Օրվա լրահոսը
ՀՅԴ բյուրոն կոչ է անում առատաձեռն կերպով մասնակցել համահայկական դրամահավաքին
Սույն թվականի նոյեմբերի 28-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը: Այս անգամ եւս դրամահավաքի հասցեատերն Արցախն է. կառուցվելու է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը: Անցյալ տարի հայության համախումբ ջանքերով կարեւոր քայլ կատարվեց հերոսական արցախահայության կեցության պայմանները բարելավելու ուղղությամբ, այսօր սկսվում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար խիստ անհրաժեշտ ծրագրի օժանդակությունը: Այս ճանապարհի կառուցումն
Զինվորական ծառայությունից հրաժարված Եհովայի վկաներից ինը ազատ են արձակվել
Համաներման արդյունքում ազատ արձակվեցին այն Եհովայի վկաները, ում պատժի ավարտին մնացել էր վեց ամիս կամ ավելի քիչ:
Դատապարտյալը կարել է իր բերանը
jfhr.am. Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Հիշեցնենք, ամիսներ առաջ դատապարտյալը ես մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից: Այս անգամ նման քայլի դիմելու պատճառները մեզ հայտնի չեն, սակայն հայտնի են ցմահ դատապարտյալների պահման պայմանների ու նրանց նկատմամբ բացարձակ
«Ինջիղուլյանի հարցով չպետք է սպասել» (Տեսանյութ)
«Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ պետք է կազմակերպվի հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ»,- պնդում է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Այս պահանջով նա արդեն բազմիցս դիմել է միջազգային կառույցներին: Որոշ փաստաբաներ գտնում են, որ Ինջիղուլյանի հետ հանդիպումը կարող է կազմակերպվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով: Մինչդեռ նրանց գործընկերներից փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն այս պահին բացառում
Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ-ն լքել է մարզպետի պաշտոնը ստանալու ակնկալիքո՞վ
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը ապրելու է «չոր» աշխատավարձով, նա այլեւս «Ավշար» գործարանի սեփականատերը չէ` մարզպետի պաշտոնը ստանձնելու պատճառով. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Գրիգորյանը: ՀՅԴ-ին նախկինում անդամակցելու վերաբերյալ նրան հիշեցրին լրագրողները եւ հարց ուղղեցին` կպահպանի՞ կապերը ՀՅԴ-ի հետ եւ գուցե այս կուսակցության ծրագրերի՞ց իրականացնի, Արամայիս Գրիգորյանն ասաց, որ 2 տարի
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ
Հոկտեմբերի 10-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։ Այս
«Ռոբերտ Նազարյան, ձեր քավորները ձեզ չեն օգնելու, դուք պատասխան եք տալու». Բողոքի ցույց (Տեսանյութ)
Այսօր մի խումբ քաղաքացիներ կրկին բողոքում էին գազի սակագնի անօրինական թանկացումից եւ բողոքի ակցիա անցկացրին նախ կառավարության, հետո` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց: «Հասարակական պաշտպան» հ/կ նախագահ Արամ Գրիգորյանը այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մեղադրեց քաղաքական պատվեր կատարելու մեջ: Նա եւ մյուս քաղաքացիները պահանջում էին իրենց ներկայացնել գազի սակագինը բարձրացնելու հիմք համարվող «ՀայՌուսգազարդի» հետ կնքած
408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Քավոր Հարութի որդին համաներմամբ ազատ արձակվեց
