Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը չի բացառում, որ Գյումրիում նորից կրակոցներ հնչեն

Այսօր Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով Գյումրու երկու «կլաններին»  ավելի վաղ  պատժելու մասին, հայտարարեց, որ ինքը կողմնակից է բժշկելու, պատժելը երբ ասես կա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ոստիկանապետի կանխատեսմամբ` իր բժշկումից հետո դարձյալ կրակոցներ  կհնչե՞ն Գյումրիում: «Չեմ բացառում կրակոցները, չեմ բացառում՝ ինչո՞ւ, որովհետև ես միամիտ չեմ, որ համարեմ էդ զենքերը հավաքեցինք, և ամեն ինչ

«Մարտի 1-ից հետո միայն Հայաստանը լքել է շուրջ քսան հազար մարդ»

Բոլորը լքու՞մ են Հայաստանը, ինչո՞ւ են այսօրվա արտագաղթը համեմատում 1915 թվականի գաղթի հետ: Այսօր Կովկասի ինստիտուտում հրավիրված հասարակական բանավեճի մասնակիցները փորձեցին պատասխանել հենց այս հարցերին: ՀՀ  Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի պետ  Հայկանուշ  Չոբանյանը, անդրադառնալով միգրացիայի խնդրին, նշեց, որ դրան  մեր երկրում երբեմն  զգացմունքային գնահատականներ են տրվում հասարակության կողմից: «Հայաստանում շատ հաճախ

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխա­­­տավորների իրավունքները: Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռք­բերումները  կերտում ենք մայր Հայաստանում: Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է

Ռուբեն Հակոբյան. «Շատ լուրջ համապետական քայլ ենք անում»

«Բարեւ Երեւանի» քարոզարշավը Շենգավիթ համայնքում:   Այսօր Շենգավիթ համայնքում «Բարեւ Երեւանի» նախընտրական հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը շենգավիթցիներին ասաց, որ հին փիլիսոփաներից մեկը ասել է՝ պետք է փնտրես, որ գտնես: Նա վստահեցրեց, որ իրենք արդեն փնտրել եւ գտել են եւ խորհուրդ տվեց շենգավիթցիներին փնտրելու եւ գտնելու մայիսի 5-ին «Բարեւ Երեւան» դաշինքին: Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ իշխանությունը  խուսափում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային եւ հոգեւոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի համերգը: Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հայ դասական, հոգեւոր եւ ժամանակակից երգարվեստի նմուշներ, ինչպես նաեւ նորահայտ կոմպոզիտորների

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 27-ին Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջեւ զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի

Լեւոն Զուրաբյան. «Ո՞ր երկրում է հաջողվել ցուցարարներին ցրել ոչ թե արցունքաբեր գազով եւ ջրցան մեքենաներով, այլ՝ նրանց առաջնորդի հետ աղոթելով»

«Եթե բանից բեխաբար մի արտասահմանցի զբոսաշրջիկ  փորձեր դատողություններ  անել ՀՀ ներկայիս  իշխանությունների մասին՝ ելնելով նրանց հրապարակային վարքից, կհայտնագործեր, որ Հայաստանի ղեկավարները քրիստոնեական բարոյականության եւ եռանդուն հայրենասիրության քայլող մարմնավորումներ են  կամ ազգի պահապան հրեշտակներ: Ո՞ր երկրում է գլխավոր ոստիկանապետը հրահանգել  բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Տեր Հիսուս Քրիստոսի պատկերները: Ո՞ր երկրի ոստիկանապետին է հաջողվել հազարավոր ցուցարարներին ցրել

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2013 թ. ապրիլի 30-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ, Թեեւ այս հանրահավաքը նվիրված է Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, սակայն քանի որ մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե տաս ամիս, կարծում եմ հարկ կա, մինչեւ այդ հարցին անդրադառնալը, թեկուզ համառոտակի գնահատել նշված ժամանակամիջոցում Հայաստանում տեղի ունեցած մի ավելի կարեւոր իրադարձություն։ Խոսքը, ինչպես վստահ եմ, արդեն իսկ կռահեցիք, վերաբերում է անցած նախագահական ընտրություններին։ Երկար-բարակ

Վրացիները Դեբեդի վրա 2 կամուրջ են քանդել

  Նրանք  վերցրել են  տասնամյակներով հայերին պատկանող այգիները:   Հայ-վրացական սահմանը հսկող հայ սահմանապահները  մեզ հայտնեցին, որ Վրաստանի սահմանապահները  հաստատվել են Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ձեռնարկության շենքից դեպի Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհի եզրին գտնվող, Դեբեդ գետի  ձախ ափի պտղատու այգիներում: Այդ այգիները խորհրդային տարիներին տնկվել են Նոյեմբերյանի  շրջանի բնակիչների կողմից: Հայ սահմանապահների վկայությամբ՝ վրացիները քանդել են

