Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենքոյան. «Մենք կարիք ունենք ոչ թե ագրեսիայի կոչի, այլ խաղաղությանն ուղղված հրապարակումների». media.am

Մարտ 14,2014 17:38

«Լրագրողներն ու խմբագիրները տեղավորվել են ինքնագրաքննության պատյանի մեջ եւ կարծում են, որ ճիշտը մեր փառապանծ հաղթանակները ներկայացնելն է, թուրքին հայհոյելը

Հայաստանում թե՛ լրագրության, թե՛ քաղաքագիտության մեջ մենք շարունակում ենք մարքսիստական ավանդույթները, համաձայն որոնց՝ լուսաբանումը պետք է արտահայտի այս կամ այն կողմի շահերը:

Անկախ լրագրություն, լուսաբանում մեզանում շատ քիչ է երկու պատճառով. առաջին՝ լրագրողներն ու մեկնաբանները գտնվում են իրենց գործընկերների, ամբողջ մեդիա դաշտի, ընդհանուր քաղաքականության եւ հասարակական տրամադրությունների ճնշման տակ, ինչը տալիս է իրավիճակի սուբյեկտիվ, կողմնակալ մեկնաբանություններ, եւ երկրորդ՝ նրանք հասկանում են, որ այլ կերպ չի կարելի, որովհետեւ այլ կերպ նրանք հայրենասեր չեն երեւա:

Իհարկե, այս պարագայում նրանց համար շատ դժվար է օբյեկտիվ լուսաբանելը, որովհետեւ երկու տարբեր մասնագիտություններ՝ լրագրողն ու հայրենասերը, խառնվում են իրար:

Այդ պատճառով շատ քիչ բացառություններով Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը բավական սուբյեկտիվ եւ կողմնակալ է մեզ մոտ: Մեր մեդիայում չեն արտահայտվում այլ կողմի տեսակետները, չեն ներկայացվում այլ կողմի շահերը, չկա «լավ, որ ամեն ինչում ճիշտ ենք, բա ինչու՞ ենք այս վիճակում» հարցի պատասխանը:

Կոնֆլիկտի լուսաբնումը պետք է լինի օբյեկտիվ. դա լրագրության հիմքն է: Ամեն հարցի շուրջ պետք է տրվի թե՛ հայկական, թե՛ արդբեջանական տեսանկյունը, ինչպես նաեւ միջազգային մեկնաբանությունները հարցի վերաբերյալ: Սա լրագրության պարզ այբուբենն է, որը նույնիսկ ասելու չէ: Իսկ մենք ամբողջական ինֆորմացիա չունենք հարցի շուրջ. ադրբեջանական կողմի ինֆորմացիան մեզ չի մատուցվում:

Հիշում եմ՝ Ղարաբաղյան հակամարտության սկզբնաշրջանում, երբ աշխատում էի թերթում, շատ մեծ խնդիրներ ունեցանք Հայաստանի ղեկավարության հետ այն պատճառով, որ ներկայացնում էինք նաեւ ադրբեջանական տեսակետը:

Կարծում եմ՝ հիմա նման ճնշումներ չկան իշխանությունների կողմից, պարզապես լրագրողներն ու խմբագիրներն արդեն տեղավորվել են ինքնագրաքննության պատյանի մեջ եւ կարծում են, որ ձեւը դա է, ճիշտը մեր փառապանծ հաղթանակները ներկայացն

Աղասի Ենքոյան
քաղաքագետ

Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31