանդիպման նպատակն էր՝ պարզել, թե ինչու այդ փառատոնին մշտապես ներկայանում են անհատ
Արամ Մանուկյան. «Ցանկացած իմ ելույթից հետո հանրապետականները ասում են՝ էս ի՜նչ լավ ասեցիր, էս ի՜նչ արեցիր…»
Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ եթե մինչեւ սեպտեմբերի 12-ը կետերը չկատարվեն եւ քառյակի մյուս ուժերը չմիանան իրենց՝ իշխանափոխության պահանջով, ինչ են անելու, Արամ Մանուկյանն առաջարկեց՝ «եկեք չկռռանք»:
Խիստ նախազգուշացում «Սպայդեր Սիստեմս» ընկերությանը՝ կեղծ գովազդ իրականացնելու համար
Այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում խիստ նախազգուշացում ստացավ Վանաձոր քաղաքում մալուխային ցանցով հեռուստաալիքների վերահեռարձակման (կաբելային հեռուստատեսություն) ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Սպայդեր Սիստեմս» ընկերությունը: Վերջինը գովազդային նյութեր էր տարածել` նշելով, որ ընկերությունը 6 ամիս ժամկետով անվճար մատուցում է կաբելային հեռուստատեսության ծառայություններ: Սակայն պարզվել է, որ ընկերության գովազդը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրականում սպառողներին ընդամենը առաջարկվել է կնքել
«Նորաձեւությունը թանկարժեք հագուստը չէ»
Ոճաբան, բլոգեր Նարեկ Չեսթերֆիլդը՝ երիտասարդության ու ավագ սերնդի հագուկապի մասին Ոճաբան, բլոգեր Նարեկ Չեսթերֆիլդը երազում է այն օրվա մասին, երբ նորաձեւությունը կդադարի նորաձեւ լինելուց, ու անհատները, սոցիալական խմբերը կդադարեն ինքնանպատակ վազել բրենդային հագուստի ետեւից՝ հասկանալով, որ ոչ միշտ են բարձր ճչացող ապրանքանիշները ստեղծում որակյալ ու բարձրաճաշակ հագուստ: Ոճաբանի կարծիքով, նորաձեւ է այն ամենը, ինչում անհատն
Ռոբերտ Մինասյան. «Տուրիզմի ամենամեծ խնդիրը՝ Հայաստանի ճանաչվածության խնդիրն է»
Ռոբերտ Մինասյանի խոսքերով՝ չնայած շատ շինություններ են կառուցվել եւ վերանորոգվել, բայց մարդկային գործոնի պակաս կա
«Երիտասարդությունը խնդիր ունի՝ շատերն ալարում են»
Հարութ Շատյանը՝ իր ֆիլմերի եւ «Ճանապարհի փիլիսոփաներ» ֆիլմի՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ցուցադրվելու մասին Գիշերը՝ ժամը երեքին ծնվեց Հարութ Շատյանի առաջին ֆիլմի գաղափարը, դեռ ուսանող էր, դիպլոմային աշխատանքի մասին էր մտածում: Մեկ տարի հետո նրա՝ «Բեռնելով կյանքս» ֆիլմն արդեն արժանացավ դասախոսների գնահատականին, 2010-ին ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին եւ հաղթեց մի քանի անվանակարգերում: Հետո երիտասարդ ռեժիսորն անցավ
ՀԴԿ-ն մի քանի հարց է ուղղում Ռոբերտ Նազարյանին եւ խոստանում անմասն չմնալ «ժողովրդի ցասման ալիքից»
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անխուսափելիության մասին ժողովրդին «ուրախ» լուր հայտարարելով, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պնդում է, թե` «Դատապարտված եմ…., Էներգահամակարգի կայունության ապահովման խնդիր ունեմ»: Եվ նաև` «Ես չեմ կարող սոցիալական խնդիրները բերել-մեկտեղել»: Որպես փաստարկ հերթական գրպանահատության արդարացման պարոն Նազարյանը մտահոգ նշում է, թե սպասվում են էական փոփոխություններ այն գործոնների, որոնք ազդում են
Մի՞թե կարելի է հրաժարվել սեփական պատմության մի ժամանակահատվածից՝ նույնիսկ եթե այն մերժելի կամ անդուր է
Մի՞թե չէր կարելի ժամանակին ինչ-որ վայրում պահել մեր հրապարակում երբեմնի կանգնած Կիրովի արձանը՝ Մերկուրովի արվեստի գլուխգործոցներից մեկը։ Կամ՝ չի՞ եկել արդյոք նորից ժամանակը մեր քաղաքի Վարդանանց փողոցին վերադարձնել իր նախկին՝ Շահումյան անվանումը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Քրեագետ. «Դոն Պիպոն կարողանում է շատ լուրջ հարցեր լուծել և նստել Ծառուկյանի կողքին» (Տեսանյութ)
