Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում

Ապրիլ 30,2013 19:06

Ապրիլի 24-ին Սուրբ աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարության ընդհանուր գործերի քարտուղարի տեղակալ մոնսենյոր Պետեր Վելսին:

Ողջունելով Հայաստանի դեսպանին` մոնսենյոր Վելսը հավաստիացրեց, որ Վատիկանում  մեծ գոհունակությամբ է ընդունվել  Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը:

Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ առկա  բարեկամական հարաբերություններին եւ պատրաստակամություն հայտնեց ներդնել բոլոր ջանքերը  գոյություն ունեցող կապերը առավել ամրապնդելու եւ զարգացնելու համար:

Դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ դեսպան Մինասյանը հանդիպեց նաեւ Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար մոնսենյոր Բետանկուրին,  Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսենյոր Դոմինիկ Մամբերտիին, ինչպես նաեւ Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Մոնակոյի դեսպան պարոն Միշելին:

Մոնսենյոր Մամբերտիի հետ հանդիպմանը երկուստեք արձանագրվեց Հայաստանի եւ Վատիկանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը եւ դրանք առավել զարգացնելու առկա ներուժը: Այս կապակցությամբ մոնսենյոր Մամբերտին  ողջունեց  Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու եւ ռեզիդենտ դեսպան նշանակելու Հայաստանի իշխանությունների   որոշումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930