Օրվա լրահոսը
Արտագաղթ ապահովո՞ղ, ՀՀԿ-ակա՞ն, թե՞ ծրագրեր իրականացնող կառավարություն
«Երկիրը դարձել է Հանրապետական կուսակցության հանրապետություն, կառավարությունն էլ Հանրապետական կուսակցության կառավարություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նորանշանակ կառավարությունն այսպես բնորոշեց ՀԱԿ կուսակցության անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական- քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը: Նա նշեց, որ ոչ մի նոր բան պետք չէ սպասել այս կառավարությունից ու մանրամասնեց. «Մի քանի նոր փոփոխությունը ի՞նչ է տալու կառավարությանը: Ի վերջո, որևէ նոր
Աջակցություն՝ անապահով ընտանիքին
Մայիսի 9-ին ՀՀԿ Երիտասարդկան կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի անդամներն անակնկալ էին պատրաստել Երևանում բնակվող Մարգարյանների ընտանիքին։ Բազմազավակ այս ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում։ Մայրը՝ Նարինե Մարգարյանը, միայնակ կին է, ունի 5 զավակ։ Բնակվում են վարձակալած տնակում, որի վարձն արդեն 3 ամիս չի կարողանում տալ։ Երեխաներից կրտսերը 2,5 տարեկան է, մյուսները
Հայաստանի հավաքականը պահպանել է 90-րդ տեղը
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախորդի հետ համեմատած տեղաշարժ չի արձանագրել` պահպանելով 90-րդ հորիզոնականը: Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր մրցակիցները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: 8. Իտալիա, 20. Դանիա, 25. Չեխիա, 52. Բուլղարիա, 156. Մալթա: Իսկ առաջատարների տասնյակում են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան,
Ռուբեն Թարումյանը՝ ռուսական վարժարանի մասին. Ռուսաստանից հրաման կար՝ հլու-հնազանդ կատարեցին
Իսկ ես մասնավորապես ասում էի, որ այդ ամենն արվում է հիմնականում ռուսաց լեզվի համար, որովհետեւ մյուս լեզուները, օրինակ՝ ֆրանսերենը կամ անգլերենը խնդիրներ չունեն եւ մարդիկ առանց դրա էլ գնալու են եւ սովորելու են ֆրանսերեն ու անգլերեն, իսկ դա արվում է հենց ռուսաց լեզվի պայմանները լավացնելու համար»:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը տեղամասում մոմեր է վառել, որ չարքերին քշի
Թիվ 11 ընտրատարածքի 11/16 տեղամասի հանձնաժողովի աշխատանքից դժգոհ է ոչ միայն «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը, այլեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահը: «16 տեղամասում իսկապես կազմակերպչական լուրջ խնդիրներ կան, հանձնաժողովի նախագահը կազմակերպչական հարցերում, մեղմ ասած, թերացել է»,-Aravot.am-ին ասաց ԸԸՀ նախագահ Կարեն Մխիթարյանը: «Բարեւ Երեւան» Դաշինքի դիմումով այդ տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկին մասնակցող Անահիտ Բախշյանն էլ պատմեց,
Տիգրան Հարությունյանը մասնակցում է «Աշխարհի պատանի աստղեր 2013»-ին
