Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնագողություն սահմանագոտում

Հունիս 03,2013 11:58

Հունիսի լույս 2-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում գողացել են Գագիկ Սարուխանյանի 2 կովը, հորթը եւ խոզը: Խոզը սնվել է կովի կաթով եւ այդ պատճառով հեռացել է կովերի հետ: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը տանում են դեպի Ադրբեջանին սահմանամերձ տարածք:

Գագիկ Սարուխանյանն ունի  չամուսնացած 5 զավակ, որից 2-ն անչափահաս են: Նրա տունը գտնվում է գյուղի ծայրին, այն վթարային վիճակում է: Նոյեմբերյանի տարածաշրջանում անասնագողության վերջին  դեպքը եղել 2012թ. սեպտեմբերի  2-ին՝ Ոսկեվանի հարեւան Բաղանիս գյուղում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930