ՀԱԿ-ը քայլերթ է անում «Լե’-վո’ն-նա’-խա’-գա’հ» կոչերով

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց ՀԱԿ կուսակցության հանրահավաքը, եւ այս պահին ՀԱԿ համակիրները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ կուսակցության ներկայացուցիչների հետ միասին «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր», «Վահագ, քաղաքապետ» կոչերով քայլերթ են սկսել Ամիրյան փողոցով: ՀԱԿ համակիրները անցորդներին տեղեկացնում են մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների մասին եւ կոչ անում այդ օրն անպայման մասնակցել ընտրություններին

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

Ապրիլի 26-28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանության Մխիթար սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Մխիթարյան միաբանությունից Հայր Պողոս Կոճանյանը եւ Հարություն Տանիլը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող ներկաների հարցերին պատասխանեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Ապրիլի

Նրանք սատարում են Տարոն Մարգարյանին

Համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնության մասնակից  ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին Երևանում գործող հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական, հայրենակցական ու ազգային փոքրամասնությունների միությունների և մտավորականության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետական Կուսակցության  կենտրոնական ընտրական շտաբի պատասխանատուների հետ:    

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

         Ապրիլի 29-ին  Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-համերգ, որին ներկա էին  Լիբանանի մշակույթի եւ արդյունաբերության նախարարներ Գաբի Լեյունը եւ Վրեժ Սապունջյանը, արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, պետնախարար Փանոս Մանճյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը եւ Ղասան Մխայբերը, Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ

Ո՞ւմ էր վերաբերում ՀՀ ոստիկանապետի «Դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական, արա՛» արտահայտությունը

Այսօր Aravot.am-ը  Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից  հետաքրքրվեց, թե ո՞ւմ էր վերաբերում իր նախորդ այցի ժամանակ հնչեցրած «Դու պատգավո՞ր ես, թե՞ գողական, արա՛» արտահայտությունը՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հայտարարում է, որ այս խոսքերը վերագրված  չեն այս պատգամավորին,  նույնը փաստում է նաև ոստիկանությունը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը մի քանի  օր առաջ, այցելելով Գյումրի, լրագրողներին պատմել

Արման Մուսինյան. «Իշխանությունները գժի տեղ են դրել երեւանցուն»

ՀԱԿ ավագանու թեկնածու Արման Մուսինյանն իր ելույթը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում սկսեց իրեն նախորդած ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանի հարցին պատասխանելով: Թե ինչո՞ւ որեւէ մեկը ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանին չի հարցնում՝ որտեղից նրան այդքան մեծ հարստությունը: «Եթե որեւէ մեկը նրան հարցնի՝ որտեղի՞ց, Տարոնը պտտվելու է ու նույն հարցը տա նրան… Վարչախումբը հանցագործություններով միմյանց կապված խումբ է»,- ասաց

«Կախարդական հայելի»` հագուստ ընտրելու համար (Տեսանյութ)

Ճապոնական Active Lab ընկերության մասնագետները ստեղծել են ինտերակտիվ ինտերֆեյսով հայելի , որը հնարավորություն կտա հագուստ գնողներին, առանց այն հագնելու փորձել և ընտրություն կայացնել: Հղիության բարդություններից կամ ծննդաբերության ժամանակ ամեն տարի մահանում է ավելի քան 350,000 կին: Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1980թ.-ի հուլիսի 10-ին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի 52-ամյա բնակիչ Ուիլլի Ջոնսի մոտ: Ջոնսի մարմնի ջերմաստիճանը

«Դիմում եք բերել ԿԸՀ, որ ի՞նչ անեք». Մուկուչյանը՝ Իոաննիսյանին

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին եւ 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաեւ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ոստիկանության, մարզպետարանների եւ այլ մարմինների կողմից կատարված խախտումներ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀԿ-ի խախտումների քանակն ու մասշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում

Ապրիլի 24-ին Սուրբ աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարության ընդհանուր գործերի քարտուղարի տեղակալ մոնսենյոր Պետեր Վելսին: Ողջունելով Հայաստանի դեսպանին` մոնսենյոր Վելսը հավաստիացրեց, որ Վատիկանում  մեծ գոհունակությամբ է ընդունվել  Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը: Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ Հայաստանի եւ Վատիկանի

Արամ Մանուկյանը ներողություն խնդրեց

ՀԱԿ-ը այն ուժն է, որը պատրաստ է վերցնել ՀՀ քաղաքական իշխանությունը եւ բոլոր խնդիրները լուծել:

Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի ապրիլի 30-ի նիստում

Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանության բացարձակ մենաշնորհի պայմաններում, որն, ըստ էության, դարձել է պետության զարգացման թերևս գլխավոր խոչընդոտը,  Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ձեռք են բերում բացառիկ քաղաքական նշանակություն: Ու՞մ համար է գաղտնիք, որ ԺԵԿ-ի պետ, նախարար, նախագահ և այս ուղղահայաց տիրույթում գտնվող թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ մշակութային, ինչպես նաև քրեական գրեթե բոլոր գործառույթները նպատակաուղղված են օրվա իշխանության