Այսօր Կիրիշիում մեկնարկում է Վանյա Սոմովի հիշատակին նվիրված «Աշխարհի պատանի աստղեր 2013» միջազգային 11-րդ մրցաշարը, որը ստացել է ՖԻԴԵ-ի դասակարգման 6-րդ կարգ: Հուշամրցաշարում սահմանված է միջազգային վարպետի նորմա: Վեց երկրներից ժամանած 12 մասնակիցների մեջ է նաեւ հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանը, որը վիճակահանությամբ առաջին տուրում խաղալու է Մուրալի Կարթիկեյանի (Հնդկաստան) հետ: Երեկ Կիրիշիում գտնվող գրոսմայստեր
Տղա երեխա ունենալուց հետո հղիացումը դադարեցնում են
Տղա երեխային գերապատվություն տալու մեր երկրում միակ դրական կողմն այն է, որ զույգերի` տղա երեխա չունենալը մեծացնում է եւս մեկ երեխա ունենալու հավանականությունը
«Էդ ո՞վ էր պատրաստվում 100 մարդ սպանել». Հարցեր՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը համաձայն չէ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջերս արած այն հայտարարության հետ, որ ապրիլի 9-ին կարող էին զոհեր լինել, հարյուրավոր մարդիկ զոհվել: «Քաղաքական գործիչները, մանավանդ այդ մակարդակի եւ ծավալի, պետք է մի փոքր ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում: Էդ ո՞վ էր պատրաստվում հարյուր մարդ սպանել: Ոստիկաննե՞րը, որոնց ղեկավարի հետ
Գագիկ Բաղդասարյան. «Սա ոչ թե հաղթանակն էր ՀՀԿ-ի, այլ ուժային կառույցների անգործության հաղթանակն էր»
«Բարեւ Երեւան» դաշինքի անդամը գնահատում է ընտրությունների արդյունքները
86-ամյա ֆուտբոլի լեգենդն ուզում է ամուսնանալ 50 տարով փոքր կնոջ հետ
Նրա զավակները դեմ են դրան եւ դիմել են դատարան:
«Գնում եմ աղբանոցից շիշ եմ հավաքում, ծախում, ապրում» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Հայրենական մեծ պատերազմի վետերանները հարգեցին զոհված մարտական ընկերների հիշատակը
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը՝ մեդիայի մասով. միջավայրն ազատ էր, բայց խնդիրներ կան»
Հայաստանի Հանրապետություն» թերթը նախապատվությունը տալիս էր Սերժ Սարգսյանին` թեկնածուների համար հատկացված տարածքի 21%-ը տրամադրելով նրան, մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ը հստակ կողմնակալություն էր անում Սերժ Սարգսյանի դեմ` 39% խիստ քննադատական վերլուծություններով: «Առավոտ» թերթի քարոզարշավի լուսաբանումը հավասարակշռված էր:
Այսօր. Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա
Այն բանից հետո, երբ երեկ Ստավանգերում մեկնարկած «Norway Chess 2013» գերմրցաշարում առաջինը պայքարն ավարտեցին Վիշվանաթան Անանդն ու Լեւոն Արոնյանը` համաձայնելով ոչ-ոքիի, մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մագնուս Կարլսեն- Վեսելին Տոպալով` ½, Հիկարու Նակամուրա- Վան Հաո` 1:0, Պյոտր Սվիդլեր-Ջոն Լյուդվիգ Համմեր` 1:0, Սերգեյ Կարյակին-Թեյմուր Ռաջաբով` 1:0: Այսօր գերաստղերը խաղալու են երկրորդ տուրում, որի զույգեր կազմել են.
