Օրվա լրահոսը
«Սիթի տուր»-ը ՝ մայրաքաղաքի տարեցներին
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ի թիվս բազմաբնույթ միջոցառումների, որ իրականացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում, Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատների շահառուներ զբոսնել են Երևան քաղաքի պաշտոնական քաղաքային զբոսաշրջային երթուղու՝ «Երևան սիթի տուր»-ի երկհարկանի ավտոբուսներով։ «Այսօր Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել տարեցների համար։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ցանկանալով, որ տուն-ինտերնատի տարեցներն իրոք անակնկալ, ինքնատիպ օր
Համաներումը եւ դրա կոռուպցիոն ռիսկերը
Հրայր Թովմասյանը այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ համաներում իրականացնելու ՀՀ նախագահի առաջարկը, նաեւ բացատրեց, թե ինչու էր մինչեւ այժմ հերքում համաներման հավանականությունը՝ որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չառաջանան եւ որպեսզի որեւէ մեկը, իմանալով, թե որ հանցագործություններն են «համաներման տակ ընկնելու», չկատարեն այդ հանցագործությունը՝ վստահ լինելով, որ կհամաներվեն: Խոսելով համաներման կոռուպցիոն ռիսկերի մասին՝ պատգամավոր Էդմոն
Այսօր «Բորուսիա»-«Մարսել» հանդիպման ժանամակ ֆուտբոլասերներին արգելված է ակնոց կրել
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ փուլի «Բորուսիա»-«Մարսել» հանդիպմանը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում եւ հարակից տարածքներում անվտանգության նկատառումներով ֆուտբոլասերներին արգելվել է ապակե իրեր ունենալ կամ կրել: Խոսքը ոչ միայն շշերի, անգամ ակնոցի մասին է: Այս նորամուծության կատարմանը հետեւելու են մունիցիպալ ոստիկանության 40 աշխատակիցներ: Դորտմունդում սպասում են ֆրանսիական թիմի 1,5 հազար երկրպագուների ժամանման: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահության թեկնածուն հայ և ադրբեջանցի քաղաքացիներին համարում է երկրի համար վտանգավոր
2013 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ «Արդար Վրաստան» քաղաքական կուսակցության նախագահության թեկնածու Սերգո Ջավախիձեի ծրագրի շնորհանդեսը: Հատկանշական է, որ նախընտրական ծրագրում, որի կարգախոսն է «Մեր պետությունը – մեր ընտանիքն է», ընդհանրապես չի արտացոլվում երկրի ազգային փոքրամասնությունների խնդիրը և համապատասխանաբար առկա դժվարությունների հաղթահարման ուղիները: Ավելին, «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցին, թե նախընտրական ծրագրում ինչու՞ տեղ չի գտել ազգային
ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստ Երևանում
Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը: Նիստը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ելույթի համար խոսքը տրվեց «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ միջոցառման Միջազգային կոորդինացիոն շտապի օպերատիվ կառավարման ղեկավար, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման
«Քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել»․ ԿԸՀ
Այսօր կայացած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել մարտի 9-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 19-ը և դեկտեմբերի 14-ը: Նիստի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական
ՎԴ նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրեց նորանշանակ դատավորին
Սեպտեմբերի 30-ին, համաձայն ձևավորված ավանդույթի, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի մասնակցությամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր: Զարուհի Նախշքարյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. սեպտեմբերի
Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական
Էդուարդ Շարմազանով. Մեզ համար ընդունելի չէ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ցուցաբերած միակողմանի դիրքորոշումը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է: Առաջին, վերջին մի քանի տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ Հանրապետության ղեկավարը դիմում է Ազգային ժողովին՝ համաներում հայտարարելու մասին առաջարկությամբ: Այս փաստն ինքնին խոսում է հանդուրժողականության եւ
Այցելություն մայրաքաղաքի թիվ 1 տուն-ինտերնատ
