Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղաբնակ երիտասարդները բացահայտեցին եվրոպական արժեհամակարգը

Մարտ 14,2014 18:27

«Մենք, երբ սկսեցինք «Այո» ակումբները ստեղծել մեր նպատակը այն էր, որ գյուղաբնակ երիտասարդությանը, պատանեկությանը, երեխաներին հնարավորություն տանք այդ իզոլացված վիճակից դուրս գալու եւ այնպիսի հմտություններ ու գիտելիքներ ստանալու, որ կարողանան իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ եւ նաեւ լինեն շատ մրցունակ մյուս երկրների, մյուս պատանիների համեմատ»,- մարտի 14-ին հանրության իրազեկման միջոցառման ընթացքում հայտարարեց «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:

Միջոցառումը «Երիտասարդները՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման եւ համագործակցության» ծրագրի ձեռքբերումների վերաբերյալ էր:

Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մայիսին եւ տեւելու է 12 ամիս: Ծրագրում ընդգրկված են 18-30 տարեկան հայ, թուրք, վրացի, բուլղարացի երիտասարդները: Նրա նպատակն է Սեւծովյան ավազանի 4 գործընկեր երկրների երիտասարդներին հնարավորություն տալ մշակութային արժեքների փոխնակման միջոցով բացահայտել եվրոպական արժեհամակարգը: Ծրագրին մասնակցած երիտասարդները իրենց ստացած գիտելիքները կիսելու են այլ երիտասարդների հետ «Հասակակիցը հասակակցին» մեթոդաբանության շրջանակներում, որի արդյունքով մոտ 8000 երիտասարդ կօգտվի ծրագրից: Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել ուսուցումներ, ներերկրային կլոր սեղան-քննարկումներ, Թբիլիսիում Տարածաշրջանային երիտասարդական ֆորում եւ Երիտասարդական տարածաշրջանային համաժողով, բանավեճային մրցույթներ, իսկ ապրիլ ամսին այն կգնահատվի Թուրքիայում:

Միջոցառման ընթացքում Անահիտ Ղազանչյանը ներկայացրեց ծրագրի կայքը yarcc.org եւ բացատրեց, թե ինչպե՞ս են ընտրվել ծրագրի մասնակիցները.

«Հայաստանից մասնակցել են ոչ թե ինչ-որ մեր կողմից նախօրոք ընտրված երեխաներ, ովքեր ուզում էին գնալ Վրաստան, ուզում էին գնալ Բուլղարիա, ուզում էին գնալ Թուրքիա, այլ մասնակցել էին միայն մեր «Այո» ակումբի շրջանավարտները՝ լավագույններից լավագույները»:

Ծրագրի մասնակիցներից Նարինե Մարտիրոսյանը նշեց, որ շատ ուրախ է, որ հենց այդ ժամանակ է ավարտել դպրոցը եւ մասնակցել ծրագրին.

«Ծրագիրը շատ հետաքրքրեց եւ ես ուղարկեցի ինքնակենսագրականս, որի արդյունքում ես էլ ներգրավվեցի այս ծրագրի մեջ: Շատ-շատ էին երեխաները, ովքեր ուզում էին, որ մասնակցեին, բայց բախտի բերմամբ, թե պատահմամբ այս թիմը ձեւավորվեց, որը շատ լավ թիմ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31