Օրվա լրահոսը
«Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջադրված կանանց գրեթե 60 տոկոսը ընտրվում է». Գայանե Մերոյան (Տեսանյութ)
Մարտի 14-ին «Արթուրս Աղվերան Ռիզորթ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի առաջին աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Ծրագրի նպատակն է Հայաստանում հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ խթանելը: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ասաց, որ իրենց նախարարությունը իր գործունեության կարեւոր ուղղություններից մեկը տեսնում
Դատարանը ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով շուտով որոշում կկայացնի
2014 թվականի մարտի 14-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատարանի նախաձեռնությամբ նշանակվող լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցերի վերաբերյալ կողմերին դիրքորոշումներ ու առաջարկներ ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու նպատակով: Դատական նիստին ներկայացել էին գործով
РИА Новости. Դատական պատասխանատվությունից խուսափելու կասկածով վարորդ Հարությունյանի կալանքը երկարացվեց
Մոսկվայի դատարանը երկարացրել է վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև ապրիլի 14-ը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հարությունյանին մեղադրում են ավտովթարի հետևանքով 18 հոգու մահվան պատճառ դառնալու մեջ: Անցած տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով նա ավտոբուսի էր բախվել: Ուրբաթ օրը դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը առ այն, որ եթե ՀՀ քաղաքացի Հարությունյանի նկատմամբ ավելի
ՀՀ ոստիկանության պետի մարզային այցելությունները շարունակվում են. հերթականը Սյունիքի մարզն էր
Մարտի 13-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզում էր: Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ: Նշելով, որ ամեն ինչ արվում է նախկին իրավապահ համակարգի լավագույն ավանդույթները նոր սկզբունքներին շաղախելու համար՝ ոստիկանության
Սեփականատերերը մաքրում և պատշաճ տեսքի են բերում իրենց պատկանող հողատարածքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մինչ օրս գույքագրված 99 հասցեների սեփականատերերը նախ ծանուցվել են, որ սեփական միջոցներով պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն և մաքրեն ու պատշաճ տեսքի բերեն տարածքները: Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր աշխատանքների արդյունքում որոշ հողատարածքներ արդեն
«Զվարթնոց» մաքսատան աշխատակիցը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ, 215-րդ և 308-րդ հոդվածներիի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության
Հովհաննես Սահակյանի «աբառոտկան» ԲՀԿ-ին
Ճի՞շտ է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց արտաբերած յուրաքանչյուր միտք, անգամ բառը` համաձայնեցնում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Այդ, այսպես կոչված, դաշտը Էդուարդ Շարմազանո՞վն է «կուռացիա» անում` Aravot.am-ի հարցերին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. «Ձեր ակնարկած նյութի բովանդակությունն ու ծագումնաբանությունն անհեթեթություն եմ համարում: Որովհետեւ նման որեւէ բան չկա: Առավել եւս, ես, որպես ԱԺ պատգամավոր
Նախագահն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան հ. 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ (համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար): Հանրապետության Նախագահը ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է
Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով. վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և պատասխանել տարբեր
Reuters. Ռուսաստանը իշխանություններին քննադատող կայքեր է արգելափակել
Ռուսաստանը ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվականների կայքեր է արգելափակել մարտի 13-ին, այդ թվում՝ Սերգեյ Նավալնիի և Գարի Կասպարովի առցանց տարածքները: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Ռուսաստանի դատախազությունը կարգադրել է փակել երկրի իշխանություններին քննադատող Սերգեյ Նավալնիի բլոգի և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի առցանց թերթի մուտքերը, ինչպես նաև երկու այլ կայքերի՝ ej.ru-ի և grani.ru-ի: Մարտի 12-ին
Գյուղաբնակ երիտասարդները բացահայտեցին եվրոպական արժեհամակարգը