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ արձակեց քավոր Հարութի որդուն` Գևորգ Խաչատրյանին: Նա մեղադրվում էր ապօրինի զենք կրելու համար, որը ապրիլի 23-ին, այդ ժամանակ դեռևս անչափահաս այս երիտասարդը, տնից վերցրել ու վազել էր դուրս` իր հորն ու Շեկոյին Վարդան Ղուկասյանի եղբորորդու հարձակումներից
Փաստաբանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց (Տեսանյութ)
Դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 22-ը տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր
Գարեգին Զուգասզյանը`Սամվել Ալեքսանյանի մասին. «Թող չարչարվի, վերականգնի հուշարձանը նախնական տեսքով» (Տեսանյութ)
«Թե ինքը կչարչարվի, չի չարչարվի, սրբի նման կչարչարվի, թե՞ ոչ, իր գործն է»,-Aravot.am-ի հարցին` «Նախախորհրդարանի ակտիվիստները, որոնք հաճախ են լինում «Ծածկած շուկայի» տարածքում Սամվել Ալեքսանյանին տեսե՞լ են շուկայի նկուղներում սրբերի պես չարչարվելիս, ինչպես պնդում էր երեկ շուկայի տարածքում հայտնված կանանցից մեկը, այսպես պատասխանեց «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը: Այնուհետև նշեց, թե այդ թեման իրենց առանձնապես չի
Հրաչյա Հարությունյանի մեքենայի արգելակները գործե՞լ են (Տեսանյութ)
Որ իմանաք, թե ինչքան գումարներ են՝ կզարմանաք: Երեք փաստաբան են, ամեն մի փաստաբանի, որ համարվում են լավագույն փաստաբաններից, վճարվում է տասնյակ հազար դոլարներ… Վճարում եմ ես ինքս:
Այվազյանական փառատոնը կկայանա՞ թե՞ ոչ
«Ուղարկեք նամակի տարբերակով, բյուջեն դեռ հաստատված չէ… սպասեք ընտրությունների ավարտին… նախարարը քաղաքում չի… նորություն լինելուն պես կկապվենք ձեզ հետ… արդեն բյուջեն հաստատվել է, ուշացել եք… սպասեք…», այս և նմանատիպ պատասխանների էին բախվում` դիմելով պատկան մարմինների` աջակցություն ստանալու համար: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի ժյուրիի նախագահ թատերագետ Լևոն Մութաֆյանը նշեց, որ դրամատուրգներ քիչ ունենք, որոնք ձևավորում
Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը
Երևանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մրցաշարը` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քուվեյթի հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության պատանի սուսերամարտիկները: Մրցաշարի առաջին օրը՝ հոկտեմբերի 5-ին մրցահարթակ դուրս եկան ճկասուսերակիր տղաները և աղջիկները, որտեղ տղաների պայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը և Վերխվիաշվիլի Նիկոլոզը՞ Վրաստանից, 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանի Իսլամական
Վրեժ Զատիկյանը՝ մարդու մեջ կռվող երկու գայլերի մասին
ԱՄՆ քաղաքացի, քաղաքագետ Վրեժ Զատիկյանը սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում ունեցած իր ելույթում անդրադարձավ իր քեռու՝ Պարույր Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» գրքին: Զատիկյանի վկայությամբ՝ Հայրիկյանն իր գրքում նշել է, որ քաղաքակրթության զարգացումը ուղեկցվում է ոչ միայն ռասաների, կլանների, կրոնների, ազգերի, դասակարգերի մշակույթների, այլ նաեւ աշխարհի հանդեպ տարբեր ընկալումների բախումներով, եւ այդ բախումները կարելի է համարել
Հոկտեմբերի 18-ից նոր տեսախցիկներ Երևանի փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներիտեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի հոկտեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Բաղյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Կարապետ Ուլնեցու փողոց, Տերյան փողոց-Մոսկովյան փողոց և Սեբաստիայի փողոց-Կուրղինյան փողոց խաչմերուկներում: Ճանապարհային
