Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում բողոքի ցույցեր են, ընդհարումների ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել 26 ոստիկան ու 53 քաղաքացի

Հունիս 02,2013 17:15

Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված բողոքի 9Օ ցույցերի ընթացքում ավելի քան 1ՕՕՕ մարդ է ձերբակալվել։ Ստամբուլում սկսված ու այստեղից երկրի այլ քաղաքներ տարածված հակակառավարական այս ցույցերն առաջին բողոքի ժայթքումներն են անցած մի քանի տարիների ընթացքում։ 

«Ամերիկայի ձայնը» հաղորդում է . ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի խոսքերով, ձերբակալվածներից մի քանիսը շուտով ազատ կարձակվեն, սակայն «շատերի դեմ կներկայացվեն մեղադրանքներ»։ Նա ասել է նաեւ, թե ընդհարումների ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել 26 ոստիկան ու 53 քաղաքացի։ Նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է։ 
Ստամբուլում բողոքի այս ալիքը բարձրացավ, երբ քաղաքի զբոսայգիներից մեկն առեւտրի կենտրոնի վերածելու կառավարության որոշման դեմ սկսված ցույցի ժամանակ ոստիկանությունն ուժի դիմեց։

Կիրակի օրն առավոտյան քաղաքներում հիմնականում հանգիստ էր տիրում, սակայն գրանցվել են ոստիկանության հետ որոշ բախումներ։

Ստամբուլում մարդիկ ասում են, թե իրենք արդեն հոգնել են այս կառավարությունից, որը նրանց խոսքերով, իրենցից աստիճանաբար խլում է իրենց ազատությունները։ 
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկում է բանակցություններ սկսել ցուցարարների հետ, սակայն այս ցույցերը դեռեւս չունեն հստակ ղեկավարություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930