«Մենք, երբ սկսեցինք «Այո» ակումբները ստեղծել մեր նպատակը այն էր, որ գյուղաբնակ երիտասարդությանը, պատանեկությանը, երեխաներին հնարավորություն տանք այդ իզոլացված վիճակից դուրս գալու եւ այնպիսի հմտություններ ու գիտելիքներ ստանալու, որ կարողանան իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ եւ նաեւ լինեն շատ մրցունակ մյուս երկրների, մյուս պատանիների համեմատ»,- մարտի 14-ին հանրության իրազեկման միջոցառման ընթացքում հայտարարեց «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ»
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը դժգոհ է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահից
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Թվիթերի» իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին մեղադրել է այն բանում, որ նա իբր թաքուն պայմանավորվածություն ունի հայկական կողմի հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az կայքը: «Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումներից երեւում է, որ նա հայերի հետ որոշակի պայմանավորվածություն ունի:
Նոր բացահայտում. «Սուրիկ Խաչատրյանի եւ Իժոյի` թալանը չկիսելու պատճառով Հորադիզը ընկավ»
Արցախյան ազատամարտի ժամանակ Հորադիզի դիրքերը պաշտպանող զինվորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ին պատմեց, որ 1994 թվականին Հորադիզի անկման մեղավորները ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Գորիսի բատալիոնի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էին: «Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, եւ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում: Այն ժամանակ իրար մեջ բախում է լինում, թե ով
Քավոր Հարութի հակասական հայտարարությունը. «Ես ոչ կրակոց եմ լսել, ոչ էլ մարդ եմ տեսել, ոչ էլ գիտեմ՝ ով է կրակել»
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ սկսվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ նրա դեմ քրեական գործ հարուցվեց անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների պատճառով: Հիվանդանոց տանելու ճանապարհին հրազենային վնասվածքից մահացավ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահը՝
Հարություն Քուշկյանը նախարար դառնալուց առաջ դուրս է եկել ԲՀԿ-ից. armlur.am
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե ինչպես հասկանալ, որ ՀՀ-ում ԲՀԿ-ն հռչակել է իրեն ոչ իշխանական ուժ, իսկ ԼՂՀ-ում վերցնում է նախարարի պաշտոնը, ասաց. «Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել` այն նախապես համաձայնեցնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Լիլիթ Լալայան Նյութի մանրամասները կարդացեք armlur.am –ի կայքում
Մերժվել է փաստաբան Երեմ Սարգսյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը. «Փաստինֆո»
Փաստաբան Երեմ Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանությունում որոշում է ընդունվել մերժել քրեական գործի հարուցումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող
Ռեգիստրը գրանցել է Վերակազմյալ ՍԴՀԿ-ն
Այսօր` 2014թ. մարտի 14-ին, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցել է Վերակազմյալ Սոցիալ – Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Համագումարում նորընտիր կենտրոնական վարչության ատենապետ է ընտրվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Վերակազմյալ ՍԴՀԿ մամլո դիվանի հաղորդագրությունը
Աղասի Ենքոյան. «Մենք կարիք ունենք ոչ թե ագրեսիայի կոչի, այլ խաղաղությանն ուղղված հրապարակումների». media.am
«Լրագրողներն ու խմբագիրները տեղավորվել են ինքնագրաքննության պատյանի մեջ եւ կարծում են, որ ճիշտը մեր փառապանծ հաղթանակները ներկայացնելն է, թուրքին հայհոյելը Հայաստանում թե՛ լրագրության, թե՛ քաղաքագիտության մեջ մենք շարունակում ենք մարքսիստական ավանդույթները, համաձայն որոնց՝ լուսաբանումը պետք է արտահայտի այս կամ այն կողմի շահերը: Անկախ լրագրություն, լուսաբանում մեզանում շատ քիչ է երկու պատճառով. առաջին՝ լրագրողներն ու մեկնաբանները
ՌԴ կառավարության նոր օրինագիծը` ՀՀ-ի համար ժողովրդագրական լուրջ ճգնաժամի առիթ
ՌԴ կառավարությունը Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որի համաձայն` քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար: Նոր օրինագծի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից: Այս օրինագծի հաստատումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի
Երևանի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացվել Սայաթ-Նովայի շինարարության պատճառով. Epress.am
Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ Ալբերտ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով անվավեր, ապօրինի ճանաչել վերոնշյալ բակում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինթույլտվությունը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Ալբերտ Կանդալյանը։ «Գործը վարույթում է, երեկ առաջին նիստն է եղել, միջնորդել ենք հայցի ապահովման միջոց կիրառել՝ մերժել են։ Հայցի ապահովման
Հրաչյա Հարությունյանին կդատեն ապրիլի 14-ից հետո. «Ա1+»
Մոսկովյան խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ ապրիլի 14-ը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը։ «Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում կայացավ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատական նիստը։ Հարությունյանը ցանկություն հայտնեց արագացված դատաքննություն անցկացնել եւ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը թողնել դատարանի հայեցողությանը»,-ասաց պարոն Մարգարյանը։
«Հրաշալի քառյակը» կառավարության հրաժարականի մասին դեռ որոշում չունի
«Դեմ եմ»-ի անդամների հետ հանդիպում-քննարկումից հետո , ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն այսօր համատեղ նիստ արեցին`քննարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի մանրամասները: Թեեւ մինչ համատեղ նիստը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել էր, որ այսօր օրվա ընթացքում պարզ կլինի կառավարության հրաժարականի պահանջի վերջնաժամկետը, սակայն համատեղ նիստում ժամկետների վերաբերյալ որևէ որոշում չընդունվեց: «Ժամկետների հարցը քննարկվեց, բայց դեռ
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող կնոջ նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով
Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման էին ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել էր հետախուզումը նախաձեռնողին և Ելենա Պ.-ն ստորագրությամբ բաց էր թողնվել: Հինգ օր անց` փետրվարի 25-ին,
Արմեն Աշոտյան. «Ուսանողությունը բոլոր երկրներում դիտվել և դիտվում է որպես սոցիալական խոցելիություն ունեցող խավ»
Այսօր Կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և «Այ Փի Էս Սի» (IPSC) Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ: Նրանք ներկայացրին ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով 2013 թվ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինստիտուտի իրականացրած «Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության» արդյունքները: «Ուսանողությունը բոլոր երկրներում դիտվել և դիտվում
Շախրիյար Մամեդյարովն անձնատուր եղավ Լեւոն Արոնյանին
Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարում հայաստանցի Լեւոն Արոնյանն այսօր երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով 44-րդ քայլում պարտության մատնեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` chessbass.com-ի
«Դպրոցի բուֆետը թալանած Սուրիկ Խաչատրյանի ծնողները խնդրում էին հորս միջամտի, որ պատիժը մեղմ լինի»
«Սուրիկ Խաչատրյանի հերթական սուտն է, թե իր «լիցկա» մականունը ստացել է իրենց թաղի մի ծեր մարդուց իր ակտիվության համար, ինչպես ինքն է ասում` «լիցքավորված տղա» լինելու համար»,- Aravot.am-ին վստահեցնում է Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: «Մականունը վաստակել է առաջին անգամ ազատազրկվելու ժամանակ` կալանավայրում: Մականունը լիսա բառից է` աղվեսիկ, աղվեսուհի:
Լրագրողական կազմակերպություններ. «Այդ նախաձեռնությունը ոչ այնքան լուծում է իրական հիմնախնդիրները, որքան՝ նորերն է ստեղծում»
Հայտարարություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որը կոչված է հակազդելու այսպես կոչված «ֆեյք հաշիվներին» (անանուն, կեղծ օգտատերերին), ԶԼՄ-ների և համացանցի ակտիվ օգտատերերի շրջանում լուրջ
Վարչապետը ներկայացրեց առողջապահության նոր նախարար Հարություն Քուշկյանին
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության համակարգի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց նախագահի հրամանագրով առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին, ինչպես նաև իր որոշումը՝ Զոյա Լազարյանին նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Կառավարության ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հ. Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարարությունը ղեկավարելու` նախագահի առաջարկն ընդունելու համար: Վարչապետը ողջունեց նաև Զ. Լազարյանի որոշումը` շարունակել աշխատել համակարգում,
Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ առաջիկայում կհանդիպի նաեւ բնակիչների հետ
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իրականությանը չեն


















