Սյունեցի գործազուրկները կկարողանա՞ն աշխատանք գտնել վաղը կայանալիք աշխատանքի տոնավաճառում
Վաղը Սյունիքի մարզում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մարզի աշխատանք փնտրող բնակիչների համար կազմակերպելու է աշխատանքի տոնավաճառ, որին աջակցում է նաեւ Սյունիքի մարզպետարանը: Կապանի մշակույթի կենտրոնում կայանալիք աշխատանքի տոնավաճառի ընթացքում մարզկենտրոն ժամանած մարզի տարբեր տարածաշրջանների շուրջ 45 գործատու կներկայացնի առնվազն 260 թափուր աշխատատեղ, որից 214-ն առկա
«Պատգամավորները պաշտպանված չեն դեպրեսիայից»
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով «Ա1+»-ը հետաքրքրվեց հոգեբան Կարինե Նալչաջյանից, թե ինչպիսին է մեր քաղաքական գործիչների հոգեկան առողջության վիճակը. «Ես կարծում եմ՝ այսօր քաղաքական դաշտի մարդիկ հոգեպես պրակտիկորեն առողջ են: Հեշտ է հանրային դեմքերի վարքագիծը պիտակավորել, բայց դա ինքնին սխալ է, քանի որ նախ պետք է ուսումնասիրել մոտիվների տեսակետից`հասկանալու այս կամ այն վարվելակերպի պատճառը»:] Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սամվել Նավոյան.«Հայկո-Մկոն սկզբում միասեռականությունն էին քարոզում, հիմա՝ անասնապղծությունը, ինչպե՞ս չմտահոգվենք»
«Մենք հումորով էինք լսում Հայկո-Մկոյի հաղորդումները, որտեղ սկզբում միասեռությունն էր բթացնում մեր երիտասարդության ուղեղները, հետո՝ մազոխիզմը, հիմա արդեն՝ անասնապղծությունն են քարոզում: Բրազիլիայում մի 74-ամյա ծերունի արդեն ուզում է օրինականացնել իր ամուսնությունը՝ իր այծի հետ: Սպասումը, որ այդպես կլինի՝ կա: Նա հրավիրել է սատանայապաշտ «չսպասավորի»: Սա է ճանապարհը»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում, խոսելով «Կանանց եւ տղամարդկանց հավասար
Մարիամ Գիշյան. «Սերժ Սարգսյանն է անում» (Տեսանյութ)
Բնապահպան ակտիվիստների շարքում կանգնած Մարիամ Գիշյանը, որը եւս եկել էր կառավարության շենքի մոտ մասնակցելու ի պաշտպանություն Թեղուտի կազմակերպված երթին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ամեն ինչի մեղավորը նախագահն է, երկիրը ծախում է, բնությունը ծախում է, ծախում է մարդկանց թունավորման միջոցով, նրան պետք է, որ Թեղուտը բացվի, որ ժողովուրդը միանգամից ջնջվի, գենոցիդը կատարյալ լինի: Սերժ Սարգսյանն է
Լեհաստանի դեսպան. ԵՄ-ին ասոցացվելուց Հայաստանը տարեկան 150 մլն եվրո օգուտ կունենար
Մամուլի ազգային ակումբն այսօր «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Դեսպանը խոսեց «Հայաստանը և Լեհաստանը», «Եվրամիությունը և տարածաշրջանը» թեմաներով: «ԵՄ-ն իր արեւելյան հարեւաններին առաջարկեց Արեւելյան գործընկերության ծրագիրը, Հայաստանը մնում է ԵՄ գործընկեր: ԵՄ-ն արեւելյան հարեւաններին առաջարկեց Ասոցացման համաձայնագիրը, որը մի մակարդակ բարձր էր: Վեց պետություններից
Բնապահպանները՝ կառավարությանը. «Դուք բոլորդ ծառաներ եք» (Տեսանյութ)
«Դուք բոլորդ ծառաներ եք, ծառաներ, որ պիտի ծառայեք ժողովրդին: Եվ դուք ծառաներդ, ձեր տերերին պատերազմ եք հայտարարել: Այս պատերազմում դուք պարտվելու եք եւ ձեզանից յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքների համար, օրենքով կամ օրենքից դուրս», – ահա այս կոչը այսօր ՀՀ կառավարության շենքի առջեւ հնչեցրին երկրի բնապահպանական աղետով անհանգստացած բնապահպաններն ու մտահոգ քաղաքացիները, կառավարությանը մեղադրելով
Լեհաստանի դեսպան. ՀՀ քաղաքացին ստիպված կլինի ոչ թե «Վոլվո», այլ «Նիվա» վարել
