Օրվա լրահոսը

«Ովքեր են ավելի ուժեղ` մե՞ նք, թե նրանք, ովքեր մեզ կառավարում են, իսկ ես ապրում եմ բնազդով ու ենթագիտակցությամբ».նկարիչ

«Ամեն ինչ սկսվեց 1957-ին, երբ առաջին անգամ ձեռքս առա վրձինն ու նկարեցի անշարժ նստած հավին: Հայրս զարմացավ: Հետո վարդեր նկարեցի, հետո էլի ինչ-որ բան: Այսպես զգացի նկարելու երանությունը».Վազգեն-Բաժբեուկ Մելիքյան Նկարիչ Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանը հայ մեծանուն դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, ոչ պակաս տաղանդավոր, քան հայրն ու նկարչուհի քույրերը, սակայն քիչ լուսաբանված ու ճանաչված: Սեպտեմբերի 27-ին «ՀայԱրտ»

Լ. Ալավերդյան. Հայաստանում բնակչության կրճատման քաղաքականություն է տարվում` դրսի հետ համաձայնեցված

«Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանը վարում է այնպիսի մշակված ծրագիր, որով բնակչության մի մասը իր ապագան պետք է գտնի արտերկրում»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականություններ» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որն այսօր ներկա էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված «Աշխատանքային միգրացիա եւ քաղաքականություն ուղղված հետխորհրդային երկրների զարգացմանը» միջազգային

Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների առջև

  Հարգելի պարոն Գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ անկեղծ և կառուցողական զրույց ունեցանք: Անդրադարձանք Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը և, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը

Սերժ Սարգսյանը ԵԽ շենք է մտել հետնամուտքով

Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց հավաքված ցուցարարները դեռ սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Քաղբանտարկյալ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից եւ Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանը Aravot.am-ին ասաց, որ ՀՀ նախագահը ԵԽ շենք է մտել հետնամուտքով. «Նախագահի աթոռը գողացած Սերժ Սարգսյանն ինչպես որդեգրել էր իր քաղաքականությունը, այնպես էլ շարունակում է: Նույնիսկ Ֆրանսիայում` այս ապահով

Վարորդը արգելակել է, ուղևորուհին` վայր ընկել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, թիվ 27 երթուղու ավտոբուսի վարորդը Աթենքի փողոցում` «Դալմա» հանրախանութի դիմաց, կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 23-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Դպրոցի տնօրենը համաձայն չէ քննադատությունների հետ

www.disabilityinfo.am տեղեկատվական հարթակում անդրադարձ կար հիմնանորոգված Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի մասին: Հոդվածում նշված էր, որ այս դպրոցի պարագայում եւս շարունակվում են անտեսվել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները, այն դեպքում, երբ ՀՀ կրթական համակարգը որդեգրել է ներառական կրթության քաղաքականություն և գնում է դեպի համընդհանուր ներառում: Նաեւ նշված էր, որ դպրոցի մուտքի առջև կառուցված թեքահարթակը բարձր է,

Կինը հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով

Հոկտեմբերի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հասմիկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի, 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի, 1-ին և 2-րդ կետերի ու 34-340 հոդվածի /սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության

Ջոն Պրեսկոտը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց կրոնական դրդապատճառներով զինծառայությունից խուսափած 29 անձանց ճակատագրի մասին

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեց` ինչպե՞ս են պատրաստվում լուծել կրոնական դրդապատճառներով զինծառայությունից խուսափած, ՀՀ-ում անազատության մեջ գտնվող 29 անձանց հարցը: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք, որ խղճի ազատության եվրոպական չափորոշիչներին  հասնելու համար հսկայական աշխատանք ենք տարել: Քաղաքական կամքի առկայության պայմաններում օրենսդրական լուծումները տրված

«ՏՏ» ատրճանակ՝ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մերձակայքում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի դրսի կողմից` նկուղ իջնող աստիճանների վրա, զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց պահունակի «ՏՏ» տիպի ատրճանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:  ՀՀ ոստիկանություն

Ուզբեկ միգրանտներին հայերից գերադասում են` որպես խելոք աշխատուժ (Տեսանյութ)