ՀՀ ոստիկանապետը` Գյումրու «կլաններից» առգրավված զենքերի ու կրակոցների գործի շարունակության մասին

Այսօր դարձյալ Գյումրիում էր ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը, ով բավական  երկար զրույցի բռնվեց լրագրողների հետ` պատրաստակամորեն պատասխանելով բոլոր հարցերին: Լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին, թե  Գյումրիում հնչած կրակոցների  գործով ոստիկանությանը զենքերի ի՞նչ տեսակներ  հաջողվեց  տանել Գյումրիից:  Ի դեպ, նշենք, որ  այս օրերին  առգրավված բազմաթիվ  զենքեր էին շարված Գյումրիու  ոստիկանապետի առանձնասենյակում: Վլադիմիր Գասպարյանի տեղեկացմամբ, դրանք կազմում են առգրավված

Հայտնաբերվել է լուսարձակող 4 հրթիռ` 5 պայթուցիչներով

Ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից  ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներից մեկը և հայտնել, որ աշխատանքներ կատարելիս Արթիկ-Գուսանագյուղ ճանապարհի 13-րդ կմ-ին` ճանապարհից 6 մետր դեպի ձախ  անմշակ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ պայթուցիկ նյութով: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում

Երգչուհի Ջուսի նոր տեսահոլովակն արդեն համացանցում է

Երգչուհի Ջուսը կրկին նոր տեսահոլովակի ունի: Այս անգամ նա երգում է 11-ամյա Կարեն Օհանյանի հետ: «Tonight»  զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրամիսիհին է, երգի երաժշտության եւ գործիքավորումը կատարել է Գուժ: Խոսքերի հեղինակը` Նինա Ավագյանը: Տեսահոլովակը «Euro-dance» ոճի մեջ է: Բեմադրված են պարային կատարումներ: Տեսահոլովակում, Ջուսի և Կարենի հետ միասին, պարելու են «Fire style crew» խմբի

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի ապրիլի 30-ի նիստում

Մեր սիրելի Երևան,  աշխարհում ապրող հայերի երազ, Հայաստանի մայրաքաղաք  և միաժամանակ մեր պատմական հայրենիքի ներկայիս հայաբնակ ամենամեծ բնակավայր։ Մեր կյանքի Երևան հնագույն արմատներով ոչ միայն  ակնատես ես եղել քեզ զավթած կայսրությունների, ցեղասպանությունից հետո վերածնված   փոքր Հայաստանի,  Արցախյան հաղթանակի, այլև 2013 թվականի ապրիլի 9-ին ականատեսը դարձար  Նոր Հայաստանի` ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  երդմանը և պատգամը ստանձնած

Դատարանը մերժման որոշումը քաղաքացուն է տրամադրել այն կայացնելուց 6 օր անց

 Վանաձորցի Փնջիկ Թերոյանը զրկվել է մերժման որոշման դեմ ներկայացվելիք բողոքը պատշաճ ժամկետներում կազմելու հնարավորությունից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել վանաձորցի 50-ամյա Փնջիկ Թերոյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին դիմումը: 50-ամյա Փնջիկ Թերոյանը 2012 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Լոռու

Ուղիղ միացում. ՀԱԿ հանրահավաքը «Ազատության» հրապարակում

Դիտեք «Առավոտի» հեռարձակումը Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրահավաքից: Հանրահավաքում ելույթ է ունենալու ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողների դեմ բռնություններն աճում են ընտրությունների ժամանակ

«Լավ կիներ, որ սխալվեի, բայց ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողները կրկին էքստրեմալ պայմաններում կաշխատեն»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Հետո էլ շարունակեց. «Դեռ ընտրություններին մեկ շաբաթ կա, բայց ճնշումները լրագրողները զգում են իրենց վրա: Ընտրությունների ժամանակ ֆիզիկական բռնություններն ավելանում են»: Նա նշեց, որ անցյալ տարվա առաջին եռամսյակում, երբ

Մարգարիտ Եսայան. «Ոսկե սարեր են խոստանում ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, որոնց ավագանիներն անցած 4 տարիներին անգործության էին մատնվել»

ԲՀԿ-ի ներկայացուցիչները Երեւանի ավագանիում լինելով բավականին լուրջ թվով ներկայացված, այդպես էլ ոչ մի հոդաբաշխ միտք կամ խոսք չասացին, ոչ մի կոնկրետ գործ չարեցին,իսկ քարոզարշավի այս օրերին նրանցից ոչ մեկը չկարողացավ ներկայացնել անցած չորս տարիների իրենց կատարածը, չկարողացան, որովհետեւ ոչինչ էլ չեն:

Վահան Հովհաննիսյանն ուզում է իմանալ՝ «Էս դահլիճի խարոշիներն ովքեր են»

Վահան Հովհաննիսյանն առաջարկ ներկայացրեց ԱԺ նախագահին`ճշտել այն պատգամավորների անունները, ովքեր զանգահարել են ոստիկանապետին եւ նրանց հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Արամ Խաչատրյանի հուշարձանի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ: ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930