Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ավտովթարի հետեւանքով 22-ամյա երիտասարդ է մահացել

Հունիս 02,2013 20:39

Այսօր լուսադեմին  Կապանով անցնող մայրուղու Գործարանային փողոցի հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 22-ամյա Կ.Ղ.-ն: Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունից՝ դեպքի վերաբերյալ կանչ գրանցել են լուսադեմին ժամը 5:17-ին, շտապ օգնության մեքենայով իրենց մոտ տեղափոխել են միայն մահացածի դին, այլ անձանց հիվանդանոց չեն տեղափոխել:

Մեքենայի ուղեւորներից մեկի խմածությունն է ստուգվել, խմածություն չի արձանագրվել:  Տվյալ անձնավորության անունը մեզ այդպես էլ շտապ օգնության ծառայությունից չտրամադրեցին, նշելով, որ իրենց մոտ վերջինիս անունը չկա, ոստիկանությունից կարող ենք ձեռքբերել: Սակայն Կապանի ոստիկանության բաժնից  մշտապես հրաժարվում են որեւէ տեղեկատվություն տալ  եւ այս անգամ  ինֆորմացիա ստանալու անիմաստ փորձ այլեւս չարեցինք:

Մեր ունեցած տեղեկություններով՝ շրջված  մեքենայում 4 երիտասարդ է եղել, այդ թվում նաեւ մեքենայի տերը: Իսկ ավտոմեքենան, ինչպես պարզվեց, պատկանում է Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդուն: Վերջինիս ոչինչ չի եղել, ընդամենը հետազոտվել է Կապանի բժշկական կենտրոնում եւ  հիվանդանոցում պահելու անհրաժեշտություն չի եղել: Ենթադրվում է, որ մեքենան շատ մեծ արագությամբ էր ընթանում, ինչն էլ ավտովթարի  պատճառ  է հանդիսացել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի ԼՐԻՎ անկառավարելի դարձած ճան. երթևեկության հերթական,ամենօրյա,«սովորական» զոհը:

    2-րդ/3-րդ ձեռ մեքենաներ,քանդված ճանապարհներ, գնված պռավաներ ու «անկաշառակեր» ճան.ոստիկաններ:

    Կապանի «նժդեհական» զինկոմը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930