Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պուլուզյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց ռինգի տիրոջը

Հունիս 02,2013 17:58

Մինսկի «Սպորտի պալատում» մեկնարկել է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:

Հայաստանի վեց ներկայացուցիչներից վիճակահանությամբ երեկ պայքարի մեջ ներգրավվել էր միայն 64 կգ քաշային Արա Պուլուզյանը (նկարում՝ կարմիր  մարզազգեստով), որի մրցակիցը ռինգի տերերից Ռուստամ Օդինաեւն էր: Բելառուսցիները շատ մեծ հույսեր էին կապում իրենց մարզիկի հետ՝ նրան համարելով այս դիմակայության ֆավորիտ: Սակայն հայ բռնցքամարտիկն ի չիք դարձրեց նրանց երազանքը, եւ պայքարի ավարտին բոլոր մրցավարները հաղթանակը շնորհեցին Պուլուզյանին:

Վաղը՝ հաջորդ շրջանում, հայ բռնցքամարտիկն ուժեերը չափելու մոլդովացի Դմիտրի Գալագոտի հետ:

 

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930