Օրվա լրահոսը
Վարչապետը դիմել է դատախազություն
Hetq.am. «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղարը նշել էր, որ Տիգրան Սարգսյանը դիմելու է գլխավոր դատախազություն, եւ նա որևէ առնչություն չունի այդ կազմակերպության հետ: Այսօր վարչապետ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով
Պատահար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հունիսի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Աշոտյանը լրացուցիչ լիազորություններ չի ուզում, բայց…ուզում է
«Ասպիրանտուրան որոշ ուսանողներ սկսել են օգտագործել որպես զինվորական ծառայությունից խուսափելու միջոց ու այդ է պատճառը, որ անցած տարի միայն մեկ աղջիկ է ընդունվել ասպիրանտուրա»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Ըստ նախարարի, անցյալ տարի բավականին բացառիկ է եղել քոլեջներում եւ ուսումնարաններում դիմորդների
Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես, գյուղատնտեսության, պետական ապարատի և տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու
«Լիցկայի» լկտիության ակունքները
Հիմա հասկացա՞ք, թե ինչու Սյունիքի բազմամյա մարզպետը չորս դասարանի անավարտ կրթություն ունի՝ չնայած պատմական գիտությունների թեկնածու է (փողին մուննաթ), պա՞րզ է, որ ինչ էլ նա անի, միեւնույն է՝ չի պատժվի: Հասկանալի՞ է, ինչու այդ մակարդակի «գործիչների» շուրջ պարբերաբար արյունալի ռազբորկաներ տեղի ունենում:
Ռազմական ինստիտուտի պետը հրաժարական ներկայացրեց
Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը հրաժարական է ներկայացրել նախարար Սեյրան Օհանյանին: Այս տեղեկությունը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ռազմական գերատեսչությունից: Հունիսի 1-ի երեկոյան ռազմական ինստիտուտում սպանվել է կուրսանտ Սիփան Մովսիսյանը. նախնական տվյալների համաձայն` հերթափոխի ժամանակ երկու կուրսանտների վիճաբանությանը եւ փոխադարձ հայհոյանքներին հաջորդել է կրակոցը: Հովհաննես Շողիկյան «Ազատություն» ռադիոկայան
Թիկնապահի հարազատներ. «Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել, Բուդաղյանները գնացել, կրակել են»
Մեր հարցին՝ դեպքի պահին Ն. Աբրահամյանը հսկո՞ւմ էր քնած մարզպետին, Արայիկ Աբրահամյանն ասաց. «Դե հա, իրա աշխատողներով էին»:
Կառավարման իմիտացիա
Ոչ հայերեն բառի համար լեզվի մաքրության արթուն պահապաններից՝ ներողամտության խնդրանք: Պարզապես հայերեն «նմանակում»-ը, թվաց, լիովին չի խտացնում իրականությունը, որն առկա է մեզանում, ինչը նկատի ունեմ: Բառի սխալ կիրառությունը, ի վերջո, աղետալի հետևանք ունենալ մեծ հաշվով չի կարող, ինչպես դերասանի՝ հայտնի դեմքերին ձախող օրինակելը, բայց երբ պետության կառավարման ոլորտում են շեղում-խեղումները, կապկումները… Համ էլ՝ ես արդեն
Նոր մանրամասներ Սյունիքի մարզպետի վիրավորված թիկնապահից
Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի վիճակը «հարաբերական կայուն է»: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը Aravot.am-ին ասաց. «Հիվանդը Գորիսում վիրահատվել էր, հայտնաբերվել է աղիների հրազենային վնասում, եւ մեր հիվանդանոց է տեղափոխվել հարաբերական կայուն վիճակում: Տվյալ պահին վիրաբուժական միջամտության կարիք չկա; Կատարվում են վիրակապություններ»: Պարոն Ռոստոմյանի խոսքերով, Ն.
