Օրվա լրահոսը
Ախալքալաքում մեկնարկեց գենդերային նոր նախագիծ, որի նպատակն է ակտիվացնել կանանց. Հարավային դարպաս
«Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» ոչ կառավարական կազմակերպությունը համագործակցելով էստոնական «Կոդանիկուկոոլիկուս» կազմակերպության հետ Ախալքալաքում սկսեց նոր գենդերային նախագիծ: Նախագիծը կտևի 15 ամիս, որի ընթացքում 30 կանանց համար կկազմակերպվեն վարժանքներ ինչպես նաև որոշ մասնակիցներ կմեկնեն Թալին (Էստոնիա) փորձի փոխանակման համար: Նախագծի ընթացքում վարժանքներ կվարեն էստոնացի վարժիչներ: Նախագծի վերջում կկայանա համաժողով, որին կմասնակցեն նաև նախագծի էստոնացի գործընկերները:
Միյատովիչը կոչ է անում բացահայտել Դինքի սպանության պատվիրատուներին. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի օրը հանցագործության հետաքննությանն է անդրադարձել ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: «Դինքի սպանությունից 7 տարի անց էլ հանցագործության կազմակերպիչները չեն հայտնաբերվել»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը երեկ տարածած հատուկ հայտարարության մեջ: «Հանցագործության անմիջական հեղինակին բանտարկելը բավարար չէ: Նման հանցագործության կազմակերպիչները պակաս վտանգավոր չեն: Թուրքական դատական համակարգը
ՊԵԿ-ի եւ մաքսատան գործով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան
2013թ. վերջերին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան դեմ գործով Վարչական վերաքննիչ դատարանի`2013թ. հոկտեմբերի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանի որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ: Այսպիսով սպառելով հանուն օրինականության պայքարի ներքին հնարավորությունները, կազմակերպությունը գործը կնախապատրաստի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:
406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Մեր երեխաները գյուղերում հովիվի, առեւտրում` բեռնակրի ծանր աշխատանք են անում
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն առաջարկում է ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրել, որպեսզի երեխաները ծանր գործեր չանեն
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Սպանության փորձ Առատաշենում. նախկին ամուսինը հրկիզել է կնոջ վագոն-տնակը
Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել: Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում
Գյուլնարա Շահինյան. «Մաքսային միությանը միանալը նման է աստիճանի, որով թվում է`բարձրանում ես, բայց ընկնում ես միջին դարեր»
«Ես դեմ եմ ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցմանը: Մաքսային միությանը միանալը նման է այն աստիճանի, որով թվում է, թե բարձրանում ես վերև, բայց ընկնում ես միջին դարեր»,-Aravaot.am-ի հարցին ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցումը կնպաստի՞ կանանց իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական գործընթացներին, թե՞ ընդհակառակը, այսպես պատասխանեց «Դեմոկրատիան այսօր» հ/կ հիմնադիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը: Նա Մաքսային
2014թ.-ին ևս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների: Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչների լիարժեք հանգիստն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում: Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման և կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կահավորման աշխատանքներ: Միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400
Տղաների ավելցուկի հետ կավելանա կրիմինալը (Տեսանյութ)
Գարիկ Հայրապետյանի խոսքերով` «Միայնակ տղամարդիկ ավելի են լինում եւ այն ագրեսիան, որ չեն կարողանում կյանքի բնականոն ընթացքում ապահովել, դա դուրս է գալիս թրաֆիքինգով, սեռական հողի վրա կրիմինալով: Չինաստանում դեպքեր կան՝ մեկ ընտանիքում 4-5 եղբայր մեկ կնոջ հետ են ապրում»:
Գյումրիում տիրող աղքատության և անօթևանության իրական պատկերը (Ֆոտոշարք)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ շաբաթ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններից մեկը, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ արվել լրագրողներին, լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից
