Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Շատ լուրջ համապետական քայլ ենք անում»

Ապրիլ 30,2013 21:07

«Բարեւ Երեւանի» քարոզարշավը Շենգավիթ համայնքում:

 

Այսօր Շենգավիթ համայնքում «Բարեւ Երեւանի» նախընտրական հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը շենգավիթցիներին ասաց, որ հին փիլիսոփաներից մեկը ասել է՝ պետք է փնտրես, որ գտնես: Նա վստահեցրեց, որ իրենք արդեն փնտրել եւ գտել են եւ խորհուրդ տվեց շենգավիթցիներին փնտրելու եւ գտնելու մայիսի 5-ին «Բարեւ Երեւան» դաշինքին:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ իշխանությունը  խուսափում է  ասել, որ սա քաղաքական ընտրություն է. «Բացառիկ քաղաքական նշանակություն ունի Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Ես կարծում եմ, որ կարող ենք  գրանցել փետրվարի 18-ի հաղթանակը մայիսի 5-ին: Հաղթանակը կգրանցվեր, եթե նրանք, ովքեր ասում էին, որ ժողովրդի կողքին ենք, առանց խաղեր տալու, կանգնեին ժողովրդական շարժման եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Մենք Երեւանի ընտրություններով պետք է կարեւոր բան անենք՝ կասեցնենք այս մենիշխանական համակարգի ընթացքը: Այստեղ ավագանու խնդիր չի: Շատ լուրջ համապետական քայլ ենք անում: Մենք պետք է ջարդենք այս մենիշխանությունը»:

Նա ասաց, որ «Բարեւ Երեւանով» տեղայնացնելու են իշխանափոխությունը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930