Երկու ավել, անստորագիր քվեաթերթիկ՝ քվեատուփում
«Երկու հոգի չի ստորագրել, բայց քվեարկել են: Այսինքն հաջողացրել են երկու ավելի քվաթերթիկ գցել»,- ասաց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրավիրում եմ անգամ ԲՀԿ-ի հոգեւոր հորը եւ նախկին նախագահ Սարգսյանին»
Նա պարզաբանում է «Անի» պլազայում կայանալիք հանդիպման մասին
Նոյեմբերյանցի «վերջին մոհիկանը» եւ քաղաքի կենտրոնի դաշտային խոհանոցը
Պատերազմի մասնակիցը մարտադաշտում հուղարկավորել է հորը
«Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի ընտրությունների հանդեպ վստահությունը մեծացնելու համար»
Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է ընտրական վերջնական զեկույցը: Զեկույցի առաջնահերթ առաջարկություններ բաժնում նշվում է, որ իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը մեծացնելու համար: Պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան վարչական ռեսուրսները չարաշահելուց, այդ թվում` իրենց աշխատողների և հասարակության: Ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները և դատարանները ընտրական իրավական դաշտը
Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականը. «Փող բաժանել են նվազագույնը երկուսը»
Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում կառավարության կազմի փոփոխությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանյան իրականության հետ կապ չունեցող»: Ավագանու մանդատները վերցնելու առնչությամբ նա ասաց, որ կլինի հավաքական որոշում, բայց անձամբ ինքը կողմնակից է պետականության մասնակցային ժողովրդավարությանը. «Բոյկոտը համատարած լինի, բայց առանձին-առանձին դրանք ուղղակի կուսակցական հուզական խնդիրներ են, եւ ես կարծում եմ, որ հավաքական
Ամեն ինչ թանկացել է
Ըստ վիճծառայության, մեր երկրում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գներն ամեն ամիս բարձրանում են
Աշխարհի ամենամեծ ու փոքր գորգերը գտնվում են Աշխաբադում
Ամենամեծ և փոքր գորգերը գտնվում է Աշխաբադի գորգերի թանգարանում, որտեղ ցուցադրվում է շուրջ 8000 տարբեր տեսակի գորգեր: 301 ք./կմ. տրամագծով ամենամեծ գորգը կշռվում է 1,2 տոննա, իսկ ամենափոքր գորգի տրամագիծը ընդամենը 0,01 ք/կմ է: Աշխարհի ամենամեծ ձեռագործ գորգը գտնվում է Իրանում: Գորգի երկարությունը, որը ստեղծվել է 1,2 հազար մարդու օգնությամբ, հասնում է 133 մետրի, լայնությունը
Ոստիկանությունը կհայտնաբերի՞ Անի Հովհաննիսյանին սպառնացողին
Օրեր առաջ «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել էին ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, թե՝ կհայտնվես փոսում, կամ դու, կամ հարազատներիցդ մեկը, քանի որ իրեն չվերաբերվող հարցերին է միջամտում: Իսկ երբ Անին հարցրել է, թե ինչի մասին է խոսքը, զանգահարողն ասել էր, որ նա գիտի: Դեպքի առիթով «Հետքը» դիմել էր իրավապահներին, ինչի առիթով արդեն գործ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույց. «Արման Մելիքյանը չպատժվեց, որովհետև պատիժ սահմանված չէ»
Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է ընտրական վերջնական զեկույցը: Ընտրարշավի և քարոզարշավի ֆինանսավորման մասով զեկույցում ասվում է, որ թեև ընտրական օրենսգիրքը հավասար հնարավորություններ է սահմանում բոլոր թեկնածուների համար, սակայն քարոզարշավի որոշ կանոնակարգերը և դրանց իրականացումը ցույց տվեցին, որ վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերը բավարար չափով պաշտպանված չեն: Հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ հարգված
Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին, Տեր-Պետրոսյանին, Սեֆիլյանին հրավիրում է Անի հյուրանոց՝ միավորման
