Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականատերերը մաքրում և պատշաճ տեսքի են բերում իրենց պատկանող հողատարածքները

Մարտ 14,2014 19:03

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մինչ օրս գույքագրված 99 հասցեների սեփականատերերը նախ ծանուցվել են, որ սեփական միջոցներով պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն և մաքրեն ու պատշաճ տեսքի բերեն տարածքները:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր աշխատանքների  արդյունքում որոշ հողատարածքներ արդեն իսկ մաքրվել և կարգի են բերվել: Մի մասում համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կախված հողատարածքի մակերեսի մեծությունից՝ սեփականատիրոջը տրվել է 5-20-օրյա ժամկետ՝ նշված աշխատանքների իրականացման համար: Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ ժամկետները խախտելու դեպքում սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության: Տուգանքի չափը  կկազմի մինչև 200 հազար դրամ:

Անբարեխիղճ սեփականատերերի հայտնաբերումը, ինչպես նաև մաքրման համապատասխան աշխատանքների իրականացումը գտնվում է մշտական հսկողության ներքո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31