Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը: Հանդիպմանը ՀՀ Նախագահը

Հուլիսի 1-ից մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգը

Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են հուլիսի 1-ից մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու գործընթացի մանրամասները: Ծառայությունը մատուցող  «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նշել է, որ ներկայում մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ: Տվյալ հատվածները կկահավորվեն նաև ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով,  որոնց միջոցով

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության

Միրչա Լուչեսկու. «Եթե Մխիթարյանը հայտնվի «Բավարիայում», Մադրիդի «Ռեալում» կամ «Բարսելոնում», երեւի կհասկանամ նրան»

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի պաշտոնական կայքում մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակը: «Ես գիտեմ այն, ինչ գիտեք դուք: Ոչ ավելին: Առայժմ չէի ցանկանա մեկնաբանություններ տալ եւ հայտարարություներ անել: Դա նրա որոշելիքն ու ցանկությունն է: Կարծում եմ` Մխիթարյանը շատ մեծ սխալ է գործում: «Շախտյորն» ուժեղ ակումբ է, որի թիկունքում մշտապես 50 հազար

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, օրենսդրական փոփոխություններին, կառուցվածքային վերափոխումներին, նոր ստորաբաժանումների կազմավորմանը, համակարգի տեխնիկական հագեցման վիճակին և մի շարք այլ ուղղությունների, որոնք հետաքրքրություն էին ներկայացնում վրացի գործընկերների համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության

Վահագն Գրիգորյանը կուսակցությո՞ւն է ստեղծում

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Հայնավթամթերք»-ի նախկին ղեկավար Վահագն Գրիգորյանը մտադրություն ունի կուսակցություն ստեղծելու: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել պրն Գրիգորյանից: Նախատեսել էինք նաեւ հարցեր նախկինում նրա գլխավորած 1999 թվականի հոկտեմբերի 27-ի» գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ, որի առնչությամբ նա առայժմ չէր ցանկացել պարզաբանումներ ներկայացնել:

Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ

Հուլիսի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ Ասոցացման ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման, Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության, ներքաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների հետ առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարացման հեռանկարները:  

Սերժ Սարգսյան. Հայաստանի դատախազությունը պատվով է իրականացրել իր լիազորությունները

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Հարգելի՛ դատախազներ, Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բևեռել

Սադրիչ հարցեր տալ, լինել խելոք եւ պատրաստված (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Ապագա լրագրողները քննության ժամանակ փաստեցին ճանաչված լրագրողների հատկանիշները

Հուլիսի 27-ից Դավթաշեն գյուղում արձանագրվել են աղիքային խանգարման երևույթներով դեպքեր

ամաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է:

«Դարերից եկող կոնֆլիկտ է». Անդրանիկ Անդրեասյանը՝ ՎՊ բացահայտումների մասին (Տեսանյութ)

«Դարերից եկած կոնֆլիկտ է ստուգող եւ ստուգվող մարմինների միջեւ, եւ զարմանալի կլիներ, որ կոնֆլիկտ չլիներ, այ եթե չարձանագրեիք կոնֆլիկտ, ուրեմն գործերը լավ չեն»,-ասաց պարոն Անդրեասյանը ՎՊ-կառավարություն, այսպես ասած՝ հակամարտության վերաբերյալ

«Ու՞ր գնալ». Պատասխանում են երիտասարդները

Ամենահետաքրքրասեր «Առավոտ երիտասարդականն» այսօր էլ դուրս եկավ հարցախույզի: Տարօրինակ հարցերով նորից պարզեցինք, թե որքան հեռուն կարող են  գնալ երիտասարդների մտքերը: «Ու՞ր գնալ». հարցնում ենք մենք, պատասխանում եք դուք 😉 «Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդար քուն, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մարդկություն, – Թումանյանական հայտնի քառյակն է մեջբերում 22-ամյա Լոլան ու հավելում, –

Շախմատ դասավանդելու փորձը մեծ հետաքրքրություն է գտել միջազգային կրթական հանրույթի շրջանակում

Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` մասնակցել հաջորդ տարի կայանալիք ամենամյա ֆորումին և որպես առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնած երկիր` ներկայացնել վերոնշյալ գործընթացի վերաբերյալ Հայաստանի տեսլականը:

Մովսես Շահվերդյան. «ԼՂՀ-ն Սերժ Սարգսյանին լիազորե՞լ է իր տարածքներից որեւէ մաս զիջել Ադրբեջանին»

«Ես կարծում եմ, մեզ համար վտանգը նորից գալու է Արցախից: Այսօր կրկին օրակարգային են Հայաստանի արտաքին քաղաքական եւ Արցախի հարցերը: Իր անկախ գոյության 22 տարիների ընթացքում, ցավոք, Հայաստանը որեւէ կոնցեպցիա չի կարողացել մշակել ոչ արտաքին, ոչ ներքին բնագավառի համար, ոչ էլ Արցախի խնդրի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը` հիմնավորելով.

Հայրիկյանի մահափորձի գործով եղան միջնորդություններ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական հերթական նիստը: Այն կարճ տեւեց: Դատարանում միջնորդությամբ հանդես եկան ամբաստանյալներ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, նախկինում դատապարտված Խաչատուր Պողոսյանը: Վարդան Սեդրակյանի միջնորդությունը վերաբերում էր իր խափանման միջոցը՝ կալանքը փոխելուն, ինչը դատարանն

Արամ Հարությունյանը հրաժարական չի տվել, արձակուրդ է գնում

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հաղորդագրություն տարածեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի վաղը կայանալիք ասուլիսի մասին: Սակայն քիչ անց էլ հաղորդագրություն տարածեց, որ վաղը բնապահպանության նախարարի պաշտոնակատար Սիմոն Պապյանի ասուլիսն է: Այս լուրը ուշագրավ է նրանով, որ Սիմոն Պապյանը փոխնախարարն է, սակայն նա ներկայացված է որպես նախարարի պաշտոնակատար, իսկ պաշտոնակատար լինում են, ասենք`

«Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսը միավորել է 10 հայ լուսանկարիչներին (ֆոտոշարք)

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց հայացքները` ներկայացնելով խմբակային ցուցահանդես. Հայաստանն այնպես, ինչպես իրենք են տեսնում: Ցուցահանդեսը տեղի կունենա հուլիսի 3-ին նորարար փորձառական արվեստի կենտրոնում: Խորագիրը` «Մայր (այլ) Հայաստան» ֆոտոցուցահանդես: Ցուցահանդեսը անվանվեց «Մայր (այլ) Հայաստան», քանի որ նկարների հերոսները հայ կանայք են, իսկ «այլ»-ը խոսում է թեմաների տարբերության մասին: Ցուցահանդեսի

Կիպրոսի դատախազը բացառում է ՀՀ վարչապետի բացատրությունը

«Ազատություն» ռադիոկայան. Կիպրոսի գլխավոր դատախազի պնդմամբ, իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել, առանց տվյալ անձի թույլտվության: Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել, առանց տվյալ անձի իմացության: Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Սպասենք…Հովիկ Աբրահամյանը չի զղջում ասածի համար, ավելին

henaran.am. «Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին, որտեղ նախագահը խիստ գնահատականներ տվեց Վերահսկիչ պալատի վերջին հայտարարություններին: «’Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված»,-նշեց Աբրահամյանը `ի պատասխան հարցի, թե իր գնահատականներն ավելի կոշտ էին, քան նախագահինը:  Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ին և հենց

Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի կառաուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին: Օրակարգում երկու կարևոր փաստաթղթեր էին` հունիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում պետական շինարարության ողջ ընթացքը ոլորտ առ ոլորտ խթանելու, վերջիններիս համար սահուն գործող  միասնական համակարգ ստեղծելու, ինչպես նաև հունիսի      29-ին բյուջետային  միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության

Աղասի Ենոքյան. «Մարդիկ պիտի սիրեն գովազդը, աշխատեն շատ չանիծել»

«Գովազդն այն բանն է, որը բոլորն ատում են, որովհետեւ խանգարում է: Բայց գովազդը մի կարեւոր առանձնահատկություն ունի: Դրա շնորհիվ է, որ մարդիկ կարողանում են նայել հեռուստատեսություն: Եթե գովազդը չլինի, հեռուստատեսությունը փող չի ունենա, որ նկարի սերիալներ, թեկուզ լրատվական հաղորդումներ պատրաստի: Այսինքն, իր գործունեությամբ հեռուստաընկերությունն ամբողջովին պարտական է գովազդներին: Հեռուստադիտողն էլ որ հաճույք է ստանում հեռուստահաղորդումներից,

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանին

Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտների հարցեր: Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, հրատարակած գրքերը: Նախարարը մասնավորապես նշեց. «Խնդրում և միաժամանակ հորդորում եմ, որ ԱՄՆ-ի հայ համայնքում բոլորը խոսեն հայերեն, ձևավորվի այնպիսի

Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր

Երևանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև Առողջապահության և Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են  մայրաքաղաքում  համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։ Բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության ղեկավար, ասոցիացիայի նախագահ

Ինչո՞ւ են հետաձգում Արտակ Բուդաղյանին` որպես տուժող գործում ներգրավելու միջնորդության քննարկումը (Տեսանյութ)

«Գիտակցում և հասկանում եմ, որ զինդատախազությունը ոչ թե անշահագրգիռ , այլ ուղղորդված քննություն է իրականացնում: Հենց նույն դատախազի հայտարարության մեջ չեմ բացառում, որ հանցակազմ կա»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ միտում է տեսնում, որ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենից վիրավորված բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության

Անահիտ Բախշյանի հարցումը Տարոն Մարգարյանին

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել յուրաքանչյուր թեքահարթակի նախահաշիվն ու բոլոր ֆինանսական հիմնավորումները, այն հասցեները, որտեղ նախատեսվել են կառուցել այդ թեքահարթակները,

Եգիպտոսում ցուցարարները գրոհել են «Մահմեդական եղբայրության» գլխավոր գրասենյակը

«Ամերիկայի Ձայն». Ցուցարարները թալանել են Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գլխավոր գրասենյակը Եգիպտոսի մայրաքաղաքում ցուցարարները գրոհել և թալանել են երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գլխավոր գրասենյակը: Մի շարք ցուցարարներ երկուշաբթի օրը կոտրել են «Մահմեդական եղբայրության» գրասենյակի պատուհանները, կրակի մատնել այն, ապա հեռացել գրասենյակից՝ տանելով փաստաթղթեր և կահույք: «Մահմեդական եղբայրության» գրասենյակի

Կանաչ-կարմիր թեւկապավորներն ավտոկայանատեղիի համար իրավունք չունեն այսուհետ գումար գանձել (Տեսանյութ)

Այսօրվանից գործում են վճարովի ավտոկայանատեղիներ` մեկ ժամը 100 դրամով: Այսօրվանից կանաչ-կարմիր թեւկապավորները, որոնք մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենայի կայանման համար գումար են հավաքում, իրավունք չեն ունենա իրենց գործով զբաղվել: Բոլոր գանձումները կլինեն անօրինական: Այսօր Երեւանի քաղաքապետարանում Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքացիներին կոչ արեց չվճարել կայանման համար պահանջվող գումարները: Փոխարենն, այսօրվանից վարորդները պետք է վճարեն օրինական

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների

Սայթաքել է ու ընկել է գետը

Հունիսի 30-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Իջևանի Երևանյան փողոցի մոտ քաղաքացին աշխատանքներ կատարելիս սայթաքել և ընկել է Աղստև գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարերի ժամանումը` Արայիկ Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից և դիմել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բժշկական օգնություն` դուրս է գրվել:

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930