Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն՝ անապահով ընտանիքին

Մայիս 09,2013 23:09

Մայիսի 9-ին ՀՀԿ Երիտասարդկան կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի անդամներն անակնկալ էին պատրաստել Երևանում բնակվող Մարգարյանների ընտանիքին։ Բազմազավակ այս ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում։ Մայրը՝ Նարինե Մարգարյանը, միայնակ կին է, ունի 5  զավակ։ Բնակվում են վարձակալած տնակում, որի վարձն արդեն 3 ամիս չի կարողանում տալ։ Երեխաներից կրտսերը 2,5 տարեկան է, մյուսները սովորում են դպրոցում։ Դուստրը մոր հոգսը թեթևացնելու համար աշխատում է հացի արտադրամասում։

Երիտասարդները, տեղեկանալով այս ընտանիքի մասին, անտարբեր չեն մնացել և որոշել են աջակցություն ցուցաբերել՝ հագուստի, սննդի գրենական պիտույքների տեսքով։

HHK-erit-2

 

Նարինեն երիտասարդների այցելությունից ու նվերներից անակնկալի էր եկել, հուզմունքը չէր կարողանում թաքցնել։ Երիտասարդ մայրն ասում է՝ սա մեծ օգնություն էր իրեն ու երեխաներին։ 

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը նշում է, որ մարդկանց օգնելը երիտասարդների պարտքն է։ «Եթե մենք հոգատար լինենք միմյանց նկատմամբ, օգնենք դիմացինին՝ ինչով հնարավոր է, կկարողանանք կառուցել ավելի ամուր հասարակություն։ Հատկապես կարևոր է, որ կարեկցելու, օգնելու, ձեռք մեկնելու հատկությունը սերմանվի ու արմատավորվի երիտասարդ սերնդի մոտ»,- ասաց Արմինե Բարսեղյանը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031