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց, որ 4 ամիս առաջվա իր առաջարկը ճիշտ չհասկացան, լավ չհասկացան: Նա իր պարտքը համարեց մեկնաբանել իր առաջարկը. «Այդ առաջարկը նրա համար է, որ ամեն մեկը դուրս գա իր փոքր գիշեր-ցերեկից, իր փոքր կուսակցականությունից, իր փոքր նախագահությունից»: Անդրադառնալով մայիսի 5-ին հրավառությանը եւ շուրջպարին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հարց տվեց՝ ո՞ւմ
Կապանցի վետերանը երկրին խաղաղություն է ցանկանում
Հայրենական Մեծ պատերազմի վետերան կապանցի Ժորա Մկրտչյանի համար առանձնահատուկ օր էր այսօր: Վաղ առավոտից հագել էր մեդալներով զարդաված պիջակն ու դուրս եկել տնից՝ վետերան ընկերների հետ մասնակցելու մարզկենտրոն Կապանում կազմակերպված տոնական միջոցառումներին: 89-ամյա վետերանը քաղաքում ամեն քայլափոխի մեծ ու փոքր եւ ծանոթ կամ անծանոթ կապանցիներից շնորհավորանքներ էր ստանում եւ ժպտացող դեմքով ու ուրախությամբ լի աչքերով
«Հրավառության ձայնը մինչև հիմա ականջներումս է». Այսօրվա նշանակությունը
Մայիսի 9-ը Հայաստանում նշում ենք Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ բանակի կազմավորման օրը: Այն նշանավորվում է նրանով, որ ադրբեջանցիները թիրախ էին ընտրել հենց Շուշիին և այստեղից գնդակածում էին Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Սակայն մեզ հաջողվեց ոչ միայն վերադարձնել մեր հայրենի հողը, այլև շարժվել առաջ: Եվ ահա Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն
Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարտվեցի ես. եթե պետք է քավության նոխազ` դա ես եմ»
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, երբ եկավ Ազատության հրապարակ, մոտ 10-15 րոպե ողջագուրվեց գրեթե բոլոր հավաքվածների հետ, բարեւեց ու գրկեց՝ սովորության համաձայն: Մինչ նրա գալը հրապարակում ելույթ էր ունենում մի ձեռնափայտով տատիկ, որը ձեռնափայտը մի կողմ գցած՝ ինքնամոռաց պարում էր «Ժառանգության» քարոզչական երգ-երաժշտության տակ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում շնորհավորեց Մայիսի 9-ը, նրանց, ովքեր կան եւ չկան. «Նրանց,
Շուշիի դերի գիտակցումն էր ազատագրման հիմքում. կարծում են ազատամարտիկները
Շուշիի ազատագրման օրվա առթիվ ազատագրման պատմական ու ռազմական կարևորության, հետաքրքիր իրողությունների ու պատերազմական քրոնիկոնների մասին լրագրողների հետ այսօր կիսվեցին Շուշիի ազատագրման մասնակից, ազատամարտիկ Տիգրան Խանումյանը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մարտական ջոկատի պատասխանատու Իգոր Սարգսյանը և նույն ջոկատի մարտիկ Արթուր Եղիազարյանը: Մարտիկներից յուրաքանչյուրն էլ, անգամ ժամային մանրամասներով, հիշում է 21 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը: «1992
Հայ ժողովրդի հաղթանակի օրվան նվիրված համերգ Մանկական զբոսայգում
Արդեն մի քանի ժամ է ինչ Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվան այգում, Զաքյան փողոց) եւ Սիրահարների այգում (Բաղրամյան փողոց) անցկացվում է՝ «Ռազմաճակատային լուսանկար՝ ընտանեկան արխիվից» ակցիան: Միջոցառումը կազմակերպվել է Համահայկական երիտասարդական միության և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացության կողմից։ Այսօր մինչև երեկոյան ժամը 21-00 այգիները կշարունակեն մնալ պատերազմական տարիների բեմականացված հրապարակների տեսքով: Ցանկացողները կարող են մասնակցել ակցիային:
Մահացել է Վարդան Ղուկասյանի եղբայրը
Այսօր առավոտյան մահացել է Վարդան Ղուկասյանի 3-րդ եղբայրը` Անդրանիկ Ղուկասյանը, որի որդին` Վահե Ղուկասյանը, ձերբակալվեց Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների պատճառով: Նշենք, որ նա երիտասարդ է` ծնված 1966 թվականին, եղել է ուժեղ բռնցքամարտիկ, ասում են, որ նաև գեղեցիկ քանդակներ է արել: Ըստ գյումրեցիների, Անդրանիկ Ղուկասյանը երկար ժամանակ գտնվում էր Ֆրանսիայում, բուժվում էր, քանի որ առողջական


















