Պահանջում են Սերժ Սարգսյանից պաշտոնանկ անել Սյունիքի «գլխակեր մարզպետին»
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: Լիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել: «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված
Մինսկում Արման Հովիկյանը հաղթեց ադրբեջանցուն
Մինսկի «Սպորտի պալատում» ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության երկրորդ օրը հայաստանցի 75 կգ քաշային Արման Հովիկյանը նախնական փուլի մեկնարկային մենամարտում հանդիպեց ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Մեր բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է Հունգարիայի ներկայացուցիչ Զոլտան Հարչան: Մեկնարկային հանդիպումը հաղթանակով ավարտեց նաեւ Բելառուսի հավաքականի առաջատար, մեր հայրենակից
«Իրավական անարդարությունը արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է». Հրանուշ Խառատյան
Գազի թանկացման, արտագաղթի եւ վերջին ժամանակներում ստեղծված իրավիճակի մասին «Մեդիալաբը» զրուցեց ազգագրագետ, քաղաքացիական ակտիվիստ Հրանուշ Խառատյանի հետ: – Տիկի´ն Խառատյան, գազի գնի բարձրացումը, ըստ Ձեզ, լրացուցիչ կհանգեցնի՞ արտագաղթի ծավալների աճին, և, ընդհանրապես, ի՞նչ իրավիճակ կստեղծվի անտառներին մոտ գտնվող բնակավայրերում: – Կարծում եմ` անտառամերձ շրջաններից արտագաղթը կավելանա: Այդ շրջանները գազիֆիկացրեցին, որ իբր անտառի հանդեպ ճնշումը նվազի, բայց արդեն մոտ
Մրցագորգում խածել է մրցակցին եւ կոտրել երկու մատը
Իտալիայում անցկացված կանանց ազատ ոճի ըմբշամարտի «Grand Prix» մրցաշարի փուլում 67 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Իլանա Կրատիշը: Սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել, քանի որ կիսաեզրափակչում նա հանդիպել է եգիպտուհի, Աֆրիկայի չեմպիոն Անաս Մուստաֆայի հետ: Վերջինը, ինչպես տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները, նախ գոտեմարտից առաջ հրաժարվել է ձեռքսեղմումով ողջունել Իլանային, իսկ մենամարտի ժամանակ
ՀԿԵ-ն տոնում է իր գործունեության 5-ամյակը
Հունիսի 1-ին լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 5-ամյակը, որն Ընկերությունը դիմավորեց իրականացված բազմաթիվ նախագծերով և զարգացման խոստումնալից ծրագրերով: Մի քանի օր առաջ՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնին, Գյումրիում շահագործման են հանձնվել երկու խոշոր կառույց՝ լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոները, որոնք հիմնվել են դեռ 1899 թվականի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ էր ժամանել առաջին գնացքը: Դեպոների վերակառուցումը տևեց
Հրդեհ շենքի տանիքում
Հունիսի 3-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.02-ին, մարվել` 03.25-ին: Շենքի տանիքում այրվել է մոտ 200 քմ մակերեսով ձեղնահարկ և ներսում կուտակված շինարարական աղբ: ԱԻՆ
«ՏաԹեւեր» ճոպանուղին անցել է ամառային ռեժիմի
Հունիսի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ամառային ռեժիմին: Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15 (վերջին ուղեւորափոխադրումը «Հալիձոր» եւ «Տաթեւ» կայաններից կլինի ժամը 20:00-ին): Ինչպես եւ նախկինում, կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա): Տոնական երկուշաբթի եւ Հայ առաքելական եկեղեցու տոներին հետեւող եւ ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում
Ավտոմեքենան դուրս է բերվել ցեխակույտից
Հունիսի 2-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ախթամար կղզու մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել Ք. Մանուկյանին պատկանող «Կիա» մակնիշի 88 ZT 188 պետհամարանիշով ավտոմեքենան: ԱԻՆ
Քոլին Ջենքինսը հաստատվել է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) տնօրենի պաշտոնում
Դիլիջանում կայացել է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստից առաջ խորհրդի անդամները այցելել են շինհրապարակ, որտեղ շարունակվում է դպրոցի կամպուսի ինտենսիվ շինարարությունը: Շինարարության ընթացքը խորհրդի անդամներին ներկայացրել է դպրոցի նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը (Tim Flynn ստուդիայի ղեկավարը), որը եւս ընդգրկված է DIS-ի հոգաբարձուների խորհրդում: Նիստի ընթացքում ներկայացվել են հոգաբարձուների խորհրդի նոր
Հրդեհ Իջևանում
