Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժվել է փաստաբան Երեմ Սարգսյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը. «Փաստինֆո»

Մարտ 14,2014 17:48

Փաստաբան Երեմ Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանությունում որոշում է ընդունվել մերժել քրեական գործի հարուցումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել՝ արդարադատության իրականացման, ինչպես նաև՝ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու մասին: Սույն գործով դատական նիստերն ընթանում են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Զոյա Զաքինյանի: Գործով դատաքննությունը հենց սկզբից ուղեկցվում է դատարանի և պաշտպանական կողմի նկատմամբ տուժող կողմի անհարգալից վերաբերմունքի դրսևորմամբ: Փաստաբան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին ժամանակին հայտնել էր, որ դատարանն այս գործով ակնհայտ կաշկանդված է կամ այլ պատճառներով բացարձակապես անզոր է որևէ կերպ դատական նիստի կարգ ապահովել:

Փաստաբանը նաև նշել էր, որ իր կողմից փորձեր են արվում տուժող կողմին հանդարտեցնել, ինչը վերածվում է անձնական թշնամանքի: Հաղորդման համար հիմք է ծառայել այն, որ փետրվարի 26-ի դատական նիստի ժամանակ հերթական անգամ տուժող Լյուքս Ստեփանյանի հայրն անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ փաստաբանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով դահլիճում՝ «խուժան, լկտի…»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31