Օրվա լրահոսը

«Մենք իրավունք չունենք հավատալու և ոչ մի գերտերության». Մանվել Եղիազարյան

Ուղիղ քսաներկու տարի առաջ՝ հունիսի 13-ին սկսվեց հյուսիսային Արցախի հայաթափումը, Շահումյանի շրջանի, ինչպես նաև Գետաշենի, Գյուլիստանի զավթումը: Այսօր մի խումբ ազատամարտիկներ, պատերազմի ականատեսներ, հրամանատարներ, քաղաքագետներ ու ազգագրագետներ հավաքվել էին Նախախորհրդարանի գրասենյակում՝ հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածներին ու հիշեցնելու, որ թույլ չեն տա մոռանալ ո՛չ հերոսներին ու դավաճաններին, ո՛չ էլ հաղթանակներն ու պարտությունները:

Ալեն Սիմոնյան. «Տասներկու կետերն ավելի հարիր են «Դեմ եմ» շարժմանը»

«ՕԵԿ-ի համար այդ կետերն ընդհանուր առմամբ ընդունելի են, բոլոր կետերի մասով էլ ՕԵԿ-ը հանդես էր եկել»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետերին, այսպիսի կարծիք հայտնեց ՕԵԿ անդամ Արթուր Միսակյանը: Այնուհետև շարունակեց. «Այսօր կան խնդիրներ, որոնք կարող էին տեղ գտնել այդ կետերի մեջ»: Ըստ Արթուր Միսակյանի՝ ցանկացած թանկացում այս սոցիալական պայմաններում անընդունելի է:

«Բա ամոթ չէ՞, Բալասանյանը «Ջիփով» փախնող մա՞րդ է». Գյումրու քաղաքապետը` շուկայի առևտրականներին (Տեսանյութ)

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ հանդիպման էին եկել քաղաքի կենտրոնական շուկայի բողոքավոր առևտրականները, որոնց տեղահանելու պահանջով դատական հայց է ներկայացրել «Պինգվին» ՍՊԸ –ի տնօրինությունը: «Պինգվին» ՍՊԸ-ի ղեկավարությունը պնդում է, որ այդ տարածքը իրենց սեփականությունն է, չնայած որ ժամանակին իրենք վարձակալական հիմունքներով էին վերցրել, սակայն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այն միաժամանակ 20 տարի ժամկետով

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Միքայել Մելքումյան եւ Գագիկ Մակարյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի միջեւ: Թեման՝ էլեկտրաէներգիայի թանկացում, դրա պատճառներն ու հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 12-ից 13-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի, գողության, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել

Հերմինե Նաղդալյանի՝ «օջախի կին» լինելն ու Կիսելյովի «քծնանքի դոզան»

«Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, անընդունելի էր: Ինչ է նշանակում ԱԺ կին փոխնախագահը իջնում է մուտքի մոտ ինչ-որ մարդ ընդունում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն իր վրդովմունքը հայտնեց ՕԵԿ անդամ Արթուր Միսակյանը: Նրան հակադարձեց բլոգեր Տիգրան Քոչարյանը. «Նա օջախի կին է»: Այնուհետև Արթուր Միսակյանը շարունակեց. «Որևէ մեկն իրավունք չունի գալ մեր երկրում մատ թափ տալ

Եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակիցները ծանոթացան ԼՂՀ խնդրին

Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի «Եվրասիական անվտանգություն» աշխատանքային խմբում այսօր անդրադարձ եղավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սերգեյ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, արցախյան հակամարտության պատմությունը, Ադրբեջանի կողմից սպառազինության մրցավազքը, հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։ Բանախոսը կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիևն այսօր աշխարհում

Անի Զախարյանը պատրաստ է Պուտինի հետ «հավասարը հավասարի» նստել ու խոսել (Տեսանյութ) 

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ եթե անգամ Պուտինը գա Հայաստան, ինքը պատրաստ է Պուտինի հետ «հավասարը հավասարի հետ» նստել ու խոսել: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նամակում Պուտինից ի՞նչ է պահանջում: Անի Զախարյանը պատասխանեց. «Պահանջում եմ Պուտինից, որ հիշի, որ ԼՂ

«Նոր սերնդի դպրոց 2013-2014» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվեցին համակարգիչներով

«Dasaran.am» կրթական ծրագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ և «Նուռ քարտ» կուտակային ծրագրի աջակցությամբ 2013թ. նոյեմբերի 1 – ից ս.թ. մայիսի 23-ը իրականացրել է «Նոր սերնդի դպրոց 2014» մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ ս.թ. հունիսի

Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության բանաձևը դրվելու է քվեարկության

Երեկ, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հայտարարեց, որ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևի լսումները և քվեարկությունը նախատեսվում է հունիսի 18-ին` չորեքշաբթի,-հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումարը): Ավելի վաղ այս շաբաթ, Ջիմ Քոստան, Դեյվիդ Սիսիլինը և Ադամ Շիֆը աջակցեցին 4347 բանաձևին, ինչով ավելի հավանական դարձրեցին այն, որՆերկայացուցիչների պալատը կվավերացնի այս կարևոր

