Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն հորդորում է փոխել Վարդան Պետրոսյանին նախնական կալանքի տակ առնելու որոշումը

Նոյեմբեր 11,2013 12:57 Share

Հնչակյան ուսանողական-երիտասարդական միությունը դիմում է Հայաստանի դատական իշխանություններին` հորդորով փոխել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին նախնական կալանքի տակ առնելու որոշումը: Իհարկե, տեղի է ունեցել մեծագույն ողբերգություն, զոհվել են երկու պատանիներ, ինչը աններելի և անդառնալի է ցանկացած պարագայում: Սակայն, ըստ մեզ, ճիշտ չէ նաև առանց այդ էլ վատառողջ Վարդան Պետրոսյանին պահել կալանավայրում` շատ լավ հասկանալով, որ եթե նա լինի ազատության մեջ ու լիարժեք բուժում ստանա, չի խոչընդոտի նախաքննությանը, ավելին, չի հեռանա Հայաստանից, ինչի մասին ասել է նաև դերասանը: Մենք կոչ ենք անում փոխել Պետրոսյանի խափանման միջոցը, հնարավորություն տալ մեծանուն արտիստին սպասել դատավճռին կամ նախաքննության ավարտին ազատության պայմաններում: Միևնույն ժամանակ համարում ենք, որ այս գործը դուրս է քաղաքական ցանկացած քննարկումից և շահարկումից և գտնվում է զուտ իրավական և բարոյական հարթությունում: 

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիւան

11.11.2013

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930