Հունիսի 3-ին, ժամը 03.10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է Ա. Փշոյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ՏՏ347 պետհամարանիշով ավտոմեքենայի բրեզենտե ծածկը: ԱԻՆ
Այո՛, դրանք իմ զենքերն են. Սուրեն Խաչատրյան
Slaq.am–ի լրագրողը խոսեց Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանի հետ։ –Պարոն Խաչատրյանը, միջադեպն ամենաշատը անակնկալ էր հենց Ձեզ համար, ինչպե՞ս եք գնահատում իրողությունը և ի՞նչ գնահատական եք տալիս դրան։ –Սա ինձ համար խիստ անթույլատրելի արարք է։ Նշեմ, որ ես շրջում եմ առանց թիկնազորի, այսինքն՝ հասանելի եմ ցանկացած սյունեցու համար։ Ինձ համար անհասկանալի է թե ինչու են կրակել
Սյունիքը մարզպետը գունատ ու վախեցած վիճակում է
Այսօր՝ հունիսի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ նույն վարչության Հատուկ նշանակության ջոկատի (СПЕЦНАЗ) աշխատակիցները Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի, Սիսիանի եւ Կապանի բաժինների ծառայողների հետ Սյունիքի մարզում՝ մի խումբ անձանց տներում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք։ Գորիսից
Կապանում ավտովթարի հետեւանքով 22-ամյա երիտասարդ է մահացել
Այսօր լուսադեմին Կապանով անցնող մայրուղու Գործարանային փողոցի հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 22-ամյա Կ.Ղ.-ն: Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունից՝ դեպքի վերաբերյալ կանչ գրանցել են լուսադեմին ժամը 5:17-ին, շտապ օգնության մեքենայով իրենց մոտ տեղափոխել են միայն մահացածի դին, այլ անձանց հիվանդանոց չեն տեղափոխել: Մեքենայի ուղեւորներից մեկի խմածությունն է ստուգվել, խմածություն չի
Ամենաթանկարժեք ընթրիքը պատմության մեջ
Ռուս հայտնի գործարար, անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբի ղեկավար Ռոման Աբրամովիչը` Նյու Յորքում գտնվող Nello’s ռեստորանում հանդիպելով իր գործընկերների հետ, ընդամենը 1 ժամ 18 րոպեի ընթացքում կատարել է 47.221,09 ԱՄՆ դոլարի պատվեր: Պատվերի մեջ են ներառվել երկու շիշ Chateau Petrus տեսակի, երեք շիշ La Tache Romanee Conti pinot noir տեսակի գինիներ, և Cristal rose տեսակի երկու
Արա Պուլուզյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց ռինգի տիրոջը
Մինսկի «Սպորտի պալատում» մեկնարկել է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:
Բակո Սահակյանի խոսնակ. Կերուխում չէր, մի փոքր ճաշ էր
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել է մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Գորիսում կազմակերպված «կերուխումին», որից հետո տեղի են ունեցել կրակոցները: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը հայտնել է, որ իրենք պարզապես աշխատանքային այցով են եղել Սյունիքում: «Իմ կարծիքով տեղի է ունենում հերթական, այսպես ասած, կեղտոտ խաղեր,
Թուրքիայում բողոքի ցույցեր են, ընդհարումների ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել 26 ոստիկան ու 53 քաղաքացի
Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված բողոքի 9Օ ցույցերի ընթացքում ավելի քան 1ՕՕՕ մարդ է ձերբակալվել։ Ստամբուլում սկսված ու այստեղից երկրի այլ քաղաքներ տարածված հակակառավարական այս ցույցերն առաջին բողոքի ժայթքումներն են անցած մի քանի տարիների ընթացքում։ «Ամերիկայի ձայնը» հաղորդում է . ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի խոսքերով, ձերբակալվածներից մի քանիսը շուտով ազատ կարձակվեն, սակայն «շատերի դեմ կներկայացվեն մեղադրանքներ»։
Ռազմական ինստիտուտի ուսանողը սպանել է դասընկերոջը
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: ՊՆ մամլո խոսնակը հայտնել
Սյունիքի մարզպետ. «Լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»
Ինչպես Գորիսից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ից Գորիսի ոստիկանությունում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (առավել հայտնի է Լիսկա մականունով): Նա այս պահին ոստիկանությունում բացատրություն է տալիս այսօր իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարզպետը հրաժարվեց կատարվածի մասին որևէ
Գորիսի միջադեպը` ըստ ոստիկանության
Տեղեկացրել ենք, որ այսօր հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: , 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X


















