«ՔԳ» ՀԿ Խորհրդի hայտարարությունը Կիսելյովի այցի կապակցությամբ

Կրեմլի որդեգրած հակաժողովրդավարական քաղաքական կուրսի ջատագով, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն տխրահռչակ Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի երեկոյան ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած «ռուս–հայկականխորհրդարանական ակումբի» նիստի ընթացքում հանդես եկավ մի շարք անթույլատրելի հայտարարություններով, որոնք հանդիպմանը ներկա հայկական կողմի ներկայացուցիչների կողմից մնացին անպատասխան։ Ռուս–հայկական խորհրդարանական ակումբիերևանյան նիստին ներկա է եղել նաև Վերոնիկա Կրաշենինիկովան, ով Ռուսաստանում արտերկրից ֆինանսավորում

«Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք»․ ազատամարտիկները՝ դատավորին. Epress.am

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստիընթացքում դատախազը, ընթերցելով Ավետիսյանի հեռախոսազրույցների վերծանումը, դժվարացել է ընթերցել բառերից մեկը․ նախագահող դատավորը, ով մինչ այդ ներկաներից պահանջել էր լուռ մնալ ու չմիջամտել նիստի ընթացքին, դատախազին հուշել է՝ ինչ բառ պետք է ընթերցեր։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է Epress.am-ի թղթակիցը։ Մեր լրագրողի խոսքով՝ դատավորի հուշումից հետո նիստին ներկա ազատամարտիկներից ոմանք

«Թամարայում»-ում, «Էլիտ շանթում»-ում, «Գրանդ քենդի»-ում, «Անի»-ում, «Աշտարակ կաթ»-ում Պիպոյանը խախտումներ է գտել (Տեսանյութ)

Բաբկեն Պիպոյանը պարտադիր է համարում պաղպաղակի վրա նրա արտադրման օրը նշելը, քանի որ չի բացառում մթերքների արդեն ժամկետանց լինելը

Լացուկոծ, աղմուկ-աղաղակ Գյումրու քաղաքապետարանում

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր անձնակազմի հետ հայտարարել էր քաղաքացիների ընդունելության օր: Քաղաքապետարան բնականաբար եկել էին բողոքավոր մարդիկ` կենտրոնական շուկայի առևտրականները, որոնց տեղահանում են, առնետների դեմ պայքար մղող վթարային շենքերի բնակիչներ` մոտ 20 հոգի, ազատամարտիկներից մեկի ծեր մայրը, որին տարիներ շարունակ հասանելիք 1 սենյականոց բնակարանը չեն հատկացնում… Մի խոսքով, աննկարագրելի իրավիճակ էր քաղաքապետարանում. բողոքավորներից

Նախարարն ու դեսպանը քննարկել են արտասահմանցի ուսանողների խնդիրները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարին նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթակներից մեկն է: Ափսոսանք հայտնելով, որ ներկայումս և՛ հայկական, և՛ իրանական կողմից կրթական

Կարեն Թումանյան. «Այդ հանձնաժողովը վերածվել է Նազարյանի դուքյանի»

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանձնաժողով չէ, այն վերածվել է Նազարյանի դուքյանի»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հոսանքի սակագնի թանկացմանը, այսպիսի կարծիք հայտնեց է Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման ղեկավար Կարեն Թումանյանը: Նրա համար զարմանալի է այն պատճառաբանությունը, թե նման իրավիճակ է առաջացել Հայաստանի էլեկտրական ցանցեր կազմակերպության վատ կառավարման արդյունքում: Այս առիթով նա ասաց. «Բա որ

«Որեւէ լեզու չի կարող մոնոպոլ դեր ունենալ այսօրվա պայմաններում»

Ըստ ԿԳ նախարարի՝ պահանջարկը պետք է բնական լինի եւ ոչ թե պարտադրվի Երեկ Երեւանում հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության նիստի ժամանակ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարեց, որ Հայաստանում ռուսաց լեզուն կորցրել է իր դերը, որ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ եւ այլն: Եվ այդ մասին նա խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսակցության համատեքստում: Թե որքանո՞վ էր

ՀՀԿ-ն 12 կետերն անպատասխան չի թողնի

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ն քննարկել է քառյակի ներկայացրած 12 կետերը, ավելին, դրանց մեծամասնությունը արդեն իսկ ընդգրկված է կառավարության ծրագրում: «Ոչ մի կետ անպատասխան չի մնա: Մենք կողմնակից չենք ժամկետներ տալուն եւ այլն, բայց բոլոր կետերը կքննարկվեն եւ պատասխան կստանան»,- ասաց Վ. Բաղդասարյանը: Լրագրողները տեղեկացրին, որ

Մեսրոպագիր. Եվս մի «ականջօղ» ՀՀ դատախազության համար

…Շվեդական Կալմար քաղաքում գտնվող եւ համանուն լենի (մարզի) ամենահեղինակավոր տեղական լրատվամիջոցը համարվող «Բարոմետր» թերթի խմբագրությունում հանդիպում էր մեդիայի օրենսդրության եւ էթիկայի տեսաբան Յորան Անդերսոնի հետ։ Այս մարդը հետաքրքիր է նրանով, որ տարեկան բազմաթիվ հանդիպումներ է ունենում դպրոցների, գիմնազիաների, բուհերի ուսանողների, ուսուցիչների, դասախոսների հետ՝ հիմնականում բացատրելու, թե ինչպես է աշխատում մեդիան, ներկայացնում է օրենսդրական եւ էթիկական

ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Լուսինե Մարգարյանը

Մինչ այդ, Լուսինե Մարգարյանն աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարի մամլո քարտուղար: Լ. Մարգարյանը երկար տարիների փորձ ունի լրագրության և PR ոլորտներում: Որպես PR մասնագետ աշխատել է ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության նախարարություններում, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրում, ՞Կոնվերս բանկում՞: Լրագրողական գործունեություն է ծավալել ՞Առավոտ՞, ՞Շրջան՞ թերթերում, ՞Հայլուր՞ լրատվական գործակալությունում և այլն:  

11-րդ «Ոսկե ծիրանի» ֆիլմերը բարոյական ճգնաժամի մասին են

Ըստ փառատոնի մասնակիցների, փառատոնին ներկա կլինեն աշխարհահռչակ ռեժիսորներ, նաեւ Փարաջանովի այրին

«Դեմ առ դեմ». Միքայել Մելքումյան եւ Գագիկ Մակարյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի միջեւ: Թեման՝ էլեկտրաէներգիայի թանկացում, դրա պատճառներն ու հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:

Ձերբակալվել է Երևանում աղմկահարույց կրակոցների մասնակիցներից ևս մեկը. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 12-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 40-ամյա Սեդրակ Փայրասլյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ս. Փայրասլյանին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր

Հայկ Կյուրեղյան. «Ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել»

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ , որով իր բողոքն

Շատ հարցերում համակարծիք են, բայց հնգյակ չեն դառնում

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է հանդիպումների շարք ԱԺ-ի «ոչ իշխանական» ուժերի հետ՝ ընտրական բարեփոխումների միասնական պլատֆորմ ստեղծելու նպատակահարմարությունը քննարկելու համար: Երեկ ՕԵԿ-ը այդ կապակցությամբ հանդիպել է ԲՀԿ-ի հետ, նախորդ օրը՝ «Ժառանգության», առաջիկայում պայմանավորվածություն ունի ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բոլորիս կարծիքը գրեթե նույնն է՝ 100%-անոց համամասնականի

Շիրակի մարզի շատ գյուղերում քլորազուրկ, վտանգավոր ջուր են խմում

Գյուղապետերը խնդրում են ցույց տալ, թե որտեղ է քլոր վաճառվում Նախորդ օրը Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ գյուղացիներին տարիներ շարունակ հուզող այս թեման մեկ անգամ եւս արծարծվեց առողջապահական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ Կարինե Թաիրյանի կողմից: Տիկինը, խոսելով գյուղերում ջրի վարակազերծման համակարգերի բացակայության մասին, ասաց. «Իհարկե, գյուղապետերի կողմից պատճառաբանվում է ֆինանսների բացակայությունը,

Մեր օլիգարխներն իրենց առանձնատներում վայրի կենդանիներ պահելով ինքնահաստատվո՞ւմ են (Տեսանյութ)

Ռեստորանների ճաշացանկում ընդգրկված եղնիկն, արջն ու վայրի վարազը Կարմիր գրքում են

«Վելիկոռուսական շովինիստ Դալայ Լաման»՝ Ազգային ժողովում՝ «խաշած ժպիտներով» պատգամավորներին հյուր

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ նաեւ ռուս վերլուծաբան Դմիտրի Կիսելյովի այցին, նրա պահվածքին. «Ես զարմացա, երբ խորհրդարանից դուրս գալիս տեսա իմ որոշ պատգամավոր գործընկերներին, լրագրող գործընկերներին, որ սպասում էին Կիսելյովին։ Ինձ մի պահ թվաց, թե Դալայ Լաման է գալիս Ազգային ժողով, բայց պարզվեց, որ սպասում են մի վերլուծաբանի, ում քծնանքն

Նաիրա Զոհրաբյան. «Մեզ համար ոչ մի տաբու չկա»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը նախորդ կառավարության ժամանակ օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որ հարկային արտոնություններ տրվեն մինչեւ 20 մլն դրամի շրջանառության շեմ ունեցող ընտանեկան բիզնեսներին, եւ այդ նախաձեռնությունը միանշանակ մերժվել էր: Այժմ կառավարությունը նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որը ԲՀԿ-ի նախընտրական ծրագրային դրույթներից էր նաեւ,

Իրատեսակա՞ն են քառյակի տնտեսական պահանջները

Քառյակի՝ իշխանություններին ուղղված պահանջների թվում էին շրջանառության հարկի շեմը նվազեցնելը, մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթի ընդունումը, սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վերացումը: Այս պահանջները քառյակը, որի մեջ մտնում են ոչ իշխանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ակնկալում է մինչեւ աշուն իրականացնել: «Առավոտը» տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այդքան կարճ ժամանակահատվածում ասենք՝ մենաշնորհների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031