«Միակ ցուցանիշը, որ Հայաստանը կարող է մրցակցել Արեւմուտքի հետ, դա կրթությունն է, այսինքն` ինտելեկտը»,-այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Աշխատանքային միգրացիա եւ քաղաքականություն ուղղված հետխորհրդային երկրների զարգացմանը» թեմայով կոնֆերանսին ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որն իր զեկույցում ներկայացրեց ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակն ու միգրացիոն միտումները: Պարոն Բագրատյանը նաեւ նշեց, որ Հայաստանում կրթություն ստացած շատ երիտասարդներ ձգտում են

Անահիտ Բախշյան. «Ես նման հարց չէի տա»

«Թեեւ մանրամասներին չեմ տիրապետում, բայց անձամբ ես նման հարց չէի տա։ Նման հարց կտայի միայն այն դեպքում, եթե դա ապացուցված փաստ լիներ, բայց եթե դա ընդամենը Ֆեյսբուքում շրջանառվող լուր է՝ երբեք չէի տա»,- իր կուսակցի՝ Զարուհի Փոստանջյանի պահվածքի առնչությամբ ասաց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը «Ա1+»-ի հետ զրույցում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Մայրաքաղաքի բակերը շարունակում են նկարազարդվել ու բարեկարգվել

Երևանում մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու յուրօրինակ լուծումներով հարդարման, ինչպես նաև բակային տարածքների նկարազարդման ծրագրերը դարձան մայրաքաղաքի հարմարավետության և պատշաճ տեսքի ապահովմանը միտված լայնածավալ ծրագրերի անբաժան մասնիկը: Բակային տարածքներում տարեսկզբից մեկնարկած նկարազարդման աշխատանքների շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն

Նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում և ելույթ ունեցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստում (Տեսանյութ)

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ձեռնարկած քայլերը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը սեպտեմբերի 23-25-ին Փարիզում անցկացված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրել է 2011 թ-ի սեպտեմբերին ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերը: Նախարարի տեղակալը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցով, անդրադարձել անդամ պետությունների համար ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի

Սերժ Սարգսյան. «Հիմա էլ պատրաստ ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել»

«ՀՀ-ն նպատակադրված է շարունակել փոխշահավետ գործակցությունը ԵՄ-ի հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից ասել ու շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ ու ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու»,-այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին հնչեցրած իր ելույթում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ հարցը չի ցանկանում դիտարկել

Կդադարեցվի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի I միկրոշրջանի 1/1, 1/2, 1/3, 1/4, 2/1, 2/2. 2/3, 3/1, 3/2, 3/3, 3/8, 3/12, 2/5, 2/8, 3/5, 3/6, 4, 4/1, II միկրոշրջանի 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/17, 1/18, 2/5, 2/6,

ԱԺ փոխնախագահն ընդունեց Իրաքի եզդիների պատվիրակությանը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ընդունեց Իրաքի Հանրապետությունից եւ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը, որի կազմում էին Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության պատգամավոր Միր Հազըմ Թահսին Սայիդը, Իրաքի քաղաքացիական հասարակության կապերի նախարար դոկտոր Մամո Օթլանը, Քուրդիստանի գյուղնախարար Ջեմիլ Սլեման Հայդարը, Քուրդիստանի վարչապետի խորհրդական Միրզա Հասան Ալին, փաստաբան Քերիմ Սլեմանը, հոգեւորական Իդո Հաջին եւ «Միրզա Շանգալ»

Hindustan Times. Դավիթ Նալբանդյանը հրաժեշտ տվեց թենիսին վնասվածքի պատճառով

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երեքշաբթի հայտնել է, որ հրաժեշտ է տալիս սպորտին իր աջ ուսի խնդիրների պատճառով: Հայտնում է «Հինդուստան թայմս» թերթը: 31-ամյա թենիսիստը նոյեմբերի 23-ին Բուենոս Այրեսում Ռաֆայել Նադալի իր հրաժեշտի խաղը կանցկացնի: «Դժվար օր է ինձ համար», – ասել է Նալբանդյանը, – «Տխուր օր է, սակայն իմ (աջ) ուսն այլևս չի ձգում բարձր

Սուքիաս Ավետիսյանը չի հասկանում, թե ինչու է Լյուդմիլա Սարգսյանը ընդդիմությանը փրկելու համար հանձնաժողովին «կեղծարար» համարում

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր ասել էր, որ երեկ Ազգային ժողովում կայացած միստիկ քվեարկությունը, որի արդյունքում ութ «դեմ» ձայներից հինգը հանկարծակի փոշիացել են` կեղծիքների արդյունք է: Հիշեցնենք, որ խոսքը երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության հաստատման մասին է, երբ, չնայած երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու, սակայն ի