Բարձրաստիճան ոստիկանները տուժողներ են «ֆինանսական բուրգի» գործով
Կարեն Բաբակեխյանին պատշաճ ծանուցագիր էր ուղարկվել, սակայն այն վերադարձվել էր գտնվելու վայրի հետ կապված:
Անահիտ Բախշյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին. «Կառավարությունը չի նահանջելու»
ՀՀԿ-ականն անակնկալի եկավ՝ դուք կարծում եք, որ հասարակության մեծ մասը դժգո՞հ է, որ միանում ենք Մաքսային միությանը: Նրա տվյալներով՝ հասարակության մեծամասնությունը ուրախ է այդ փաստից:
Սուրիկ Խաչատրյանի գործով քննիչը ժամանակ առ ժամանակ գործի կարեւոր հանգամանքներ է մոռանում (Տեսանյութ)
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատարանում ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած դեպքերի քննությանն առնչվող այն բոլոր նյութերը, որոնք քննիչ Ղազարյանը նպատակահարմար չհամարելու պատճառաբանությամբ չի ցանկանում ներկայացնել դատարան: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Նա բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝
ՀՀԿ-ական. «Ինչի՞ եք կարծում, որ ՀՀԿ-ում բոլորը սատանա են, իսկ ընդդիմության մեջ բոլորը՝ սուրբ»
Երբ խոսք գնաց այն մասին, որ 1-ին եւ 2-րդ նախագահների ժամանակն արդեն անցել է, տիկին Բախշյանն ասաց՝ նաեւ երրորդինը, պարոն Ալեքսանյանը նկատեց. «Երրորդը դեռ չորս տարի ժամանակ ունի, դրանից հետո էլ կտեսնենք»:
Նկատենք, որ չորս տարուց լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը եւ, ըստ Սահմանադրության, նա իրավունք չունի երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու:
Հայրենիքի նման հերոսների շնորհիվ Արցախն ընդմիշտ հայկական է լինելու. ԱԺ փոխնախագահ
Համոզված եմ, որ հակառակորդի արկածախնդրության ցանկացած փորձ կանխվելու է եւ կոշտ պատասխանի է արժանանալու»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Արագած Ախոյանը՝ թուրքական ֆորումի մասին. «Ամենուր հնչում էր ցեղասպանություն բառը»
Այսօր «Հայելի» ակումբում էին Անկարայում օրերս կայացած «Հրանտ Դինք 2015» ֆորումի մասնակիցներ, Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը եւ ազգագրագետ Հարություն Մարությանը: Նրանք անդրադարձան Անկարայի մտքի ազատության հարթակի ու Արեւմտյան ազգային համագումարի օրերս կազմակերպած համատեղ ֆորումին: Պարոն Ախոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն ունի բազմաթիվ համախոհներ, չորս աշխատանքային խումբ: «Թուրքիայի տարածքում» աշխատանքային
Կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
Վճռաբեկ դատարանում կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել աշխատանքային խումբ ձևավորելու համար` հույս հայտնելով, որ այն կաշխատի նպատակային և կկարողանա բոլոր հարցերը
Նախատոնական օրերին հավկիթի գինը հասել է մինչև 85 դրամի
Իրանից ներկրված հավկիթների վրա չի եղել մակնիշավորում Նախատոնական օրերին հավկիթներ առկա են եղել բոլոր խանութներում , բացառությամբ «Երևան Սիթի»– ների ցանցի որոշակի խանութների, որտեղ հավկիթ չի եղել շատ քիչ ժամանակով։ Սրա պատճառն այն է, որ այնտեղ հավկիթները սպառվել են շատ արագ և մինչ մյուս բաժինը հասցնելը այնտեղ եղել է այդ մթերքի բացակայություն։ Այս մասին հայտնեց
Տիգրան Զարգարյան. «Չեխիայում հետաքրքրություն կա հայ գրականության նկատմամբ»
Հայաստանի ազգային գրադարանն այսօր կազմակերպել էր չեխական գրականությանը, կերպարվեստին և երաժշտությանը նվիրված ցուցադրություն:Ներկայացված էր ինչպես չեխական ժամանակակից, այնպես էլ նախորդ դարի 60-70-ականների գրականություն: «Չեխիայի ազգային գրադարանի հետ մենք միշտ ունեցել ենք գրքափոխանակության շատ լավ ծրագրեր: Չեխերը շատ լավ գրականություն ունեն, բայց, ցավոք, մենք հայերեն թարգմանված չունենք»,- ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա ցավով նկատեց,
Քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում 2013թ. քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է շուրջ 8400 քաղաքացի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, 2 դեպքով
Կանանց դերը` ժողովրդավարական գործընթացներում