«Հայաստանում կրիմինալ հեղինակություն կամ օրենքով գող չկա, Հայաստանը շատ փոքր երկիր է, շատ աղքատ երկիր և կրիմինալն արդեն այստեղ գործ ունենալ չի կարող, քանի որ Հայաստանում թալանելու բան չկա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ կապված պատմության մասին նա ասաց, թե ոչ մի մեծ բան չի
Ամառվա ընթացքում կլինեն պլանային ջրազրկումներ՝ շինարարական աշխատանքների նպատակով. Երեւան Ջուր
«Երեւան Ջուր» ընկերության Արեւելք շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի խոսքերով՝ ջրազրկումները կատարվում են, որպեսզի հնարավոր լինի փոխարինել միջինը մոտ 50 տարի հնություն ունեցող խողովակները «Երեւան Ջուր» ՓԲԸ Արեւելք շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն այսօր Peoplemeter մամուլի ակումբում հայտնեց, որ նախորդ ամսվա ընթացքում կատարվել են բոլոր անցումային աշխատանքները եւ ընկերությունը անցել է ամառային ռեժիմի աշխատանքներին: Նա լրագրողներին հայտնեց,
ԲՀԿ-ական պատգամավորի փեսան մինչեւ Վերնիսաժի կրակոցնե՞րն էր մարմնական վնասվածք ստացել
Վերնիսաժի գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը չի ցանկանում ասել, թե գործով մեկ այլ մեղադրյալ Ներսես Մելքոնյանը իր պաշտպանյալին մարմնական վնասվածքներ հասցրե՞լ է, թե՞ ոչ: «Դրա վերաբերյալ դեռ մեկնաբանություն չեմ անի »,- Aravot.am-ին ասաց պարոն Սարգսյանը՝ բացատրելով, որ իր լռությունը պայմանավորված է նախաքննության շահերով: Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը երեկ դժգոհում էր,
300 հազար մարդ գրանցվել է, որ դառնա ՌԴ քաղաքացի. «Ա1+»
Այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը գերտերությունների պայքարում քաոսից հնարավորինս խուսափելու համար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Հայաստանում ամեն ինչ քաոսի համար պատրաստ է` մենք ունենք կողոպտող իշխանություն, կողոպտող ընդդիմություն, այլ ուժերին սպասարկող հասարակություն, ԶԼՄ- ներ և այլն: Ելքեր կան, սակայն շատ դժվար է: Առաջինը պետք է հրաժարական տա Սերժ
Կարեն Ավագյանը` Կիսելյովի «դասատուական» ոճի մասին. «Մենք ենք որոշում ինչպես ապրել մեր տանը»
«Դմիտրի Կիսելյովը, ամենայն հավանականությամբ, շփոթել է ջերմ ընդունելությունն այլ երևույթների հետ, միգուցե նաև այնքան էլ քաջատեղյակ չէ հայերիս սովորություններին ու չգիտի, որ մենք չափից ավելի ջերմ ենք մեր տուն մտած յուրաքանչյուր հյուրի նկատմամբ, բայց նաև միշտ և հաստատապես մենք ենք որոշում ինչպես ապրել մեր տանը, ինչ անել կամ ինչ հյուրասիրել: Սա իմիջիայլոց »,-Aravot.am-ի հետ զրույցում
Բազմաբնակարան շենքերի գեղարվեստական գունավորման աշխատանքները շարունակական են լինելու
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրով 2013 թվականից մեկնարկեց ևս մեկ ծրագիր, որն առաջին անգամ էր կյանքի կոչվում Երևանում: Ըստ ծրագրի՝ վառ գույներ ու նոր, ավելի թարմ տեսք են ստանում մայրաքաղաքի պանելային շենքերը: Հատուկ ներկերով, որոնք, ի դեպ, պահպանվում են երկար ժամանակ, գունավորման յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվում, ինչն էլ ավելի նկատելի
«Ոչ իշխանականների» կառուցողականությունը
Ընդդիմության «ոչ իշխանականն» է լավը. բոլորը գոհ են, «չաղ ու բախտավոր» «Հրաշալի քառյակի» ներկայացուցիչները կրկին ապացուցեցին, որ իսկապես «ոչ իշխանական» ուժեր են, այլ ոչ թե ընդդիմություն: Նրանց ու իշխանությունների միջեւ տարբերությունը թերեւս այն է, որ «քառյակի» ներկայացուցիչները իշխանության կրող չեն: «Ոչ իշխանական» ուժերի հրապարակած 12 կետից բաղկացած պահանջների ցուցակ կարող է կազմել Հայաստանի Հանրապետության ցանկացած
Նախարարն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
Հունիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է , որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության գերակա և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև՝ հեռանկարային ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հստակեցնել այն բոլոր
