Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» մաքսատան աշխատակիցը կալանավորվել է

Մարտ 14,2014 19:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ, 215-րդ և 308-րդ հոդվածներիի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային ծառայողների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանը, մաքսային տեսուչներ Բաբկեն Լևոնյանը և Սարգիս Դանիելյանը 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները:

Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձևացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:

Արթուր Բաբայանի, Բաբկեն Լևոնյանի և Սարգիս Դանիելյանի գործողությունների հետևանքով Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաև հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 17.660.000 ՀՀ դրամ արժեքով բջջային հեռախոսներ, պլանշետային և խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ և էլեկտրոնային այլ տեխնիկա:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում մաքսանենգության մեջ մեղադրվող Արմեն Ավետիսյանի, ինչպես նաև դրան օժանդակող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

ՀՔԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31