Սամվել Նիկոյանը նախընտրում է Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է Ս. Սարգսյանի դիրքորոշումը

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, պատասխանելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «կո՞ղմ եք Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, թե ոչ», գրում է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը և Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին դիտելով Մեդիա Կենտրոն  հաղորդման «Մաքսային միություն» թեմայով բանավեճը, ինչպես նաև կարդալ 168 ժամ թերթի #2013-09-14 համարում իմ հարցազրույցը:

ՎԶԵԲ-ն ու KFW բանկերը հովանավորում են ՀԷԿ-երի փորձաքննություն չանցած նախագծեր (Տեսանյութ)

Փոքր ՀԷԿ-երի պատճառով Եղեգիս, Արփի, Մեղրի, Դարանիկ եւ շատ այլ գետեր ու լճեր ցամաքում են

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահին հարցրեց կազինոյում գումար տանուլ տալու մասին (Տեսանյութ)

Ես երբեք չեմ եղել Եվրոպայում որևէ կազինոյում, ես երբեք չեմ խաղում կազինոյում: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից և այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր:

Երևանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա

Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։ Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի

Արտակարգ դրություն` ԵԽ շենքի դիմաց

Այս պահին մինչ Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց հայ ցուցարարները «Սերժիկ հեռացիր են» գոռում, մոտ 50 ոստիկանական միկրոավտոբուսներ շրջափակել են ԵԽ շենքը, 500-ի հասնող ոստիկաններ վերահսկում են տարածքն ու ցուցարարներին: Այս մասին Aravot.am-ին պատմեց ցուցարարների կողքին գտնվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա չի կարծում, որ հայ ցուցարարներն իրենց բողոքի ակցիայով վարկաբեկում են Հայաստանը: «Սերժ Սարգսյանն այսօր

Երբ 8-ը հավասար է 3-ի կամ ինչու գիշերը չի քնել Լյուդմիլա Սարգսյանը

Երեկ ԱԺ-ում «կորած» ընդդիմադիր ձայների փնտրտուքն այսօր շարունակվում էր խորհրդարանում: Ասել, որ դա որեւէ արդյունք տվեց՝ սխալ կլինի: Սակայն վարկածներն են հետաքրքիր կերպով շատանում: Բանը հասել է այնտեղ, որ հաշվիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը կասկած հայտնեց, որ փակ քվեարկությունը «կեղծվել է», ասենք, լցոնում է եղել. «Ես կարծում եմ, որ «դեմ» ձայներն ինչ-որ կերպ քողարկվել են,

Ստրասբուրգում գոռում են` «Սերժիկ հեռացիր»

Ստրասբուրգում, ԵԽ շենքի դիմաց «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» կարգախոսով արդեն երրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում: Քաղբանտարկյալ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից եւ Ֆրանսիայից քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանն էլ երրորդ օրն է հացադուլ է հայտարարել: Նա հանդիպում եւ բացատրություն է պահանջում Ֆրանսիա մեկնած

«ԷԽՈ-ի բժշկին հարցնում են՝ հը՞, տղայա՞, եթե տղա չի, բա ի՞նչ ա, տանձի պոչ ա»

Ըստ Գարիկ Հայրապետյանի, ծնողները մտածում են, որ աղջիկներն ի վիճակի չեն լինի իրենց պահել, երբ մեծահասակ դառնան, դրա համար էլ ուզում են տղա ունենալ, որ իրենց պահեն:

Ո՞ր Թուրքիան է ձեռնտու հայերին (Տեսանյութ)

Ըստ թուրքագետի` հայերը պետք է փորձեն հնարավորինս համագործակցել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ. «Մենք պետք է պահենք գործընթացը, որ քրդերը բալանսավորված հարաբերություններ ունենան հայերի հետ:

Վահե Էլոյանը դիմում չէր գրել (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ այսօր սկսվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի հայցի հիման վրա նախնական դատական նիստը: Վահե Էլոյանը դատարան էր ներկայացել իր ներկայացուցչի՝ Արգամ Նազանյանի հետ, իսկ կառավարությունը ներկայացնում էր Ռաշիդ Գալստյանը: Հայցվորը, ինչպես նաեւ իր ներկայացուցիչը հայտարարեցին, որ այս տարվա հունիսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031