Աղվան Վարդանյան. «Դա շանտաժ էր ՀՀ բնակչության, իշխանության եւ պետականության հանդեպ»
ԱԺ ճեպազրույցների ժամանակ, խոսելով էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման մասին՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ մինչեւ 1999թ. էլէներգիան պարբերաբար քիչ-քիչ թանկանում էր, այդ տարի եղավ կտրուկ թանկացում, որից հետո մոտ տաս տարի գինը մնաց նույնը, ապա թանկացավ 2009-ին, որից հետո՝ 2013-ին, եւ ապա՝ հիմա. «Դա նշանակում է, որ կանխատեսելիություն չկա»: Նա խոսեց նաեւ պուտինյան քարոզչամեքենայի
Անի Զախարյանը պատրաստ է փոխարինել Էդվարդ Նալբանդյանին (Տեսանյութ)
Aravot.am-ի հետ զրույցում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր-ինչ անկեղծացավ: Հետաքրքրվեցինք՝ ո՞ր պաշտոնը կուզենար զբաղեցնել: Անի Զախարյանն ասաց, թե ցանկացած քաղաքական ուժ ձգտում է պաշտոնի: Նա նշեց, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է: Հետաքրքրվեցինք՝ պատգամավորից բացի, ասենք մշակույթի նախարարի պաշտոնում իրեն տեսնո՞ւմ է: Անի Զախարյանն ասաց. «Ես ժամանակին մշակույթի նախարարին քաղաքական ծրագիր եմ
Արտակ Դավթյան. «Մեր կոշտ արձագանքով պետք է հասկացնենք, որ հետայսու ՌԴ դեսպանը Հայաստան եկող մեծ ու փոքր չինովնիկներին նախազգուշացնի զուսպ լինել». «Հայոց աշխարհ»
ՀՀԿ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ կարծում է, որ այն պահին, երբ Կիսելյովը հոխորտացել է, թե Հայաստանում քիչ են ռուսական դպրոցներն ու դասաժամերը, իսկ հայ վարորդը չգիտի ռուսերեն, ներկաները միանգամից պետք է դադարեցնեին ռուսերենով հաղորդակցվել ու դիմեին թարգմանչի օգնության: «Սա կլիներ տեղին պատասխան՝ գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն չի՛ կարելի նման հայտարարություններ անել»: Ցանկացած օտարերկրյա չինովնիկ պետք
Լկտի պահվածքի ու «հաչոցների» հետեւում. Ըստ վերլուծաբանների, ի դեմս Կիսելյովի, Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. «Մեդիալաբ»
Այն հարցերը, որ Հայաստանի օրենսդիր մարմնում բարձրացրեց ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հանդիսանում են ոչ միայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում, այլեւ սպառնալիք ուղղված Հայաստանի դեմ: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով ռուսական «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, ասում է , իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Փաստորեն, նա սպառնում է մեզ,
ՀՀ պաշտպանության նախարար. ուժի տեսանկյունից ցանկացած պարտադրանք դատապարտված է ձախողման
Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաև ՆԱՏՕ-ի
Փաստաբանը՝ Ալիկ Սարգսյանի հայտարարության մասին. «Նա արջի ծառայություն է մատուցում»
Լեւոն Բաղդասարյանը պարտադիր է համարում մեքենայի հայտնաբերումը, քանի որ կարծում է՝ նրա վրա կարող են լինել հետքեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի վրա «Անցել է շուրջ մեկ ամիս, բայց Վալերի Հովհաննիսյանը տուժող չի ճանաչվել»,- այսօր՝ հունիսի 13-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց սույն թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի
Այդ ո՞վ է Դմիտրի Կիսելյովը, որ մեր պետության խորհրդարանում իրեն նման խրատներ կարդալու իրավունք վերապահի. «Հայոց աշխարհ»
Իրականում սա ազգային ինքնասիրության ու արժանապատվության հարց է: Իսկ ովքեր դա չեն ընկալում, թող նեղություն տան ու մտածեն, ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ գաղութը:
Հրդեհ ճաշարանում
Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզում: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ բարեգործական ճաշարանում այրվում է 2 գազօջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.19-ին, մարվել` 11.24-ին: ՀՀ ԱԻՆ


















