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր Մամուլի ազգային ակումբում խոսելով ՀՀ-ի Մաքսային միությանը միանալու որոշման մասին՝ ասաց. «Միգուցե ճանապարհին Հայաստանը դեմքը մի պահ թեքել է Մաքսային միություն, բայց դեռ ոչ մի քայլ չի արել: Եթե խոսքը վերաբերում է մաքսերին, ապա ՀՀ-ում դրանք ավելի ցածր են, եթե խոսքը վերաբերում է կարգավորումներին, դրանք
Գեւորգ Սաֆարյանը գտնում է, որ երկրի ղեկավարությունը ոչնչացնում է երկիրը (Տեսանյութ)
Թեղուտի համար պայքարող Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ այսօր, այս խնդրի մասին իրենց կազմակերպած երթի միջոցով իրազեկում են հանրությանը, իսկ թե այդ ամենից ինչ զարգացումներ կլինեն՝ հետո կերեւա: «Ես չգիտեմ կառավարությունում ինչ են քննարկում, ի դեմս բնապահպանության նախարարության, որը կատարում է միայն մի ֆունկցիա, տալիս է հանքերի շահագործման լիցենզիաներ, հետեւանքների մասին չի մտածում, նույն օլիգարխիկ համակարգն է
«Եթե չլինի Պոլիտեխնիկը՝ չի լինի նաև Հայաստանի արդյունաբերությունը»
«Նոյյան Տապան» լրատվական վերլուծական կենտրոնի մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՃՀ-ում երկարատև աշխատող դասախոսներ՝ Էդուարդ Մանուկյանի և Ազատ Միրզոյանի ասուլիսը: Դասախոսներին մտահոգում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տիրող իրավիճակը, դասախոսական կազմը պահանջում է ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը՝ կապված վերջինիս կողմից կատարվող մեծ թվով կրճատումների հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով ՀՊՃՀ-ում տիրող իրավիճակը, նույն
Կոնդեցիները` կառավարությանը. «Հավաքվեք կառավարության անդամներով, լքեք Հայաստանը» (Տեսանյութ)
«6 տարի է` անտուն են թողել, մեր պապական տներից խաբելով հանեցին, ասեցին մեր պայմանագիրն ավելի լավն է լինելու, բայց ինչ լավ, խաբեցին»,-այսօր կառավարության շենքի մոտ Կոնդի բնակիչները բողոքի ակցիա էին անում, պահանջելով վարչապետի հետ հանդիպում: Իհարկե, վարչապետի հետ հանդիպումը չկայացավ, բայց կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց կոնդեցիների հետ, լսեց նրանց դժգոհությունները, սակայն ոչ մի մխիթարող
Ցուցարար. «Թեղուտում ուզում են բացել մահաբեր նոր հանք» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր կառավարության շենքի մոտից սկսված բողոքի ցույցը, որն ուղղված էր Թեղուտի պաշտպանությանը, երթի միջոցով շարունակվեց դեպի «Վալեքս Գրուպի» գրասենյակ, այնուհետեւ Բաղրամյան 26: Ցուցարարները, որոնց թվում էին բնապահպաններն ու մտահոգ քաղաքացիները, կոչ էին անում տեր կանգնել մեր երկրի հարստություններին: Մտահոգ քաղաքացի Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ մեր երկրում հանքարդյունաբերությունը դարձել է պատուհաս մեր ժողովրդի գլխին: Նրա խոսքով՝
Փաստաբանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց
Այսօր Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 22-ը՝ տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի՝ նիստին չներկայանալու պատճառով: Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ Մանրամասները՝ շուտով:
Կառավարությունը նպատակահարմար չի համարել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը ավելացնելու նախագծի ընդունումը
Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:


















