Այսօր անցկացվեց «Կանանց դերը Կովկասում ժողովրդավարական և խաղաղարար վերափոխումների գործում» կլոր սեղանը: Այն կազմակերպեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն : Կազմակերպության հիմնադիր Գյուլնարա Շահինյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում մանրամասնեց իրենց նախաձեռնած շարժման մասին. «Մեր նպատակն է քննարկման ընթացքում ծանոթանալ այդ դաշտում գործող մյուս կազմակերպությունների հետ և հասկանալ խնդիրները: Երեկ հանդիպումներ ենք ունեցել Թիֆլիսում և գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություն
Գյումրիում անընդմեջ բենզին սրսկվող թմրամոլների են դատում
Ինչպես ահազանգում են մասնագետները` վերջին 3-4 տարում Գյումրիում զգալիորեն ավելացել է թմրամոլների, հատկապես բենզին սրսկվողների թիվը, որոնք հավերժ ամբաստանյալ են. անընդմեջ դատվում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Երկու օր առաջ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ դատարանը լսեց 50-ամյա Արտյոմ Հրաչիկի Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործը, ով թեև ամուսնացած է, երեխաներ ունի, սակայն պարզվում է, որ
Վարդան Պետրոսյանի գործով «գաղտնի փաստաթղթեր» չի ներկայացրել
Կոտայքի մարզի Եղվարդի նստավայրում ժամը 1.55 կշարունակվի Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վիճարկում է Վարդան Պետրոսյանի ձերբակալման օրինականության հիմքերը: Aravot.am-ին Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատարանը դռնփակ նիստ հրավիրելը պայմանավորել էր նրանով, թե ներկայացվելու են «գաղտնի» փաստաթղթեր: Սակայն, ըստ պաշտպանի, պետական, ծառայողական, ոչ մի օպերատիվ գաղտնիք պարունակող փաստաթղթեր քննիչ Դավիթ Մարտիրոսյանը չի ներկայացրել,
Հանդիպեցին Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարները
Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու
Ադրբեջանցիների կողմից «ջարդված» քաղաքապետարանի կայքը վերականգնվել է
Ազերի հաքերներն այնտեղ նյութեր էին տեղադրել 1990թ. հունվարի 20-ի Բաքվի դեպքերի, Իլհամ Ալիեւի ելույթի եւ Բաքվում կայացած զորահանդեսի մասին:
Կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ
Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է,նկարահանման աշխատանքներին աջակցել է Արմեն Պետրոսյանը` Մենչը: Երգում են Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Արամոն, Սոնան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Մհերը, Արմենչիկը եւ այլք, իսկ ջութակի
Հրատապ կոչ Սիրիայում արդար խաղաղության հաստատման
Հունվարի 15-17-ը Ժնևում` Էկումենիկ կենտրոնում, տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ խորհրդակցություն Սիրիայի վերաբերյալ, որին մասնակցեցին տարբեր Եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և ներկայացուցիչներ Սիրիայից, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդից, Վատիկանից և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից: Խորհրդակցությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացնում էր ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (Հայ Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան թեմ): Խորհրդակցության արդյունքում մասնակիցները
Հայկական լյարդաբանական ֆորումը` Լոնդոնում
Հայկական լյարդաբանական ֆորումը (ՀԼՖ) 2012 թվականից լյարդի հետազոտությունների Եվրոպական միջազգային ասոցիացիայի անդամ է: Ասոցիացիային անդամակցությունը յուրովի թույլտվություն է որպես լյարդաբանների ազգային ասոցիացիա ներկայանալու Բարսելոնայում, Ամստերդամում: ՀԼՖ-ն պատրաստվում է 2014 թվականին նույն կարգավիճակով ներկայանալ Լոնդոնում: Ֆորումի նպատակն է լյարդաբանությունը Հայաստանում զարգացնելը: Իր գործունեության առաջին չորս տարվա ընթացքում ֆորումն ընդգրկել է դաշտի բոլոր շահագրգիռ մասնագետներին և հանրապետությունում
Հայ գրականության հանճարեղ պատանին. Պետրոս Դուրյան
1872թ.-ի հունվարի 21-ին 142 տարի առաջ, հազիվ 21 տարեկանում, թոքախտից հյուծված, մեր աշխարհից առհավետ հեռացավ երիտասարդության շեմը դեռ նոր թևակոխած Պետրոս Դուրյանը, որն իր քնարերգական բանաստեղծությամբ գրավեց մեր ժողովուրդի սիրտը և արժանավորապես դարձավ հայ գրականության ոսկեմատյանի էջերի, ցավի ու տրտունջքի, հուսահատության և ծառացումի հանճարեղ երգիչը։ Ծնվել է 1851թ.-ին, մայիսի 20-ին, Պոլսի Սկյութար թաղամասում, երկաթագործ Զմպայանի աղքատ


















































