Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլին Ջենքինսը հաստատվել է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) տնօրենի պաշտոնում

Հունիս 03,2013 10:38

Colin-JenkinsԴիլիջանում կայացել է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստից առաջ խորհրդի անդամները այցելել են շինհրապարակ, որտեղ շարունակվում է դպրոցի կամպուսի ինտենսիվ շինարարությունը:  Շինարարության ընթացքը խորհրդի անդամներին ներկայացրել է դպրոցի նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը (Tim Flynn ստուդիայի ղեկավարը), որը եւս ընդգրկված է DIS-ի հոգաբարձուների խորհրդում:

Նիստի ընթացքում ներկայացվել են հոգաբարձուների խորհրդի նոր անդամները` RD Group ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեպերսը:

DIS հոգաբարձուների խորհուրդը դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատել է Քոլին Ջենքինսին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում եւ Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում:

Քոլին Ջենքինսը ներկայացրել է DIS-ի ուսուցիչների եւ աշակերտների հավաքագրման ռազմավարությունը: Դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին` այն կկարողանա ընդունել 650 աշակերտներ առնվազն 60 երկրներից:

«Հուսով ենք, որ հունիսի սկզբին կհաղթահարենք Միավորված աշխարհի քոլեջների (UWC) ընտանիքին անդամակցելու հերթական փուլը եւ հուսով ենք դառնալ UWC Dilijan», – ասել է նախագծի հիմնադիր, ներդրումային բանկիր Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:

DIS-ի անդամակցությունը United World Colleges (UWC)-ին կապահովի ուսանողների միջազգային կազմը`դառնալով Միավորված աշխարհի քոլեջների լիիրավ անդամ, դպրոցը կկարողանա աշակերտներ հավաքագրել տարբեր երկրներում  UWC ազգային կոմիտեների ցանցի շնորհիվ:

 Դիլիջանի միջազգային դպրոց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930