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ սոցիալական կարևոր առաքելություն իրականացնող այս հաստատությանը Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է կենցաղային տեխնիկա: Ծննդյան 85-ամյակի առիթով առանձին նվեր է հանձնվել նաև տուն-ինտերնատի բնակիչ Մուրադ Ռշտունուն:
Փառատոնի մեկնարկը կտրվի «1927» թատրոնի «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն ու «1927» թատերախմբի ներկայացուցիչը հանդիպեցին լրագրողների հետ: Վերջինիս փոխանցմամբ` այսօրվանից մինչև հոկտեմբերի 12-ը՝ 11-րդ «Հայֆեստ»-ում հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ՝ Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից և այլն։ Փառատոնին կմասնակցեն թատրոններ նաև Երևանից և Հայաստանի մարզերից։ «11-րդ «ՀայՖեստը» հանդիսատեսին
Грузия Онлайн. Բարձրաստիճան դիվանագետը Հարավային Կովկասում միասնական տնտեսական գոտու ստեղծման առաջարկ է արել
Լրագրողների հարցին, թե ինչքանով է հնարավոր նման գոտի ստեղծելու հնարավորությունները, երբ Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, իսկ Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհն է բռնել, Մակդոնալդը պատասխանել է, որ ինքը լավատեսորեն է տրամադրված, քանի որ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը «շատ ընդհանուր բաներ ունեն»:
Ավարտվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետի նկատմամբ հարուցված քրգործի նախաքննությունը
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ և վերջինիս հանցակից` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Մանվել Արշակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՔԾ պաշտոնական
Կարեն Ավագյան. Ստրասբուրգում Հայաստանի իշխանություններից դժգոհելու իմաստը ո՞րն է
Հեշտ է մոլեռանդ հայրենասեր ձևանալ և քննադատել եղածը, երբ ապրում ես խաղաղության ու կոմֆորտի մեջ՝ հեռու վտանգներից ու մարտահրավերներից։ Հեռվից հեռու սուր ճոճելու փոխարեն գուցե գայիք ու ապրեիք այն նույն դժվարությունները, ինչ այստեղ գտնվող մարդիկ։
Ում վրա չի ազդի համաներումը
Համաներում չի կիրառվի նաեւ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ, առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ, հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ, եթե իհարկե, նրանք կամովին չներկայանան ՀՀ իրավապահ մարմիններ կամ դատարան մինչեւ այս տարեվերջ:
Քննիչը մեղադրյալի հավատքը փորձել է ծեծելով ու ատամի չոփով
Քննիչը քննչական սենյակում նրա մոտ տեսել է աղոթագիրք, հարցրել է` հավատո՞ւմ ես Աստծուն, նա պատասխանել է` այո, քննիչը բերանից ատամի չոփը հանել ու պաշտպանյալիս ձեռքերի վրա է քաշել, ասել է ` տեսնեմ հավատքդ ուժե՞ղ է, կդիմանա՞ս ցավին:
Հրայր Թովմասյան. «Համաներումը արդարադատություն չի, մարդասիրություն է»
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությունը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Պարոն Թովմասյանը նկատեց, որ վերջին չորս տարում սա երրորդ համաներումն է, եւ համաներումը ոչ թե արդարադատության իրականացում է, այլ մարդասիրական ակտ: Այս համաներման ակտով պատժաչափի կրճատումների քանակն ավելի մեծ
Վահե Նիկոյանի արձագանքը Մաշտոցի պուրակում հնչած որոշ մտքերին
Ինքնահաստատման ճանապարհին անհարկի պիտակավորումներ շռայլելով, հանցագործներ և բթամիտներ գոչելով հնարավոր չէ մոտենալ բաղձալի հանգրվանին։ Ու, որ ոչ պակաս կարևոր է, բոլորին է տեսանելի, որ սադրիչ կոչերով հանդես եկողները նույն այն անձինք են, ում համար բացարձակ տարբերություն չկա, թե ինչին է վերաբերում քննարկվող նյութը։
Լեհ կինոգործիչ. «Հայ ուսանողները լրագրողական սենսացիոն նյութեր էին բերում»
Aravot.am-ը տեղեկացրել է , որ մի խումբ լեհ կինովավերագրողներ, որոնք ներկայացնում են Անջեյ Վայդայի կինոդպրոցը, այս օրերին աշխատում են Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների հետ: Aravot.am-ը զրուցեց մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակներ եւ հեղինակավոր կինոմրցանակների ասպետներ Մարզել Լոզինսկու եւ Յացեկ Բլավուտի հետ: Պարոն Լոզինսկին տպավորություն ունի, որ ինչպես մյուս կինոդպրոցներում, այնպես էլ Երեւանում
Հայաստանը առաջիկայում «չպետք է ակնկալի երկնիշ տնտեսական աճ»
«Ազատություն» ռադիոկայան. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ տնտեսական աճը Հայաստանում դանդաղում է, և առաջիկայում, փաստորեն, չպետք է ակնկալել երկնիշ կամ դրան մոտ տնտեսական աճ, քանի որ տնտեսության աճը, ինչպես նշեց Տերեսա Դաբան Սանչեսը, ընկնում է իր նորմալ տեմպերի մեջ՝ տարեկան 4-5 տոկոս։ Նման հայտարարություն Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն
Ուզում է մասնակցել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերին, բայց մերժվել է
Նախագահի 04.09.2013թ ՆՀ-207 հրամանագրի՝ սահմանադրական բարեփոխումների մասին 2-րդ հավելվածի 5 (ենթակետ 8), 7 և 15-րդ կետերում գրված է. «Սահմանադրական բարեփոխումների Հանձնաժողովը ապահովում է Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը»: «Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա»: «Հանձնաժողովի թույլտվությամբ Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այլ անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ»: Աղայանի բառարանի համաձայն
Համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. 1. Պատժից ազատել` 1) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը
Բոլորը դեմ են քվեարկել, բայց «կողմ» է ստացվել
Ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Ժառանգության» պատգամավորները, որոնք այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությանը , հերթով հայտարարեցին լրագրողներին, որ իրենք դեմ են քվեարկել: Այդ մասին արդեն իսկ ասել են Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը: Թեւան Պողոսյանը չի մասնակցել քվեարկությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ քվեարկել է
405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.8 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Մաքսային Միություն թե՞ ԵՄ ազատ առևտրի գոտի. ո՞րն է ավելի ձեռնտու: Պարզաբանում է փորձագետ Վահագն Ղազարյանը (Տեսանյութ)
Հայաստանում չեն դադարում քննարկումները մեր երկրի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ: Բոլորը հասկանում են, որ սեպտեմբերի երեքին Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը նախ և առաջ քաղաքական բնույթ էր կրում: Սակայն ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց հրաժարումը և Մաքսային Միությանը միանալը հանգեցնելու է որոշակի տնտեսական հետևանքների, որոնք իրենց մաշկի վրա զգալու են Հայաստանի
Ազնավուրը ՀՀ նախագահին ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի դավանափոխ հայերին
«Ազատություն» ռադիոկայան. Աշխարհահռչակ երգիչը Թուրքիա այցելելու ցանկություն է հայտնում: Հանրահայտ ֆրանսահայ երգիչ, ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Փարիզում կայացած հանդիպմանը ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի մահմեդականություն դավանող հայերին: «Հայաստանը պետք է բացի իր դռները հայկական սփյուռքի համար, ովքեր մահմեդականություն են ընդունել», – հանդիպման ընթացքում ասել է Ազնավուրը՝ նշելով, որ հասարակությունը
Թե ինչո՞ւ կառավարությունը երկրի նախագահին «քաշեց». Այվազյանը կհարցնի ֆինանսների նախարարից
Aravot.am-ն այսօր ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եղավ, որ հանրապետականներով մեծամասնություն կազմող կառավարությունն իրենց կուսակցական եւ երկրի ղեկավարի խոստացածը չկատարեց: Այս առնչությամբ պարոն Այվազյանն ասաց. «Այ հենց այս հարցը ես պիտի տամ. Ֆինանսների նախարարը պետք է գա իմ առաջ կայնի, ձեր առաջ կայնի, ու մնացածի առաջ կայնի
Շնորհավորանքներ ու նվերներ՝ 100-ից բարձր տարիքի երևանցիներին
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է տարեց երևանաբնակներ՝ 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանին և 101-ամյա Սիրվարդ Ատաջյանին։ Տարոն Մարգարյանի անունից Ռուզան Զաքարյանը շնորհավորել է նրանց՝ մաղթելով քաջառողջություն, և հանձնել է նվերները։ «Տարբեր առիթներով տարվա ընթացքում մի քանի անգամ այցելելում ենք տարեց մեր քաղաքացիներին. դա մեզ
The Armenian Weekly. Հայկական ֆիլմերի փառատոն՝ Վուսթերում
Մասաչուսեթսի նահանգի Վուսթերի պետական համալսարանում առաջին անգամ կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Փառատոնին կցուցադրվեն Էրիկ Նազարյանի «Բոլիս», Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը», Թալին Ավագյանի «Կես կետ» և «Հիշելով մեր անցյալը՝ կերտենք ապագան» ֆիլմերը: Կինոգործիչները ներկա կլինեն՝ ցուցադրություններից հետո ֆիլմերը քննարկելու համար: «Մենք շատ ոգևորված ենք այս կարևոր ֆիլմերը Վուսթերի համայնքին հասանելի դարձնելու


















































