Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների կողմից «ջարդված» քաղաքապետարանի կայքը վերականգնվել է

Հունվար 20,2014 13:31

Հունվարի 20-ի կեսգիշերից ադրբեջանական «Անտի Արմենիա» հաքերային խմբի կողմից «ջարդվել են» տասնյակ հայկական ինտերնետային կայքեր, որոնց թվում նաեւ՝  Նոյեմբերյանի քաղաքապետարանի կայքը՝ Noyemberyan. aм: Ազերի հաքերներն այնտեղ նյութեր էին տեղադրել 1990թ. հունվարի 20-ի Բաքվի դեպքերի, Իլհամ Ալիեւի ելույթի եւ Բաքվում կայացած զորահանդեսի մասին:

Կայքը ներկայումս վերականգնված է: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ միջոցներ են ձեռնարկվելու կայքի տեխնիկական անվտանգությունն ապահովելու, հետագայում նման երեւույթները բացառելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031